«Դանթե Ալիգիերի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
Դիվանագիտական առաքելությունից Ֆլորենցիա վերադառնալով, նա հանդիպում է Սևերի հաշվեհարդարին։ Պատժի ենթակա Սպիտակների ցուցակում էր նաև Դանթեի անունը։ Դատավճիռը ձևակերպված էր այսպես. Սևերի դեմ պայքարելու համար 5000 [[լիր]] տուգանք, երկու տարվա աքսոր [[Տոսկանա]]յի սահմաններից դուրս, գույքի բռնագրավում, տունուտեղի հիմնահատակ ավերում։ Հրամանի տակ ավելացված էր՝ երեք օրվա ընթացքում ներկայանալ քաղաքագլխին։
 
Դանթեն չի ներկայանում։ Քաղաքագլուխը նախկին հրամանին ավելացնում է. քանի որ դատապարտվածների չներկայանալը նշանակում է հանցանքը ընդունել, նրանց համար նոր դատավճիռ է նշանակում՝ «կրակի վրա այրել, մինչև մահանա»։ Սա հրապարակվել է [[1302]]-ի [[մարտի 10]]-ին։ Դանթեի տունը հիմնահատակ քադումքանդում է քաղաքագլխի զինված ասպետների խումբը՝ 150 քարտաշների հետ։
 
Դանթեն ընտանիքով բռնում է տարագրության տխուր ճանապարհը, այլևս Ֆլորենցիա չի վերադառնում։ Աքսորի չորրորդ տարում նամակով հայրենի քաղաք վերադառնալու թույլտվություն է խնդրում, որը անհետևանք է մնում։ [[1315]]-ի մի օրենքով նա կարող էր վերադառնալ Ֆլորենցիա։ Պայմանն այն էր, որ դատապարտյալը երաշխավորագիր ներկայացնի, բանտարկվի, որից հետո բանտարկյալի անարգանքի գլխարկը գլխին, վառած մոմը ձեռքին պիտի գնա Սան-Ջովանի եկեղեցի, խոնարհաբար ծնկի գա, ապաշխարի՝ որպես «մեղքերը քավող հանցագործ»։ Դանթեն չէր կարող ընդունել նման ստորացուցիչ պայմանը։ 1315-ի [[հոկտեմբերի 15]]-ին մեկ անգամ ևս որոշում է կայացվել՝ մահվան նոր դատավճիռ, այս անգամ՝ բանաստեղծի երկու որդիների հետ միասին։ Դատավճիռը հանդիսավոր կերպով հաստատել է փոխարքան։