«Հնագիտական պեղումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
[[Պատկեր:Excavation of Stone Age cave on Gotland.jpg|մինի|ձախից|Հնագիտական պեղումներ (քարի դար)]]
'''Հնագիտական պեղումներ''' , հին հուշարձաններ՝ հնություններ գտնելու համար պեղելով կատարվող հնագիտական աշխատանքներ։ Դարերի ընթացքում մարդու կացարանի շուրջը գոյանում են հողի շերտեր, որոնցում պահպանվում են անցյալի հետքեր՝ ամեն տեսակ աղբ, հագուստի, սննդի մնացորդներ, կոճակներ և այլն։ Դա հողի «մշակութային շերտն»
է։ Ողջ հողագնդի վրա հնագետ-գիտնականները կատարում են պեղումներ։ Հողի մեջ հաճախ գտնում են ոչ միայն հինավուրց առանձին իրեր, այլև անցյալում հարուստ և աշխույժ քաղաքների ավերակներ։ Բազմաթիվ հնավայրեր կան նաև [[Հայաստան|Հայաստանի]] տարածքում, որոնց պեղումներն սկսվել են [[19-րդ դար|19-րդ դարի]] 70-80-ական թվականներին։ Այժմ արդեն պեղված են և շարունակվում են պեղվել [[Քարի դար|քարի դարի]] և մետաղների դարերի, ինչպես նաև միջնադարյան բազմաթիվ դամբարանադաշտեր, հնագույն բնակավայրեր, բերդեր և հնագիտական այլ հուշարձաններ։ Հնագիտական պեղումների շնորհիվ ապացուցված է, որ [[Հայկական լեռնաշխարհ|Հայկական լեռնաշխարհը]] մարդու բնակության հնագույն կենտրոններից և մարդկային [[քաղաքակրթություն|քաղաքակրթության]] օրրաններց մեկն է։ Հնում, երբ մարդը մահանում էր, նրա գերեզմանում դնում էին [[Զենք|զենքեր]], ուտելիք, բազմապիսի զարդեր, ամաններ։ Պատահում էր՝ գերեզմանի վրա հողե բարձր թումբ էին սարքում, և այն դառնում էր դամբարանաբլուր։ Ոչ մի դեպքում չի կարելի պեղումներ կատարել գիտնականների բացակայությամբ․ չէ՞ որ անգիտության կամ անզգուշության հետևանքով պեղողը կարող է չնկատել կամ փշրել հնությունից փխրուն դարձած առարկաները կամ իրար խառնել այն շերտերը, որտեղ գտնվում են դրանք։ Հնագիտական պեղումները ժամանակակից պատմաբաններին օգնում են իմանալու, թե ինչպես են ապրել մեր նախնիները։ Օրինակ, բազմաթիվ պեղումներ կատարելով [[Սովետական Միություն|Սովետական Միության]] վիթխարի տարածքում՝ սովետական հնագետ-գիտնականները հետազոտել են մեր մեծ հայրենիքի պատմությունը՝ սկսած նախնադարյան ժամանակներից։ Նրանց հայտնագործությունները ապացուցեցին, որն մինչև մոնղոլ-թաթարների արշավանքը Ռուսիան եղել է [[Եվրոպա|Եվրոպայի]] առաջավոր երկրներից մեկը։ Հնավայրերի պեղումներից արժեքվորարժեքավոր են [[Լճաշեն|Լճաշենի]], Շենգավիթի, [[Մեծամոր|Մեծամորի]], [[Էրեբունի|Էրեբունիի]], [[Կարմիր բլուր|Կարմիր բլուրի]], [[Արմավիր|Արմավիրի]], Գառնիի, [[Դվին|Դվինի]], Անիի, Ամբերդի և այլ հնավայրերի պեղումները <ref>Ինչ է ով է, Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան-1986 </ref>։
 
== Ծանոթագրություններ ==