««Այբ» կրթական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 84.
2007 թվականի մայիսին «Այբ»-ը Երևանի ֆիզմաթ դպրոցում հիմնեց առաջին ժամանակակից լաբորատորիան՝ «ԱյբԼաբ»-ը, ֆիզիկա առարկայից: Այժմ Հայաստանի 4 մարզերի 5 դպրոցներում գործում են նման 8 լաբեր։ Նույն թվականին, երբ համացանցը Հայաստանում հասու էր քչերին, «Այբ»-ը Հայաստանի 33 բուհի դիմորդների, ուսանողների ու դասախոսների համար հասանելի դարձրեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «OpenCourseWare» ծրագրի հազարավոր ուսումնական նյութեր՝ առանց համացանց մտնելու անհրաժեշտության:
 
2008 թվականի մայիսին «Այբ»-ը Հայաստանում անցկացրեց առաջին փորձնական <nowiki/>[[Կենգուրու միջազգային մաթեմատիկական մրցույթ|«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը]]: 2010 թվականից «Կենգուրուին» միացան ևս երկու դպրոցական զանգվածային մրցույթներ՝ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը և «Ռուսական արջուկ» ռուսաց լեզվի միջազգային մրցույթը։ Իսկ արդեն 2014 թվականին «Այբ»-ը ստեղծեց և առաջին անգամ Հայաստանում և Արցախում անցկացրեց [[«Մեղու» հայերենի մրցույթ|«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը]]։ 2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացնում է նաև ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ազգային փուլը։
 
2009 թվականի օգոստոսին մեկնարկեց հայաստանյան տարբեր դպրոցների քիմիայի ուսուցիչների համար նախատեսված վարպետության դասերի շարքը: Այս ծրագիրը հետայագում զարգացում գտավ այլ ձևաչափերով վարպետության դասերի տեսքով՝ զանազան լսարանների համար:
Տող 97.
 
== Արտաքին հղումներ ==
* [http://aybschool.am/ «Այբ» դպրոցի պաշտոնական կայքը]
* [http://ayb.am/ «Այբ» ակումբի պաշտոնական կայքը]
* [http://foundation.ayb.am/ «Այբ» կրթական հիմնադրամի պաշտոնական կայքը]
* [http://ayb.am/ «Այբ» ակումբի պաշտոնական կայքը]
* [http://aybschool.am/ «Այբ» դպրոցի պաշտոնական կայքը]
* [http://kangaroo.am/ «Կենգուրու» մրցույթի պաշտոնական կայք]
* [http://meghu.am/ «Մեղու» մրցույթի պաշտոնական կայք]