Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
=== Ծագում ===
[[Պատկեր:Pushkin rod.png|thumb|Պուշկինի տոհմածառը|555x555փքս]]
Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի արմատները գալիս են Պուշկինների ճյուղավորված, չտիտղոսավորված ազնվականական տոհմից, որը, ըստ ծագումնաբանական առասպելի, սկիզբ է առել ոմն «ազնվազարմ» Ռատշայից<ref group="Ն">Ինքը՝ Ալեքսանդր Պուշկինը, իր «Ծագումնաբանության» մեջ նույնացրել է [[Ռատմիր (դյուցազուն)|Ռատմիրին]]՝ Պուշկինների նախապապին, տարեգրություններում հիշատակվող ոմն Ռատշայի՝ [[Ալեքսանդր Նևսկի|Ալեքսանդր Նևսկու]] ժամանակակցի հետ, որը զոհվել է [[1268]] թվականին [[Ռակովորի ճակատամարտ]]ում: Սակայն այստեղ նա սխալվել է: Աղբյուրներում առաջին անգամ հիշատակված Պուշկինների նախապապը՝ [[Գավրիլա Ալեքսիչ]]ը, որն, ըստ տոհմագրության, եղել է Ռատշայի ծոռը, մասնակցել է 1240 թվականի [[Նևայի ճակատամարտ]]ին, և, բնականաբար, հենց ինքն է եղել [[Ալեքսանդր Նևսկի|Ալեքսանդր Նևսկու]] ժամանակակիցը: Այսպիսով, Պուշկինների նախապապը՝ Ռատշան, պետք է ապրած լիներ դրանից 100 տարի առաջ:</ref>։ Պուշկինը բազմիցս գրել է իր տոհմաբանության մասին՝ [[արձակ]] և [[չափածո]]. նա իր նախնիների մեջ տեսնում էր հինավուրց տոհմի, հայրենիքին ազնվորեն ծառայած, բայց տիրակալների կողմից բարեհաճության չարժանացած և «հալածված» իրական «արիստոկրատիայի» օրինակ։ Նա բազմիցս դիմել է նաև (այդ թվում և գեղարվեստական ձևի մեջ) մորական նախապապի՝ աֆրիկացի Աբրահամ Պետրովիչ Հանիբալի կերպարին, ով սկզբում [[Պետրոս I]]-ի ծառան և դաստիարակն էր, իսկ հետո՝ ռազմական ինժեներ և գեներալ։գեներալ<ref name="Старк">''Старк В. П.'' Пушкины в «Истории Петра» и «Истории Пугачева» // Пушкин: Исследования и материалы / РАН. Ин-т рус. лит. (Пушкин. Дом). - СПб.: Наука, 2004. - Т. XVI/XVII. - С. 188-197.</ref>:
 
Հորական պապը՝ Լև Ալեքսանդրովիչը, հրետանու գնդապետ էր, գվարդիայի կապիտան։ Հայրը՝ Սերգեյ Լվովիչ Պուշկինը (1767–1848), ազնվակիրթ սրախոս էր, սիրողական բանաստեղծ։ Պուշկինի մայրը՝ Նադեժդա Օսիպովնան (1775–1836), Հանիբալի թոռնուհին էր։ Հորեղբայրը՝ Վասիլի Լվովիչը (1766–1830), Կարամզինի խմբի հայտնի բանաստեղծ էր։ Սերգեյ Լվովիչի և Նադեժդա Օսիպովնայի երեխաներից, բացի Ալեքսանդրից, կենդանի են մնացել միայն դուստրը՝ Օլգան (ամուսնության մեջ՝ Պավլիշչևա, 1797–1868) և որդին՝ Լևը (1805-1852)<ref name="Лотман, 1995">{{Ռուսերեն գիրք|автор=Лотман Ю.|часть=Александр Сергеевич Пушкин: Биография писателя|заглавие=Пушкин: Биография писателя; Статьи и заметки, 1960-1990; «Евгений Онегин»: Комментарий|ссылка=|место=СПб.|издательство=Искусство-СПБ|год=1995|страница=21-184}}</ref>{{sfn|Лотман|1995|page=28-29}}։
=== Պատանեկություն ===
[[Պատկեր:PuschkinSL.JPG|thumb|341x341px|Մայոր Սերգեյ Լվովիչ Պուշկին]]
Վեց տարի Պուշկինն անցկացրեց [[1811]] թվականի [[հոկտեմբերի 19]]-ին բացված Ցարսկոսելսկյան լիցեյում։ Այստեղ պատանի բանաստեղծն ապրեց [[1812]] թվականի Հայրենական պատերազմի դեպքերը։ Այստեղ առաջին անգամ բացահայտվեց և բարձր գնահատվեց նրա բանաստեղծական շնորհը։ Լիցեյում անցկացրած տարիների, լիցեյյան եղբայրության մասին հիշողություններն ընդմիշտ մնացին բանաստեղծի հոգում։հոգում{{sfn|Лотман|1995|page=34, 37}}:
 
Լիցեյյան շրջանում Պուշկինն ստեղծեց բազմաթիվ չափածո ստեղծագործություններ։ Նրան ոգեշնչում էին [[17–րդ դար|17]]-[[18-րդ դար]]երի ֆրանսիացի բանաստեղծները, ում ստեղծագործությանը նա ծանոթացել էր մանկության տարիներին՝ կարդալով հոր գրադարանի գրքերը։ Երիտասարդ Պուշկինի սիրելի հեղինակներն էին [[Վոլտեր]]ը և [[Էվարիստ Պարնի|Պարնին]]։ Նրա վաղ շրջանի քնարերգության մեջ միավորվել են ֆրանսիական և ռուսական կլասիցիզմի ավանդույթները։ Պուշկին-բանաստեղծի ուսուցիչներն էին «թեթև պոեզիայի» ճանաչված վարպետ [[Կոնստանտին Բատյուշկով|Բատյուշկովը]] և հայրենական ռոմանտիզմի պարագլուխ [[Վասիլի Ժուկովսկի|Ժուկովսկին]]։ Պուշկինի [[1813]]-[[1815]] թվականների քնարերգությունը ներծծված է կյանքի վաղանցիկության մասին գաղափարներով, որը թելադրում էր կյանքի ուրախությունները վայելելու ծարավ։ [[1816]] թվականից, հետևելով Ժուկովսկուն, նա դիմում է էլեգիաներին, որտեղ զարգացնում է այդ ժանրին հատուկ թեմաներ՝ անպատասխան սեր, երիտասարդության հեռանալը, հոգու մարելը։ Այս շրջանում Պուշկինի քնարերգությունը դեռ ընդօրինակման երանգներ էր կրում, լի էր գրական պայմանականություններով և դրոշմներով, այնուամենայնիվ, արդեն այդ ժամանակ սկսնակ բանաստեղծն ընտրել էր իր՝ յուրահատուկ ուղին։ուղին{{sfn|Благой|1959|էջ=525-526}}: Չպարփակվելով կամերային բանաստեղծության մեջ՝ Պուշկինը դիմում էր ավելի բարդ՝ հասարակական նշանակության թեմաների։ «Հիշողություններ Ցարսկոյե Սելոյում» (1814) բանաստեղծությունը, որ [[Գավրիիլ Դերժավին|Դերժավինի]] հավանությանն արժանացավ (1815 թվականի սկզբին Պուշկինը նրա ներկայությամբ կարդաց այն), նվիրված է 1812 թվականի Հայրենական պատերազմին։պատերազմին{{sfn|Лотман|1995|page=40-41}}: Բանաստեղծությունը հրապարակվեց 1815 թվականին «Ռոսյիսկի մուզեյ» ամսագրում՝ հեղինակի լրիվ ստորագրությամբ։ Իսկ պուշկինյան «Լիցինիին» ուղերձում քննադատաբար ներկայացվել է Ռուսաստանի ժամանակակից կյանքը, որտեղ «սիրված բռնակալի» դերում [[Ալեքսեյ Արակչեև|Արակչեևն]] է։ Իր ստեղծագործական ուղու արդեն իսկ սկզբում Պուշկինը մեծ հետաքրքրոթյուն էր ցուցաբերում նախորդ դարի ռուս երգիծական գրողների հանդեպ։ [[Դենիս Ֆոնվիզին|Ֆոնվիզինի]] ազդեցությունն զգացվում է նրա «Ֆոնվիզինի ստվերը» երգիծական պոեմում (1815), [[Ալեքսանդր Ռադիշչև|Ռադիշչևի]] արվեստին են առնչվում «Բովան» (1814) և «Անհավատությունը»{{sfn|Благой|1959|էջ=526}}։
 
[[Պատկեր:N.O.Puskina.jpg|thumb|left|200px|Նադեժդա Օսիպովնա Հանիբալ]]
 
=== Հարավում (1820-1824) ===
[[1820]] թվականի գարնանը Պուշկինին կանչեցին [[Պետերբուրգ]]ի զինվորական գեներալ-նահանգապետ կոմս [[Միխայիլ Միլոռադովիչ]]ի մոտ՝ իր՝ պետական պաշտոնյային ոչ հարիր բանաստեղծությունների (այդ թվում նաև Արակչեևի, Ֆոտիա վանահոր և հենց [[Ալեքսանդր I]]-ի մասին երգիծական բանաստեղծությունների) բովանդակության վերաբերյալ բացատրություն տալու։ Դրված էր նրան [[Սիբիր]] աքսորելու կամ Սլովեցկի միաբանությունում մեկուսացնելու հարցը։ Եվ միայն ընկերների, նախևառաջ՝ [[Նիկոլայ Կարամզին]]ի ջանքերի շնորհիվ հաջողվեց մեղմել պատիժը. նրան մայրաքաղաքից տեղափոխեցին հարավ՝ [[Իվան Ինզով]]ի քիշնևյան գրասենյակ։գրասենյակ{{sfn|Лотман|1995|page=55-56}}:
 
Նոր ծառայության վայր մեկնելու ճանապարհին Ալեքսանդր Սերգեևիչը, [[Դնեպր]]ում լողալուց հետո, հիվանդացավ [[թոքաբորբ]]ով։ Առողջությունը վերականգնելու նպատակով 1820 թվականի մայիսի վերջին Ռաևսկիները հիվանդ բանաստեղծին իրենց հետ տարան [[Կովկաս]] և [[Ղրիմ]]։{{sfn|Лотман|1995|page=60}}: Ճանապարհին [[Ռաևսկիներ]]ի ընտանիքը և Պուշկինը կանգ առան [[Տագանռոգ]] քաղաքում, քաղաքապետ [[Պյոտր Պապկով]]ի նախկին տանը (Հունական փողոց, 40)։
 
==== Պուշկինը Ղրիմում ====
Պուշկինը Գուրզուֆում անցկացրեց 1820 թվականի ամռան և աշնան մի քանի շաբաթ։ Նա Ռաևսկիների հետ կանգ առավ [[Արման Էմանուել դյու Պլեսի Ռիշելիե|հերցոգ Ռիշելիեի]] տանը. բանաստեղծին տրամադրեցին դեպի արևմուտք նայող կիսավերնահարկը։ Գուրզուֆում ապրելու ընթացքում Պուշկինը բազմաթիվ զբոսանքներ իրականացրեց ափի երկայնքով և լեռներում, որոնց թվում էին ձիով արշավը դեպի [[Այու Դագ]]ի գագաթը և դեպի [[Սուուկ Սու]] հրվանդանը նավակով զբոսանքը։
 
Գուրզուֆում Պուշկինը շարունակեց աշխատել «Կովկասի գերին» պոեմի վրա, գրեց մի քանի քնարական բանաստեղծություն, որոնցից մի քանիսը նվիրված են Ն. Ռաևսկու դուստրերին՝ Եկատերինային, Ելենային և Մարիային։ Այստեղ բանաստեղծը մտահղացավ «Բախչիսարայի շատրվանը» պոեմը և «[[Եվգենի Օնեգին]]» վեպը։ Կյանքի վերջում նա այսպես էր հիշում Ղրիմը. «Դա իմ Օնեգինի օրրան է»։{{sfn|Лотман|1995|page=60, 65}}:
 
1820 թվականի սեպտեմբերին [[Սիմֆերոպոլ]]ի ճանապարհին եղավ [[Բախչիսարայ]]ում։ Դելվիգին ուղղված նամակում.
Սեպտեմբերի կեսին Պուշկինը մոտ մեկ շաբաթ անցկացրեց Սիմֆերոպոլում, ենթադրաբար, նահանգապետ Ալեքսանդր Նիկոլաևիչ Բարանովի տանը, որը նրա հին ծանոթն էր դեռ [[Պետերբուրգ]]ից։
 
[[Ղրիմ]]ից ստացած իր տպավորությունները Պուշկինն օգտագործել է «Օնեգինի ճանապարհորդության» նկարագրության մեջ, որն սկզբում մտնում էր «Եվգենի Օնեգին» պոեմի մեջ՝ որպես հավելված։հավելված<ref>[http://krymology.info/index.php?title=Пушкин, _Александр_Сергеевич Отрывки из произведений Пушкина крымской тематики]</ref>:
 
==== Պուշկինը Քիշնևում ====
Միայն սեպտեմբերին Պուշկինը հասավ [[Քիշնև]]։ Նոր ղեկավարը ներողամտորեն էր վերաբերվում Պուշկինի ծառայությանը՝ թույլ տալով նրան երկար ժամանակով բացակայել և հյուրընկալվել ընկերների մոտ՝ Կամենկեում (ձմեռ 1820–1821), մեկնել [[Կիև]], ճանապարհորդել [[Իվան Լիպրանդի]]ի հետ [[Մոլդովա]]յով և այցելել [[Օդեսա]] (1821 թվականի վերջ)։ Քիշնևում Պուշկինն ընդունվեց «Օվիդիոս» մասոնական խմբավորման շարքերը,<ref>''Серков А. И.'' Русское масонство. 1731-2000 (Энциклопедический словарь) - М.: РОССПЭН, 2001-1224 с., илл. ISBN 5-8243-0240-5</ref>, ինչի մասին գրել է իր օրագրում<ref>[http://pushkin.niv.ru/pushkin/text/zametki/dnevniki-pushkina.htm Запись:4 мая был я принят в масоны. - Дневники Пушкина]</ref>։ Եթե «[[Ռուսլան և Լյուդմիլա]]» պոեմը լավագույն ռուս բանաստեղծների դպրոցի արդյունք էր, ապա Պուշկինի առաջին իսկ «հարավային պոեմը»՝ «Կովկասի գերին» (1822) նրան ողջ ժամանակակից ռուս գրականության գագաթը դարձրեց։ Նա վաստակեց [[Ռուսաստան]]ի առաջին բանաստեղծի համբավը, որն ուղեկցեց նրան ընդհուպ մինչև 1820-ական թվականները, իսկ 1830-ական թվականներին ստացավ «Ռուս Բայրոն» մականունը։մականունը<ref>Словарь Половцова, Т. 15, стр. 281.</ref>:
 
Ավելի ուշ լույս տեսավ մեկ այլ «հարավային պոեմ»՝ «Բախչիսարայի շատրվանը» (1824)։ Պոեմը մի տեսակ հատվածական էր ստացվել, ասես ինչ-որ բան չասված էր մնացել, որն էլ նրան յուրահատուկ հմայք էր հաղորդում՝ խորապես ազդելով ընթերցողի զգացմունքային դաշտի վրա։ [[Պյոտր Վյազեմսկի]]ն [[Մոսկվա]]յից այդ առիթով գրել է.
156 718

edits