«Հին աշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Հին աշխարհը''', մարդկության [[պատմություն|պատմության]] նախապատմական դարաշրջանից մինչև միջնադարի առաջին շրջանի ժամանակահատվածն է։
[[Պատկեր:Homere.jpg|մինի|Հոմերոս, Հին աշխարհի խորհրդանիշ]]
Հին աշխարհի երկրներից էին Եգիպտոսը` Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի հովտում, ասիական պետություններ [[Աքքադ]]ն ու [[Շումեր]]ը` Տիգրիս և Եփրատ գետերի միջև՝ Միջագետքում: Այնուհետև մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում հենց այստեղ առաջացան [[Բաբելոն]]ն ու [[Ասորեստան]]ը: Հնագույնների շարքին են դասվում նաև Հնդկաստանում [[Ինդոս|(Ինդոս]] և [[Գանգես]] գետերի հովիտներում) և [[Չինաստան]]ում (Հուանհե գետի ափերին) կազմավորված պետությունները: Մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակում [[Եվրոպա]]յում ամենամեծը [[Աթենք]] ու Սպարտա հունական պետություններն էին: Իսկ մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում հիմնադրվեց [[Հռոմ]] քաղաքը, որը դարձավ Հռոմեական պետության մայրաքաղաքը: Տաք կլիման, հողին խոնավություն և բերրիություն պարգևող գետերը, անտառները, անասունների համար արոտավայր հանդիսացող խոտավետ տափաստաններն ու կանաչախիտ մարգագետինները և, վերջապես, մետաղների (պղնձի ու երկաթի) հանքաշերտերը հնարավորություն տվեցին, որ այդ [[պետություններ]]ի տարածքում բնակվող մարդիկ նախնադարյան կենսաձևից զարգացման ավելի բարձր աստիճանի անցնեն ավելի վաղ, քան որևէ այլ վայրում: Նրանք առաջինը սովորեցին աշխատանքի գործիքներ ու զենք պատրաստել [[մետաղներ]]ից: Այստեղ հասարակությունը վաղ բաժանվեց դասակարգերի՝ ստրուկների, աղքատների ու հարուստների, ուստի և ձևավորվեցին պետություններ՝ իրենց օրենքներով, [[դատարան]]ներով, բանակով, որոնք ամրապնդում էին ստրկատերերի իշխանությունը:
 
== Ստրուկների կյանքը ==
Վարարող գետերը սանձելու և դաշտերը ոռոգելու համար մարդիկ փորում էին ջրանցքներ, կառուցում ամբարտակներ։ Այդ ծանր աշխատանքները կատարում էին [[ստրուկներ]]ը։ Նրանց աշխատեցնում էին նաև հանքերում ու քարհանքերում։ Ստրուկներ էին դարձնում ինչպես գերիներին, այնպես էլ հարուստներից ստրկական կախման մեջ ընկած ազատ մարդկանց։ Ստրուկները համարվում էր տիրոջ իրը և ամբողջովին ենթակա էր նրա կամքին։ Ստրուկները և իրավազուրկ էին, և ընչազուրկ։ Նրանց կարելի էր վաճառել, անգամ սպանել։ Հյուծիչ աշխատանքից և լիակատար իրավազրկությունից ստրուկներն հաճախ ապստամբություններ էին բարձրացնում, որոնք սասանում էին Հին Արևելքի շատ [[պետություններ]]ի հիմքերը։
 
== Ազատ մարդիկ ==
Ազատ մարդկանց մեջ կային երկրագործ գյուղացիներ և սեփական [[արհեստանոցներ]]ում աշխատող արհեստավորներ։ Երբ նրանցից մեկնումեկը սնանկանում էր, խղճուկ վճարով աշխատանքի էր վարձվում ունեևոր հարևանի մոտ։ Ի տարբերություն ստրուկների, այդ չքավորները որոշ իրավունքներ ունեին։ Նրանք կարող էին դատի տալ իրենց իրավունքները ոտնահարողին, աշխատանքի վարձվել ուրիշ տիրոջ մոտ։
 
== Հին Արևելքի երկրներ ==
Հին Արևելքի թագավորներն ունեին հետևակ և հեծյալ [[ռազմիկներ]]ի բազմահազարանոց բանակներ։ Նրանք նվաճողական պատերազմներ էին վարում, տնօրինում անհաշիվ հարստություններ։ Թագավորների պատվին կառուցում էին շքեղ դամբարաններ, որոնք թագավորների մահից հետո ևս հիշեցնում էին նրանց իշխանության հզորության մասին։ [[Եգիպտոս]]ում կառուցվում էին բուրգեր։ Այնտեղ փարավոններին համարում էին աստվածներին հավասար։ Բուրգերն ու տաճաները նույնպես հիմնականում ստրուկներն էին կառուցում։ Հին արևելքի երկրներում կային բազմաթիվ հմուտ վարպետներ, տաղանդավոր գյուտարարներ, գիտնականներ։ Այստեղ են ծնունդ առել աստղագիտությունը, մաթեմատիկան և այլ գիտություններ։ Ստեղծվել է գիրը, կատարվել են կարևոր շատ հայտնագործություններ ու [[գյուտ]]եր։ Շումերում է ստեղծվել բրուտագործական անիվը։ Հախճապակե ամաններն առաջինը պատրաստել են Հին Եգիպտոսում, ճենապակե ամանները, ինչպես նաև մետաքսն ու թուղթը՝ Չինաստանում։ Հնդիկներն ստեղծեցին [[թվանշան]]ները։ Հին Արևելքի երկրներում յուրացվեցին կամ բուծվեցին բազմաթիվ օգտակար բույսեր, ընտելացվեցին գրեթե բոլոր ընտանի կենդանիները։
 
 
== Ուրարտու ==
[[Պատկեր:Urartu610-585.png|մինի|ՈՒրարտու (քարտեզ)]]
[[Հին Արևելք|Հին Արևելքի]] խոշոր պետություններից էր նաև մեր թվարկությունից առաջ 1- ին հազարամյակի սկզբին [[Հայկական լեռնաշխարհ|Հայկական լեռնաշխարհում]] կազմավորված Արարատյան թագավորությունը, որին հարևան ասորեստանցիներն անվանել են Ուրարտու։ Մեր թվարկությունից առաջ 8 - րդ դարում իր հզորության բարձրակետին հասած այդ թագավորությունը, որն ընդգրկում էր գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը, աշխարհակալ [[Ասորեստան]]ից խլել է Առաջավոր Ասիայի գերիշխանությունը։
Թագավորության մեջ համախմբված [[ցեղեր]]ը, որոնց միաձուլումից աստիճանաբար կազմավորվել է միասնական հայ ժողովուրդը, կերտել են յուրօրինակ մշակույթ և բարձր [[քաղաքակրթություն]]։ Նրանք կառուցել են բազմաթիվ բերդեր, պալատներ, տաճարներ, բնակելի տներ, ջրանցքներ,որոնց ավերակներն մենք այսօր տեսնում ենք Հայաստանի տարբեր շրջաններում։ Պետության տնտեսական և մշակույթային կարևոր կենտրոններ էին մայրաքաղաք [[Տուշպա]]ն, Էրեբունի բերդաքաղաքը, Թեյշեբաինի ամրոցը և այլն։ Հնագետների ջանքերով բացված հուշարձանները վկայում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների շինարարական բարձր արվեստի և զարգացած տեխնիկայի մասին։ Պալատների ու տաճարների պատերը զարդարվել են բազմագույն որմնանկարներով, հատկապես մարդակերտ [[աստվածներ]]ի, քրմերի, սրբազան կենդանիների ու բույսերի պատկերներով։Բացառիկ արժեք են ներկայացնում թագավորության գլխավոր սրբարանը՝ Արդինի - Մուսասիրի սյունազարդ տաճարը։ Քանդակագործության գլուխգործոցներ են աստվածների ու աստվածուհիների անդրիները, մարդկային դեմքով թեվավոր առյուծի արձանը, գահույքները և այլն։ Արվեստի հոյակապ նմուշներ են բրոնզե կապարճները, սաղավարտները, վահանները, որոնց վրա դրվագված են ռազմի տեսարաններ, մարտակառքեր,հեծյալ ռազմիկներ, առյուծներ, ցուլեր, վիշապներ, սրբազան ծառեր։ Զանազան [[հնավայրեր]]ից պեղված հնագիտական հուշարձաններից տեղեկանում ենք, որ դեռևս այն ժամանակ մեր նախնիները մշակել են քար ու փայտ, բրոնզ, երկաթ, ոսկոր, ազնիվ մետաղներ և այլ նյութեր, պատրաստել ժամանակի մարդուն անհրաժեշտ բազմազան իրեր։
 
 
== Հին Հունաստան ==
Հունական գլխավոր պետությունը՝ Աթենքը ստրկատիրական պետություն էր։ Աթենքում բոլոր չափահաս տղամարդիկ ( բացի ստրուկներից և օտարերկրացիներից ) կարող էին մասնակցել ժողովրդական ժողովին, նրանք էին ընտրում իրենց կառավարիչներին, դատավորներին, զորահրամանատարներին։ Այստեղ ևս ծանր աշխատանքը կատարում էին ստրուկները։
Աթենացիները գիտական ակնառու [[աշխատություններ]] են ստեղծել երկրաչափության, բժշկության, փիլիսոփայության և աշխարհագրության վերաբերյալ։ Թատրոնի համար նրանք գրում էին ողբերգություններ և [[կատակերգություն]]ներ, կառուցում էին գեղեցիկ տաճարներ ու պալատներ, կերտում մարմարե արձաններ։ Ողջ աշխարին հայտնի են Հին Հունաստանի քանդակագործների և ճարտարապետների անմահ ստեղծագործությունները։
Հունական մյուս խոշոր ստրկատիրական պետությունը [[Սպարտա]]ն էր՝ խստաբարո ռազմիկների երկիրը։ Յուրաքանչյուր սպարտացու դեռ մանկուց կոփում էին, նախապատրաստում պատերազմի։
Մեր թվարկությունից առաջ 2- րդ դարում ամբողջ Հունաստանն ընկավ հռոմեացիների գերիշխանության տակ։
Հռոմեական պետությունը գոյատևեց ավելի քան հազար տարի։ Բոլոր հին երկրներից այն ամենաընդարձակն էր։ Դա ստրկատիրական պետություն էր։ Ստրուկներ և հողեր ձեռք բերելու նպատակով Հռոմեական պետությունն իր ողջ գոյության ընթացքում վարել է արյունահեղ [[պատերազմներ]]։ Սկզբում Հռոմը [[հանրապետություն]] էր։ Այն բանից հետո, երբ նրա տարբեր ծայրերում ստրուկներն ապստամբություններ բարձրացրին (որոնցից մեկը տեղի ունեցավ Սպարտակի գլխավորությամբ), հարուստ ստրկատերերը հաստատեցին միապետություն։ Պետության մեջ ամեն ինչ սկսեց պատկանել միանձնյա կառավարող կայսրերին։ Հին Հռոմը ևս կարևոր ավանդ ունի համամարդկային [[մշակույթ]]ի մեջ։Հռոմեացիները կառուցել են հիասքանչ շինություններ՝ կրկեսներ ու տաճարներ, բաղնիքներ ու պալատներ, կամուրջներ ու ջրմուղներ։ Հռոմեացի բանաստեղծների, գրողների, պատմիչների երկերը թարգմանվել են ուրիշ ժողովուրդների լեզուներով<ref>Ինչ է ով է, Հ - Չ, հտ․ 3, Հայկական Սովետական Հանրագիտարանի Գլխավոր խմբագրություն, Երեվան, 1986 </ref>։
 
== Հին աշխարհի երկրներ և ազգեր ==