«Ժակ Ֆեյդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
'''Ժակ Ֆեյդեր''' ({{lang-fr|Jacques Feyder}}, իսկական անուն ազգանունը՝ Jacques Léon Louis Frédérix; [[հուլիսի 21]], [[1885]], [[Իկսել]], [[Բելգիա]] - [[մայիսի 24]], [[1948]], [[Պրանժեն]], [[Շվեյցարիա]]), ֆրանսիացի կինոռեժիսոր, 1908 թվականից թատրոնի, ապա կինոյի դերասան։
 
Կինոյում որպես ռեժիսոր աոաջին անգամ հանդես է եկել [[1916]] թվականին («Պարոն Պենսոն՝ ոստիկան»)։ 1921 թվականին ստեղծել է «Ատլանտիդա» վառ, էկզոտիկ կինոնկարը։ Լավագույն համր ֆիլմերից են՝ «Կրենկեբիլ» (1922 թ., ըստ [[Անատոլ Ֆրանս]]ի), «Գրիբիշ» ([[1925|1925 թ.]]), «Թերեզ Ռաքեն» (1928 թ., ըստ [[Էմիլ Զոլա]]յի), որոնք հակադրված են էկրանային ստանդարտներին։ «Նոր պարոններ» ( 1928 թ.) երգիծական կինոպամֆլետում մերկացված են բուրժուական պառլամենտարիզմը, պոլիտիկանների կարիերիզմն ու անսկզբունքայնությունը։
 
[[1929]]-1933 թթ. Ֆեյդերն աշխատել է [[ԱՄՆ]]-ում։ Նշանակալից են՝ «Մեծ խաղ» ([[1934]] թ.), «Միմոզա» կենսօթևանը» (1935 թ.) ֆիլմերը։ «Հերոսական տոնավաճառ» ([[1935|1935 թ.]]) կինոկատակերգությունը արտացոլել է դարաշրջանի կոլորիտը, XVII դ. [[Ֆլանդրիա]]յի կենցաղը և բարքերը։ Ֆրանսիայի գերմանա-ֆաշիստական օկուպացիայից հետո վտարանդվել է [[Շվեյցարիա]], վերադարձել է [[1945|1945 թ.-]] ին։ Վերջին կինոնկարը «Մակադամ»-ն է ([[1946]] թ.
 
40-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, որպես դերասան խաղացել է 12 ֆիլմում, մոտ 15 ֆիլմերի սցենարի հեղինակ է։
 
Հեղինակ է «Կինոն մեր մասնագիտությունն է» գրքի (1944 թ., իր կնոջ՝ դերասանուհի Ֆրասուազա Ռոգեի հետ)։
 
== Երկեր ==