«Դենիս Ֆոնվիզին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Դենիս Իվանովիչ Ֆոնվիզին''' ({{lang-ru|Денис Иванович Фонвизин}}, [[1745]], [[ապրիլի 14]], [[Մոսկվա]], [[Ռուսական կայսրություն]] - [[1792]], [[դեկտեմբերի 12]], [[Սանկտ-Պետերբուրգ]], [[Ռուսական կայսրություն]]), ռուս արձակագիր, դրամատուրգ, ռուս գրականության մեջ կենցաղային կատակերգության ժանրի հիմնադիր, ծագումով ազնվական։
 
1755–621755–1762 թթ․ սովորել է Մոսկվայի համալսարանին կից գիմնազիայում, ապա տեղափոխվել Պետերբուրգ, ծառայել արտաքին գործերի կոլեգիայում։ 1760-ական թթ․ ձևավորվել է նրա լուսավորական աշխարհայացքը՝ համընդհանուր ուսուցում, գյուղացիության աստիճանական ազատագրում։ Քաղաքացիական կառուցվածքի նրա իդեալն է եղել լուսավորյալ միապետությունը։ Այդ շրջանում էլ հանդես է եկել երգիծական գործերով՝ «Ուղերձ իմ ծառաներ Շումիլովին, Վանկային ուՊետրուշկային» (հրտ․ 1769 թ.), «Բրիգադիրը» (1768–691768–1769 թթ., հրտ․ 1792–951792–1795 թթ., բարքագրական կատակերգություն) և այլն։ 1769 թ.-ին դարձել է արտաքին գործերի կոլեգիայի ղեկավար Ն․ Պանինի քարտուղարը։ 1777–781777–1778 թթ․ այցելել է [[Ֆրանսիա]] («Առաջին ճանապարհորդության գրառումներ», հրտ․ 1800-ական թթ․)։
 
Ֆոնվիզինի ամենանշանակալի ստեղծագործությունը «Տհասը» (բեմ․ 1782 թ., հրտ․ 1783 թ.) կատակերգությունն է, որտեղ բացահայտված է ճորտատիրության սոցիալական էությունը։ 1783 թվականին հրապարակել է մի շարք երգիծական երկեր։ Մասնավորապես հասարակական մեծ արձագանք է գտել «Մի քանի հարցեր, որոնք կարող են խելացի և ազնիվ մարդկանց առանձնակի ուշադրությունը գրավել» գործը։ Այդ հարցերին ջղագրգռությամբ պատասխանել է կայսրուհին ինքը։ Քաղաքական երգիծանքի փայլուն օրինակ է «Համընդհանուր պալատական քերականություն»-ը, որի տպագրությունն արգելվեց (տարածվել է ձեռագիր)։ «Կալիսթենես» (1786 թ.) վիպակը տպագրվեց անանուն։ 1789 թվականին Ֆոնվիզինը սկսել է գրել «Անկեղծ խոստովանություն իմ գործերի ու մտածումների» (անավարտ, հրտ․ 1830 թ.) երկը։
 
Ֆոնվիզինը ռուսական լուսավորական ռեալիզմի խոշոր ներկայացուցիչներից է, ռուսական ազգային առաջին կատակերգության ստեղծողը։