«Մալայզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: համայք → համայնք oգտվելով ԱՎԲ
Տող 66.
{{հիմնական|Մալայզիաի պատմություն}}
 
Մալազիայի տարածքը բնակեցվել է վաղ քարի դարից։ Մ. թ. I հազարամյակի սկզբին Կենտրոնական Սումատրայից Մալայզիայի տարածք են ներթափանցել այժմյան մալայացիների նախնիները։ [[Մալակկա թերակղզի|Մալակկա թերակղզու]] դասակարգերի առաջացման, պետականության կազմավորման գործում նշանակալի դեր են խաղացել առևտրական և մշակութային կապերը [[Հնդկաստան]]ի հետ, հնդիկ գաղութարարների հայտնվելը, բուդդայականության և հինդուիզմի ներթափանցումը։ Մալայզիայի տարածքում առաջին պետություններն առաջացել են [[Մալակկա թերակղզի|Մալակկա թերակղզու]] հյուսիսում, որոնք III-VI դդ. կախման մեջ են եղել Հնդկաչինի Ֆունան պետությունից, VIII-XIII դդ.՝ Սումատրայի Շրիվիջայա կայսրությունից, XIV դ.՝ ինդոնեզական Մաջապահիտ կայսրությունից։ XV-XVI դդ. սկզբին առաջացել են Մալակկայի (որի մեջ մտել են Մալակկա թերակղզին, Ոփաու արշիպելագը և Սումատրա կղզու արևելյան մասը), [[Բրունեյ]]ի (Կալիմանտան կղզու հյուսիսում), XV դ. այստեղ տարածվել է իսլամը) սուլթանությունները։ [[1511]] թ. Մալակկայի սուլթանությունը զավթել են [[պորտուգալացիներ]]ը: XVI դ. [[Մալակկա թերակղզի|Մալակկա թերակղզու]] հարավում կազմվել է Ջոհորի սուլթանությունը։ [[1641]]Ջթ.ոհորի սուլթանությունը և [[հոլանդացիներ]]ը զավթել են Մալակկան։ XVIII դ. վերջից գաղութային էքսպանսիա է սկսել [[Մեծ Բրիտանիա]]ն, որը XIX-XX դդ. սկզբին իրեն է ենթարկել Մալայայի տարածքի սուլթանությունները և միավորելով ստեղծել Բրիտանական Մալայա գաղութը, XIX դ. վերջին իր պրոտեկտորատն է հաստատել Սարավակի և Սաբահի (Կալիմանտան կղզում) վրա։ [[Անգլիա]]կան գաղութարարները յուրացրին լավագույն հողերը, զբաղվեցին անագի հանույթով և կաուչուկի արտադրությամբ։ Մալայզիայի ժողովրդի ազատագրական պայքարը գաղութային ճնշման դեմ սկսեց ուժեղանալ։ [[1920]]-ի թ.տեղծվեցին արհմիություններ, [[1930]]-ի թ.՝ալայայի կոմկուսը։ [[1941]]-ի թ.[[դեկտեմբեր|դեկտեմբեր]]ին Մալայզիան օկուպացրեց (մինչև [[1945]]-ը թ.[[ճապոնիա]]ն: [[1945]]-ի թ.[[անգլիա|նգլիա]]կան գաղութարարները վերադարձան Մալայզիան։ [[1946]]-ի և [[1948]]-ի սահմանադրական ռեֆորմներով [[Սինգապուր]]ը անջատվեց Մալայայից, վերջինս ձևավորվեց որպես անգլիական գաղութ՝ [[1946]]-ից՝ Մալայայի Միություն, [[1948]]-ից՝ Մալայայի Ֆեդերացիա անվամբ։ Սարավակը և Սաբահը [[1946]]-ին անցան [[Մեծ Բրիտանիա]]յի գաղութային մինիստրության իրավասության տակ։ [[1948]]-ին արգելվեցին կոմկուսը և դեմոկրատական այլ կազմակերպություններ։ Անգլիական գաղութարարների դեմ պայքարելու նպատակով [[1949]]-ին ստեղծվեց Մալայայի ժողովուրդների ազատագրական բանակը։ Մալայզիայի հասարակական տարբեր խավերի ազգային-ազատագրական շարժման ճնշման տակ [[Մեծ Բրիտանիա]]ն [[1957]]-ի [[օգոստոսի 31]]-ին հարկադրված ընդունեց Մալայայի Ֆեդերացիայի անկախությունը, պահպանելով սակայն իր տիրապետությունը տնտեսության մեջ։ [[1963]]-ին [[Մեծ Բրիտանիա]]յի, Մալայայի Ֆեդերացիայի, [[Սինգապուր]]ի, Սարավակի և Սաբահի միջև համաձայնագիր ստորագրվեց Բրիտանական համագործակցության շրջանակներում Մալայզիայի ֆեդերացիա ստեղծելու վերաբերյալ, որը հռչակվեց [[1963]]-ի [[սեպտեմբեր 16]]-ին։ [[1965]]-ին Մալայզիայի կառավարության և [[Սինգապուր]]ի միջև հարաբերությունների սրման հետևանքով [[Սինգապուր]]ը դուրս եկավ ֆեդերացիայից։ [[1960]]-ական թթ. 2-րդ կեսից Մալայզիայի կառավարությունը վարում է չմիանալու, խաղաղ գոյակցության քաղաքականություն։ Մալայզիան սերտ հարաբերություններ է պահպանում [[ԱՄՆ]]-ի, [[Մեծ Բրիտանիա]]յի, [[Ճապոնիա]]յի և այլ զարգացած երկրների հետ։
 
== Պետական կարգ ==
Տող 124.
=== Արվեստ ===
Մալայզիայում ապրող ժողովուրդների ավանդական մշակույթը հիմնականում կենտրոնացված է արհեստների, փորագրության, ատաղձագործության և արծաթագործության վրա։ Ավանդական մշակույթը ընդգրկում է ձեռքով պատրաստված զամբյուղներից մինչև երկրի արծաթազարդ դատարանները։ Սկսած հնագույն ժամանակներից՝ ատաղձագործության հետ միասին ավանդաբար զարգացել է նաև գործվածքների գեղանկարչությունը, որն անվանել են բատիկ։ Ավանդական արվեստի գործերի շարքում արժէ նշել ազգային Մալայզիական և ինդոնեզիական դաշույնըª կրիսը։ Շատ տարածքներում մշակվել է նաև կերամիկական արտադրանքի արտադրություն։
Ավանդական արվեստը տարբեր տարածքներում խիստ տարբեր է, սակայն հարկ է նշել, որ Մալայզիական արվեստի ձևավորման մեջ մեծ ազդեցություն է ունեցել հնդկական մշակույթը։ Միևնույն ժամանակ երկրի իսլամացման ընթացքում արվեստի հնդկական և բուդդայական տարրերը սկսեցին կորցնել իրենց նշանակությունըª տալով ավելի մեծ նշանակություն Մերձավոր Արևելքի մշակույթին, իսկ հետագայումª Եվրոպական մշակույթին։ Իսլամը պարտադրեց իր սեփական փոփոխությունները տեսողական արվեստների բնագավառում. երկար ժամանակ արգելքի տակ են եղել մարկանց կամ կենդանիների տեսքով պատկերները։ Ավանդական Մալայզիական պարերն իրենց մեջ ներառում են ջոկետ մելայու և զապին պարերը։ Վերջին տարիներին մեծ ժողովրդականություն է վայելում դիքար բարատ երաժշտական ձևաչափը, որն ակտիվորեն աջակցվում է պետական իշխանությունների կողմիցª որպես Մալայզիական մշակույթի կարևոր մաս։ Դարեր շարունակ Մալայզիայում մեծ հռչակ է վայելել վայանգ կուլիտ ստվերային թատրոնը, որտեղ ներկայացման մեջ խաղացող ավանդական տիկնիկները պատրաստված էին գոմեշի կաշվից և նկարված էին ձեռքով։ Ներկայացումները ցուցադրվում էին տիկնիկների ստվերներով, և հաճախ դրանք հիմնված էին ավանդական պատմությունների, հատկապես §Ռամայանա և Մահաբարաթա¦ հնդկական էպոսի վրա։ Չինական համայքներիցհամայնքներից որդեգրել են այնպիսի պարեր, ինչպիսիք են առյուծների ու վիշապների պարերը, իսկ հնդիկները նպաստել են այնպիսի պարային ձևերի զարգացմանը, ինչպիսիք են բարաթանյաթամ և բանգրա ձևերը։ Պորտուգալացի գաղթականներն իրենց հետ բերել են այնպիսի պարեր, ինչպիսիք են ֆարապեյրա և բրանյո պարերը։ Մալայզիայում ապրող ժողովրդների մեծ մասն ունեն իրենց ավանդական պարերը։ Գոյություն ունեն մի շարք ավանդական պարեր, որոնք հաճախ ունեն շատ հզոր հոգևոր նշանակություն։
 
=== Ճարտարապետություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մալայզիա» էջից