«Ռոմելու Լուկակու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
Բրյուսելի երիտասարդական թիմում հանդես գալով, Լուկակուն ունեցավ պարզապես հիանալի արդյունք, 68 գոլ 68 [[խաղ]]ում։ [[2006]]- ից [[2009]] թվականներին Անդերլեխտի կազմում հանդես գալով 88 խաղում խփել է 121 գոլ։
 
Չնայած նրան որ նա ընդհամենը 15 տարեկան էր, Ռոմելուն 17 խաղերի ընթացքում հարվածել էր 26 գոլ այն ֆուտբոլիստների դարպասը, ովքեր իրենից չորս տարի մեծ էին: Իր հրաշալի արդյունքների շնորհիվ նա սկսել է գրավել այնպիսի թիմերի ուշադրությունը, ինչպիսիք էին <<Մանչեսթեր Յունայթեդ>>-ը, <<Չելսի>>-ն, <<Միլան>>-ը և <<Արսենալ>>-ը:
 
==== <<Անդերհելթ>> ====
Լուկակուն իր դեբյուտն անց կացրեց բելգիական չեմպիոնատի դիվիզաներից մեկում,2009 թվականի մայիսի 24-ին` <<Ստանդարդա>>-ի դեմ խաղում, դուրս գալով խաղադաշտ և փոխարինելով պաշտպան Վիկտոր Բերնանդեսին: Խաղից տասնմեկ օր անց նա կնքեց իր առաջին պաշտոնական պայմանագիրը մինչև 2012 թվականը: Լուկակուն դարձավ ակումբի մշտական խաղացողներից 2009/10 մրցաշարում և խփեց առաջին գոլն ակումբում <<Զյուլտե-Վերեգեմ>> ակումբի դեմ խաղում: Նա ավարտեց այդ սեզոնը որպես Բելգիայի չեմպիոնատի լավագույն ռմբարկու:
 
Լուկակուն մասնակցել է նաև Եվրո Լիգային, որի ժամանակ մրցակցի դարպասն է ուղարկել չորս գնդակ:
 
==== <<Չելսի>> ====
2011 թվականի օգոստոսի 6-ին Չելսին և Անդերհելթը իրենց պաշտոնական էջերում հայտարերցին ֆուտբոլիստի տեղափոխության մասին դեպի <<Չելսի>>, որտեղ նա ստացավ 18 համարի մարզաշապիկը: Օգոստոսի 27-ին Լուկակուն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ նոր թիմի կազմում, <<Նորվիչ Սիթի>>-ի դեմ խաղում:
 
Բելգիացին կարողացավ թիմի հետ միասին հաղթել Անգլիայի գավաթը:
 
==== <<Վեսթ Բրոմվիչ Ալբիոն>> ====
2012 թվականի օգոստոսի 10-ին Լուկակուն վարձակալությամբ տեղափոխվեց <<Վեսթ Բրոմվիչ Ալբիոն>> , որտեղ անց կացրեց 2012/13 մրցաշրջանը: Ակումբ տեղափոխվելուց ութ օր անց անցկացրեց իր դեբյուտը, դուրս գալով խաղադաշտ 77-րդ րոպեին <<Լիվերփուլ>>-ի դեմ խաղում, որի ժամանակ նկատվեց խփած գոլի շնորհիվ:
 
2013 թվականի հունվարի 12-ին ձևակերպեց առաջին դուբլը Պրեմիեր Լիգայում` <<Րեդինգա>>-ի դեմ խաղում:
 
==== <<Էվերթոն>> ====
2013 թվականի դեպտեմբերի 21-ին Լուկակուն անցկացրեց իր դեբյուտը <<Էվերթոն>>-ի կազմում, <<Վեսթ Հեմ Յունայթեդ>>-ի դեմ խաղում, որի ժամանակ խփեց հաղթական գոլ խաղի ավարտից հինգ րոպե առաջ:
 
Սկզբում Ռոմելուն տեղափոխվել էր ակումբ վարձատվությամբ, իսկ 2014 թվականի հուլիսի 30-ին կնքեց պաշտոնական պայմանագիր ակումբի հետ հինգ տարի ժամկետով: Տրանսֆերն արժեցավ 28 մլն ֆունտ: Ֆուտբոլիստը սկսեց խաղալ արդեն «10» համարի ներքո:
 
==== <<Մանչեսթեր Յունայթեդ>> ====
2017 թվականի հուլիսի 8-ին Լուկակուն հայտարարեց իր տեղափոխության մասին դեպի <<Մանչեսթեր Յունայթեդ>>, իսկ արդեն հուլիսի 10-ին նա պաշտոնապես դարձավ Յունայթեդի ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստի տրանսֆերը կազմեց 75 մլն եվրո ֆունտ գումարած 15 մլն եվրո բոնուսի տեսքով: Ակումբում նա սկսեց հանսդես գալ «9» համարի ներքո:
 
= Կարիերան հավաքականում =
Մինչև 21 տարեկանների հավաքականում առաջին անգամ դեբյուտն անց է կացրել Սլովակիայի դեմ խաղում, որի ժամանակ հարվածեց գոլ:
 
2010 թվականի նոյեմբերի 17-ին Լուկակուն դարձավ հաղթական դուբլի հեղինակ Ռուսաստանի դեմ խաղում:
 
2018 թվականի հունիսի 6-ին Լուկակուն պաշտոնապես ճանաչվեց Բելգիայի պատմության լավագույն ռմբարկու:
 
ԱԱ-ի ժամանակ Լուկակուն վեց խաղերում հարվածել է չորս գնդակ, իսկ հավաքականը մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը:
 
= Խաղաոճը =
Լուկակուն կենտրոնական հարձակվող է: Խաղում է ձախ ոտքով, ընդգծվում է ֆիզիկական ուժով, որը նրան հնարավորություն է տալիս ավելի էֆեկտիվ պայքարել խաղի ժամանակ, նաև նկատվում է մեծ արագությամբ:
 
= Անձնական կյանքը =
Լուկակուն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ռոժե Լուկակուի որդին է: Նրա կրտսեր եղբայր Ժորդանը հանդես է գալիս <<Լացիո>>-ում:
 
Ռոմելուն ունի բակալավրի դիպլոմ տուրիզմի բաժնից: Բացի դրանից նա տիրապետում է տարբեր լեզուների` անգլերեն, ֆրանսերեն, հոլանդերեն և իսպաներեն:
 
Մանկուց նրա կուռքերն էին Դիձե Դրոգբան և բրազիլացի հարձակվող Ադրիանոն:
 
=== Ակումբային վիճակագրություն ===