«Թառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22.
Հայաստանում թառի պատկերներ պահպանվել են հին տապանաքարերի վրա կատարված հարթաքանդակներում, որտեղ նվագարանը ներկայացված է երաժշտի ձեռքին: Բացի տապանաքարերից, թառի պատկերներ հանդիպում են նաև [[հայկական մանրանկարչություն|հայկական մանրանկարներում]]՝ սկսած 13-րդ դարից: Դրանցում թառահարները ներկայացված են թե՛ որպես մենակատարներ, թե՛ որպես համույթի անդամներից մեկը՝ լարային-կսմիթային, աղեղնավոր, փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտների շարքում: Ըստ հայկական մանրանկարների՝ թառ նվագել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ընդ որում՝ տարբեր դասի ներկայացուցիչներ՝ հովվից մինչև ազնվականներ: Սակայն ավելի շատ տարածված է եղել քաղաքային աշուղական երաժշտական միջավայրում: Թառահարների հիմնական նվագացանկը եղել է [[Մերձավոր Արևելք]]ի ժողովուրդների շրջանում տարածված մուղամը, որը տարածաշրջանային երաժշտական ժանր է, ոչ թե ադրբեջանական, ինչպես ներկայացնում են կովկասյան թաթարները:
 
[[Պատկեր:Meshadi Jamil Amirov.jpg|thumb|mini|200px|]]
Թառն ունի ութաձև իրան, երկար կոթ և քառանկյուն գլխիկ: Տեխնիկական լայն հնարավորությունների և հարուստ հնչողության համադրությունը նվագախմբի տպավորություն է թողնում, որի շնորհիվ էլ թառը հիմնական մենանվագային գործիքներից մեկն է հայկական երաժշտարվեստում: Հայ անվանի աշուղներից թառ են նվագել [[Շերամ (գուսան)|Շերամը]], Իգիթը եւ ուրիշներ:
 
Տող 29 ⟶ 30՝
 
Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսուցանվում է ժողովրդական նվագարանների տիրապետման վարպետություն, որոնց շարքում է նաև թառը: Պրոֆեսիոնալ կատարողները հանդես են գալիս ոչ միայն ժողովրդի կենցաղում (հարսանեկան, թաղման ծեսեր, տարբեր հանդիսություններ), այլ նաև տարբեր համույթներում ու նվագախմբերում, որոնցից ամենագլխավորն է Ազգային նվագարանների պետական նվագախումբը:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
==Աղբյուրներ==
* Российская академия наук, Национальная академия наук республики Армения, Армяне, Москва, 2012 г. http://armscoop.com/wp-content/uploads/2014/08/Armenians_12.pdf
[[Պատկեր:Meshadi Jamil Amirov.jpg|thumb|mini|200px|]]
* Тар, музыкальный инструмент // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
* Betty Blair. «Sing Tar, Sing. Like Father, Like Son? Passing on the Tradition», AI, Winter 1999 (7.4), pp. 74-76
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Լարային երաժշտական գործիքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թառ» էջից