«Տրավիատա»–ի խմբագրումների տարբերություն

Կուրտիզանուհի Վիոլետա Վալերիի տանը ուրախություն էր տիրում՝ Վիոլետայի երկրպագուները տոնում էին նրա ապաքինումը։ Փարիզ ժամանած հյուրերի մեջ էր և Ալֆրեդ Ժերմոնը։ Առաջին իսկ հայացքից նա սիրահարվում է Վիոլետային։ Ալֆրեդի կրքոտ զգացմունքներն առաջացնում են ներկաների քմծիծաղը։ Վիկոնտ Գաստոն դե՛Լետորյերը համոզում է Ալֆրեդին օգտվել հնարավորությունից և երգել կենսաց երգը՝ սիրո և կյանքի հիմնը։
Հարևան սրահից լսվում են վալսի ձայներ և հյուրերը գնում են այնտեղ։ Վիոլետան իրեն վատ է զգում և մնում է Ալֆրեդի հետ։ Ալֆրեդը համոզում է Վիոլետային փոխել ապրելաձևը և հավատալ իր զգացմունքներին։ Վիոլետան կատակով է պատասխանոմ Ալֆրեդի այդ առաջարկին։ Նա նվիրում է Ալֆրեդին ծաղիկ և ժամադրություն նշանակում։
Հյուրերը հեռանում են։ Մենակ մնալով, Վիոլետան հուզմունքով հիշում է Ալֆրեդի խոսքերը։ Կյանքում նա առաջին անգամ է հանդիպում անկեղծ զբացմունքներիզբաղմունքների, և սրտում բոցավառվում է պատասխան սերը։
 
'''Երկրորդ գործողություն. Առաջին տեսարան'''