«Նարդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 64.
===Միջազգային մրցաշար===
Նարդու աշխարհի առաջին մրցաշարը կազմակերպվել և տեղի է ունեցել [[1967 թվական]]ին [[Նևադա]]յի [[Լաս Վեգաս]] քաղաքում: Այդ և հաջորդ տարվա չեմպիոն ճանաչվեց [[Թիմ Հոլանդ]]ը: 1970 թվականին անհայտ պատճառներով մրցաշար չի կազմակերպվել, իսկ 1971 թվականի մրցաշարի հաղթողը դարձյալ Թիմ Հոլանդն էր: Մինչև 1975 թվականը մրցաշարը տեղի էր ունենում Լաս Վեգասում, ապա տեղափոխվեց [[Բահամյան կղզիներ]]ի [[Փարադայզ կղզի]]ն: 1976, 1977 և 1978 թվականներին նարդու կրկնակի չեմպիոնատներ են տեղի ունեցել՝ բահամյան կղզիներում՝ հիմնականում ամերիկացիխաղացողների համար և «Եվրոպական բաց առաջնությունը» [[Մոնտե Կարլո]]յում՝ գլխավորապես եվրոպացի խաղացողների համար: 1979 թվականին Լյուիս Դեյոնը, ով նախորդ երեք տարիներին կազմակերպել էր Բահամյան կղզիների մրցաշարը, առաջարկեց, որ երկու մրցաշարերը միավորվեն<ref name="PLAY65">[http://www.play65.com/World-Backgammon-Championships-History.html] Play65, The History of the World Backgammon Championships</ref>: Մոնտե Կարլոն ճանաչվեց որպես նարդու միջազգային մրցաշարի անցկացման վայր և այդպիսին է մնում շուրջ երեսուն տարի<ref name="mindzine">{{cite web|url=http://www.msoworld.com/mindzine/news/classic/bg/tournaments/world00report.html |title=Backgammon News—World Championships 2000 |author=Michael Crane |publisher=Mind Sports Worldwide |date=July 25, 2000 |accessdate=2006-09-14 |archiveurl=https://web.archive.org/web/20060907014829/http://www.msoworld.com/mindzine/news/classic/bg/tournaments/world00report.html |archivedate=7 September 2006 |deadurl=yes }}</ref>: Մոնտե Կարլոյի միջազգային մրցաշարում ներգրավվում են հարյուրավոր խաղացողներ և հանդիսատեսներ և այն տևում է մեկ շաբաթ<ref name="maxa"/>: Մինչև 21-րդ դարը նարդու միջազգային խոշոր մրցաշարերը սահմանում են պրոֆեսիոնալխաղացողների մրցաշարային ճանապարհորդություններ: Խոշոր մրցաշարերը անցկացվում են տարեկան մեկ անգամ: Բահամյան կղզիներում անցկացված մրցաշարի մրցանակային ֆոնդը 2007 թվականի հունվարին կազմել է մեկ միլիոն դոլար՝ ավելի մեծ, քան որևէ այլ մրցաշարի մրցանակային ֆոնդ<ref name="partygammon">{{cite news |title=PartyGammon.com to Stage First Ever US$1 Million Backgammon Tournament |work=PR Newswire |date=July 10, 2006 |publisher=[[Lexis-Nexis]] }}</ref>: 2008 թվականին նարդու միջազգային մրցաշարը կազմակերպվեց Լոնդոնում և այն դարձավ [[Միացյալ Թագավորություն]]ում երբևէ կազմակերպված ամենախոշոր մրցաշարը՝ 128 միջազգային դասի խաղացողներով և 160.000 [[եվրո]] մրցանակային ֆոնդով: Մրցաշարը մեկնաբանվեց եվրոպական բոլոր երկրների հեռուստատեսային ալիքներով: 2007 թվականից ի վեր «Նարդու միջազգային ասոցիացիան»<ref>{{cite web|url=http://www.world-backgammon-association.com|title=World Backgammon Association|website=www.world-backgammon-association.com}}</ref> կազմակերպում է նարդու խոշորագույն միջազգային մրցաշարը՝ «Նարդու եվրոպական առաջնությունը»<ref>{{cite web|url=http://www.ebgt.info|title=Home|website=www.ebgt.info}}</ref>: 2011 թվականին ասոցիացիան համագործակցեց առցանց նարդու պրովայդեր «Play65»-ի հետ, իսկ 2012 թվականին՝ «Betfair»-ի հետ: 2013 թվականին «Նարդու եվրոպական առաջնությունը» մրցաշարի եզրափակիչը կազմակերպեց [[Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն|Կիպրոս]]ի մայրաքաղաք [[Նիկոսիա]]յում: Եզրափակչում միջազգային դասի 19 խաղացողներ հավակնում էին 19.000 եվրո մրցանակային ֆոնդին: Նարդու միջազգային ասոցիացիան կազմակերպում է նաև հեռուստատեսային տարբեր ալիքներով հեռարձակվող նարդու բաց առաջնություններ:
2017 թվականին Մոնտե Կարլոյի նարդու 43-րդ միջազգային մրցաշարի ժամանակ<ref>{{cite web|url=http://www.bwcmc.com/|title=43rd Backgammon World Championship|website=www.bwcmc.com|language=en|access-date=2018-03-26}}</ref> ռադիոյի նախկին հաղորդավար Լարի Շիլերը սկսեց մրցաշարը լուսաբանող «Նարդու ձայնը» հաղորդաշարը<ref>{{cite web|url=https://www.voiceofbackgammon.com|title=Voice of Backgammon|website=Voice of Backgammon|language=en-US|access-date=2018-03-26}}</ref>: Հաղորդաշարը Twitch-ով<ref>{{Citation|title=VoiceOfBackgammon - Twitch|url=https://www.twitch.tv/voiceofbackgammon|accessdate=2018-03-26}}</ref> և [[YouTube]]-ով<ref>{{cite web|url=https://www.youtube.com/channel/UCmVuT6sPcxvFfbpVVHOQydA/playlists|title=Voice of Backgammon|website=YouTube|language=en|access-date=2018-03-26}}</ref> հեռարձակում էր արխիվային տեսանյութեր: 2017 թվակաինթվականին հոկտեմբերին Նարդու վարպետների մրցաշարային մարմինը<ref>{{cite web|url=http://www.bgmastersab.com/|title=BMAB|website=www.bgmastersab.com|access-date=2018-03-26}}</ref> համագործակցություն սկսեց Լարի Շիլերի հետ թույլատրելով իր պրոֆեսիոնալ վարպետներին մասնագիտական լուսաբանություններ տրամադրել վերջինիս: «Նարդու ձայնը» հաղորդաշարը հյուրընկալում է նարդու այնպիսիչեմպիոններ, ինչպիսիք են [[Մատվեյ Նաթանսոն]]ը, [[Պոլ Մագրիլ]]ը և [[Ակիկո Յազավա]]ն:
 
==Պատմություն==
===Իրաք ([[Միջագետք]])===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նարդի» էջից