«Ռիխարդ Կրայչեկ»–ի խմբագրումների տարբերություն

== Մարզական կարիերա ==
=== 1989-1993 թվականներ ===
Ռիխարդը թենիս սկսել է խաղալ 4 տարեկան հասակում։ Պրոֆեսիոնալ կարերանկարիերան սկսել է [[1989]] թվականին։ 1991 թվականին նորամուտել է [[Մեծ սաղավարտ (թենիս)|Մեծ Սաղավարտ]]ի մրցաշարի հիմնական ցանցում՝ [[Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն|Ավստրալիայի բաց առաջնություն]]ում, որտեղ կարողացել է հասնել մինչև չորրորդ շրջան։ Այդ նույն տարում նրան հաջողվել է առաջին անգամ հաղթող դառնալ [[Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա|ATP]] մրցաշարում՝ [[Հոնկոնգ]]ում, և տարվա արդյունքով մրցաշրջանը եզրափակել դասակարգման վարկանիշային աղյուսակի 45-րդ հորիզոնականում։ Սակայն իրական բեկում Կրայչեկը իրականացրել է [[1992]] թվականի [[Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն|Ավստրալիայի բաց առաջնություն]]ում։ Մրցաշարի ընթացքում հինգ սեթում հաղթանակներ տանելով դասակարգվածներ [[Մայքլ Չանգ]]ի և [[Միխաել Շտիխ]]ի նկատմամբ, հոլլանդացին դուրս է եկել կիսաեզրափակիչ, սակայն չի կարողացել մասնակցել [[Ջիմ Կուրիե]]ի հետ հանդիպմանը՝ ուսի վնասվածքի պատճառով։ Սակայն, վնասվածքը այդքան էլ լուրջ չի եղել և արդեն փետրվարին Կրայչեկը կորտ է վերադարձել, իսկ ապրիլին հասել է մեկ այլ նշանակալից արդյունքի՝ կարիերայում առաջին անգամ առավելության է հասել համաշխարհային դասակարգման առաջատարի նկատմամբ, ով այդ ժամանակ հանդիսանում էր [[Ստեֆան Էդբերգ]]ը։ Ամռանը նրան հաջողվել է հաղթանակ տանել [[Լոս Անջելես]]ի մրցաշարում, իսկ նոյեմբերին՝ [[Անտվերպեն]]ում։ Մրցաշրջանը Կրայչեկը ավարտել է դասակարգման աղյուսակի Թոփ 10-ում, տեղ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականում։
 
[[1993]] թվականին Կրայչեկը դարձել է [[Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն|Ֆրանսիայի բաց առաջնության]] կիսաեզրափակիչի մասնակից։ Նրան նաև հաջողվել է պաշտպանել տիտղոսը [[Լոս Անջելես]]ի մրցաշարում և թվում էր, թե 21-ամյա թենիսիստին առաջիկայում մեծ ապագա է սպասվելու։ Սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ էր։ Բավականին շուտ հայտնի է դարձել, որ երիտասարդ թենիսիտին, ով տիրապետում էր հզոր մատուցման և աջից տիանալի հարվածի, պակասում էր կայունություն։ Ռիխարդ կարող էր տապալել մեկ-երկու սեթ, նախքան հավաքվելը և լավագույն մակարդակի վրա խաղ ցուցադրելը։ Բացի այդ, նրան հաճախ անհանգստացրել են տարբեր վնասվածքներ, գուցե ոչ լուրջ, սակայն դրանք խանգարել են ցուցադրել լավագույն թենիսը։