«Թառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 44.
Գալով հազարամյակների խորքերից՝ հայ ժողովուրդը, երաժշտական ավանդույթների հետ մեկտեղ, պահպանել է հնագույն նվագարանները և զարգացնելով հասցրել կատարելության: Մ․թ․ա. 6-րդ դարից հայերը, տարածվելով Հայկական լեռնաշխարհից դուրս, բնակություն են հաստատել նաև Հյուսիսային [[Միջագետք]]ի և [[Անատոլիա|Անատոլիայի]] տարածքում և նշանակալի հետք թողել մի շարք նվագարանների ստեղծման և պահպանման գործում:
 
Հայաստանում թառի պատկերներ պահպանվել են հին տապանաքարերի վրա կատարված հարթաքանդակներում, որտեղ նվագարանը ներկայացված է երաժշտի ձեռքին: Բացի տապանաքարերից, թառի պատկերներ հանդիպում են նաև [[հայկական մանրանկարչություն|հայկական մանրանկարներում]]՝ սկսած 13-րդ դարից: Դրանցում թառահարները ներկայացված են թե՛ որպես մենակատարներ, թե՛ որպես համույթի անդամներից մեկը՝ լարային-կսմիթային, աղեղնավոր, փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտների շարքում: Ըստ հայկական մանրանկարների՝ թառ նվագել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ընդ որում՝ տարբեր դասի ներկայացուցիչներ՝ հովվից մինչև ազնվականներ<ref>Институт этнологии и антропологии ми. Н.Н. Миклухо-Маклая РАН; Институт археологии и этнографии НАН РА. Народная музыка и инструменты // Армяне / Л.М. Варданян, Г.Г. Саркисян, А.Е. Тер-Саркисянц. — Москва: Наука, 2012. — С. 430—433. — 647 с. — (Народы и культуры). — 500 экз. — ISBN 978-5-02-037563.</ref>: Սակայն նվագարանն ավելի շատ տարածված է եղել քաղաքային աշուղական երաժշտական միջավայրում: Թառահարների հիմնական նվագացանկը եղել է [[Մերձավոր Արևելք]]ի ժողովուրդների շրջանում տարածված մուղամը, որը տարածաշրջանային երաժշտական ժանր է, ոչ թե ադրբեջանական, ինչպես ներկայացնում են կովկասյան թաթարները:
 
[[Պատկեր:Meshadi Jamil Amirov.jpg|thumb|mini|200px|]]
Տող 58.
Երաժշտական գործիքների շարքում թառն այն եզակիներից է, որի համար տարբեր կոմպոզիտորներ պարտիտուր են գրել սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու համար: Հայ կոմպոզիտորներից [[Ավետ Տերտերյան]]ն իր սիմֆոնիաներում ժողովրդական նվագարաններ՝ [[դուդուկ]], [[զուռնա]] և թառ է օգտագործել:
 
Թառը հնչել է մի շարք հայկական ֆիլմերի երաժշտական ձևավորման մեջ։ Թառի համար գրվել են մեթոդական ձեռնարկներ, ժողովածուներ, ներկայացրել թառի ուսուցման իրենց դիտարկումները, օրինակ՝ Ա․Մերանգուլյան՝ «Թառի ուսուցման դպրոց», Հ․Դարբինյան՝ «Թառի նվագներ», «Թառի ձեռնարկ», «Թառի ուսուցարան» և այլն։այլն<ref>{{cite web|url=http://ctwsearch.wesleyan.edu/vufind/Author/Home?author=Ichkhanian%2C%20Levon.|title=Levon Ichkhanian|publisher=Wesleyan Universit]|work=|date=|author=|accessdate=1982-05-24|archiveurl=http://www.webcitation.org/6GrWpi2fE|archivedate=2013-05-25}}</ref>։ Նախաձեռնությամբ է հանդես եկել նաև մեր օրերի լավագույն թառահարներից Հովիկ Սահակյանը։
 
[[Երևանի կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում]] ուսուցանվում է ժողովրդական նվագարանների տիրապետման վարպետություն, որոնց շարքում է նաև թառը:
Տող 73.
 
== Գրականություն ==
* Սահակյան Հ․ Թառ։ Ուսումնական ձեռնարկ/Փոխադրումներ, մշակումներիմշակումներ և օրիգինալ ստեղծագործություններ թառի համար․-Եր․։ Վան Արյան, 2016․ 100 էջ
 
==Աղբյուրներ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թառ» էջից