«Իվանյան»–ի խմբագրումների տարբերություն

 
== Պատմություն==
Ինչպես վկայում են [[20]]-րդ դարավերջին և [[1950]]-ական թվականներին Կատարված հնագիտական ուսումնասիրությունները (Ռեոսլեր, Կուչնարյովա և ուրիշներ) այդտեղ նախկինում մի նշանավոր բնակավայր է եղել, որի պատմությունն սկսվում է մ.թ.ա 2-րդից 1-ին հազարամյակից: Խոջալուի կուրգանը կառուցված է եղել ողորկ գետաքարերից, որի մեջ քարարկղ ([[սարկոֆագ]]) էր: Եղել են բրոնզե իրեր, թռչուն, մուրճ, մատանի, որի վրա թռչնի գլուխ, հագուստների ու ամանների զարդարանք, գոտու թիթեղների մնացորդներ` նուրբ խորագրություններով, ոսկե զարդարուն կտորների մնացորդներ, մարգարիտ, որի վրա նշաններ ( ըստ էության արձանագրություն, որը Ռեոսլերի կարծիքով մովաբերեն կամ նաբաթերեն է): Գտնվել են նաև [[Օբսիդիան|օբսիդիսնից]] և եղջյուրաքարից պատրաստված նետերի ծայրեր, գարնելոից և այլ քարերից բազմաթիվ [[Մարգարիտ|մարգարիտներ]], ուլունքներ, կենդանու ոսկորներ, կենդանական կմախք, որի վրա իբրև զարդարանք` բրոնզե թիթեղ: Ըստ Ռեոսլերի` տեղի բնակիչները կենդանիներին պաշտում էին, ինչպես եգիպտացիները իրենց Ապիսին: Ռեոսլերի կարծիքով` այդտեղ` [[Կուր]]-[[Արաքս]] գետերի միջնամասում, հին ժամանակներում մշակութային մի մեծ տերություն է եղել:<ref>{{Cite book|title=Ազգագրական հանդես|last=|first=|publisher=Շուշի|year=1895|isbn=|location=|pages=37-39}}</ref> Ռեոսլի պեղած հնագիտական նյութերի մի մասը ժամանակին տեղ է գտել [[Թբիլիսի|Թիֆլիսի]] Կովկասյան թանգարանում: <ref>{{Cite book|title=Museum Caukasicum, V,|last=|first=|publisher=Tiflis|year=1902|isbn=|location=|pages=113-114}}</ref> Ներկայիս բնակավայրը կազմված է երկու թաղամասից, որոնք արանձինառանձին գյուղեր էին: [[1897]] թվականին Համառուսաստանյան առաջին ընդհանուր մարդահամարի տվյալներով հաստատվում է այդ իրողությունը:
Ս. Սարգսյանի կարծիքով` Խոջալուն հնագույն Կասակ-Կասալայի ձևախեղումն է Կասալ-Խասալ-Խաչալ-Խաջալ-Խոջալ անցումներով և վերաբերում է ներկայիս Պատար գետակին, որը Կուսանաց լեռներից սկզբնավորվելով, հատվում է բնակավայրը, թափվում է [[Կարկառ (գետ)|Կարկառ]] գետ: