«Փոքր Ասիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 39.
 
== Աշխարհագրություն ==
ՓոքրիՓոքր Ասիայի ափերը ողողում են [[Սև ծով|Սև]], [[Եգեյան ծով|Եգեյան]], [[Մարմարա ծով|Մարմարա]] և [[Միջերկրական ծով|Միջերկրական]] ծովի ջրերը։ Ինչպես նաև [[Բոսֆոր]]ի և [[Դարդանելի նեղուց|Դարդանելի]] նեղուցների ջրերով, որոնք բաժանում են [[Ասիա]]ն և [[Եվրոպա]]ն։ Թերակղզին, ի տարբերություն ասիական մյուս թերակղզիների, դեպի արևելք է ձգվում։ Փոքր Ասիայի արևելյան սահմանը որպես ֆիզիկաաշխարհագրական զոնա համարվում է Միջերկրական ծովի [[Իսքենդերուն ծոց|Իսքենդերուն]] ծոցից հարավ, հետո 40 <sup>0</sup> [[միջօրեական]]ի և [[Վանա լիճ|Վանա լճի]] միջև ընկած տարածքները։ Իսկ հյուսիսում սահմանագիծը համընկնում է [[Ճորոխ]]ի ստորին հոսանքի հետ։ Փոքր Ասիայի ափերի մոտ տեղակայված են [[Կիպրոս (կղզի)|Կիպրոս]], [[Հռոդոս]] և այլ կղզիները։
 
Թերակղզու ռելիեֆում գերակշռում է լեռնային ռելիեֆը։ Մեծ մասը զբաղեցնում են Փոքրասիական բարձրավանդակի կիսաանապատները իսկ արևելքում՝ Հայկական լեռնաշխարհը։ Փոքրասիական բարձրավանդակի ներքին մասը զբաղեցնում է [[Անատոլիական սարահարթ]]ը, որը եզերված է հյուսիսում Պոնտական լեռներով, հարավում՝ [[Տավրոսյան լեռնահամակարգ|Տավրոսի]]։ Ափերի երկայնությամբ նեղ ցածրավայրեր են՝ միջերկրածովային բուսականությամբ։