«Տասնաբանյա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 3.
Մովսիսական օրենքներով նախատեսվում էր «ավետյաց երկիր» Հրեաստանում սուվերեն կրոնապետության հաստատումը՝ գերագույն գլխավոր քրմապետի գլխավորությամբ։ Նրան պարտավոր էին ենթարկվել, կտակարանի պատվիրանները պահպանել և կատարել հոգևոր ու աշխարհիկ ստորադաս իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդը։ Զանցանքների համար նախատեսվում էին մարմնական և հոգեոր-եկեղեցական (աշխարհազրկում, բանադրանք, ապաշխարանք) պատիժներ։ Քրեական արդարադատության հիմքում դրվում էր նյութական տալիոնը։ Մովսիսական օրենքները կարգավորում էին նաև քաղաքացիական և ընտանեկան (սեփականատիրական իրավունք, ժառանգություն, կտակ, ամուսնություն, ամուսինների իրավունքներ և պարտավորություններ), հողային իրավահարաբերությունները, մանրամասնորեն՝ կրոնական ծիսակատարություններն ու ժամասացությունները։ Մովսիսական օրենքները կազմել են հին և միջնադարյան բազմաթիվ երկրների աշխարհիկ և եկեղեցական օրենսդրությունների հիմքը։ Որոշակի փոփոխություններով ու լրացումներով (մեղմացում, հարմարեցում)։ Մովսիսական օրենքները որպես աղբյուր օգտագործվել են հայ օրենսդրական հուշարձաններում (եկեղեցական կանոններ, «Կանոնագիրք հայոց», «Կանոնական օրինադրություն», [[Մխիթար Գոշ]]ի, [[Սմբատ Սպարապետ]]ի [[Դատաստանագիրք (Սմբատ Սպարապետ)|դատաստանագրքեր]])։
 
== ՏասըՏասներկու պատվիրանները ==
# Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։
# Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրայ, և երկրի խորքի ջրերի մէջ եղած որևէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ։