«Հեթում Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 53.
Ժամանակի բոլոր թագավորների մեջ միայն հայոց թագավոր Հեթում Ա-ն էր, որ իրեն անհամար նեղություններ պատճառելով ձգտում է քրիստոնյա ժողովուրդների դեմ ծառացած խնդիրը լուծելու գործնական հստակ քայլեր կատարել: [[1254]] թվականի գարնանը Հեթումը ձեռնարկում է դժվարին մի ճանապարհորդություն դեպի հեռավոր [[Կարակորում]]՝ մեծ խան [[Մանգու Խան|Մանգուի]] մոտ։ Հանդիպելով նրան, բանակցում է և կնքում խիստ նպաստավոր դաշնագիր: Այդ դաշնագրով հայոց արքան ոչ միայն իր թագավորությանը՝ Կիլիկյան Հայաստանին ու Արևելյան Հայաստանին (այսինքն բուն Հայաստանին, որի թագավոր ևս հռչակված էր նա) առնչվող, այլև առավել ընդգրկուն՝ [[Երուսաղեմ]]ը մահմեդականներից ազատագրելու և ընդհանրապես քրիստոնյա Արևելքը մահմեդականների ահագնացող հեղեղից փրկելու հարցեր է քննարկում: Իսկ դա խոսում է Հեթում արքայի քաղաքական շրջահայեցության ու հեռատեսության մասին, քանզի նա քաջ գիտակցում էր, որ [[Մերձավոր Արևելք]]ին ամբողջությամբ տիրելուց հետո, [[սարակինոսներ]]ը մխրճվելու էին [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկյան Հայաստան]] ու [[Մեծ Հայք]]ի երբեմնի թագավորության տարածք, [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիա]], այնտեղից էլ՝ [[Եվրոպա]]յի սիրտը:
 
Կնքված դաշնագրի մասին տեղեկություններ է հաղորդում դեպքերի ժամանակակից, հայոց արքայի զարմիկ [[Հեթում պատմիչ]]ը. «Կայսրը Հեթումին ընդունեց մեծ սիրով ու բարեհաճությամբ, - գրում է նա, - և նրան այնպիսի շնորհների ու պատիվների արժանացրեց, որ մարդիկ դրա մասին խոսում են մինչև այսօր: Մի քանի օր այնտեղ մնալուց հետո Հայաստանի թագավորն իր խնդրանքները ներկայացրեց մոնղոլների կայսրին: Նա խնդրեց, որ հավիտենական խաղաղություն ու սեր հաստատվի մոնղոլների և քրիստոնյաների միջև (ուշադրություն դարձրեք, նշվում է ոչ թե հայերի, այլ քրիստոնյաների): Ապա խնդրեց, որ թաթար-մոնղոլների կողմից նվաճված կամ նվաճվելիք բոլոր երկրներում քրիստոնյաների եկեղեցիները, քահանաները, սպասավորներն ու մյուս կրոնական անձինք լինեն ազատ և չենթարկվեն ստրկության: Այնուհետև Հեթում արքան խնդրեց, որ Մանգու խանը բարեհաճի օգնություն և խորհուրդ տալ՝ Սուրբ երկիրը մահմեդականների ձեռքից ազատելու և այն քրիստոնյաներին վերադարձնելու համար: Ապա խնդրեց, որ նա հրաման տա Ռումի սուլթանությունում (այժմյան Թուրքիայում) գտնվող թաթարներին, որպեսզի գնան կործանեն Բաղդատ քաղաքը և նրա խալիֆին, որը Մուհամմեդի սուտ հավատի հետևորդն է: Նաև խնդրեց, որ կարիքի դեպքում իրավունք և թույլտվություն ունենա օգնության համար դիմելու այն մոնղոլներին, որոնք ամենամոտը կլինեն Հայաստանի թագավորությանը»: Իսկ յոթերորդ խնդրանքը վերաբերում էր նրան, որ հայկական այն հողերը, որոնք գրավել էին մահմեդականները, ազատագրվելու դեպքում վերադարձվեն հայերին: Հեթում թագավորի Մանգու խանին ներկայացված նախապայմանների մասին նշված է նաև «Հորինված թագավորության փնտրումներում»[http://gumilevica.kulichki.net/SIK/sik03f.htm#sik03chapter09-1] գիտական աշխատության մեջ: Ըստ այդմ՝ Հեթումի առաջին նախապայմանն էր, որ Մանգու խանը քրիստոնյա կնքվի։
 
Հեթումը դաշինքի մեջ ներգրավում է նաև Անտիոքի իշխան [[Բոհեմունդ I (Անտիոքի դուքս)|Բոհեմունդ 2-րդին]], ինչպես նաև հույներին և ասորիներին։ Հայ-մոնղոլական արշավանքը պատմության մեջ հիշատակվում է նաև որպես Դեղին Խաչակրաց արշավանք։
 
Իսկ ի՞նչ պատասխան է ստանում հայոց արքան Մանգու խանից. դարձյալ հաղորդում է [[Հեթում պատմիչ]]ը. «Երբ Մանգու խանը լսեց Հայաստանի թագավորի խնդրանքները, - գրում է նա, - նա Հայաստանի թագավորին հրավիրեց իր մոտ, և իր իշխանների ու ողջ արքունիքի առջև պատասխանեց, ասելով. «Քանի որ Հայաստանի թագավորն այդքան ճանապարհ կտրելով, իր բարի կամքով եկել է մեր կայսրությունը, ապա պատշաճ է, որ մենք կատարենք նրա բոլոր խնդրանքները Մենք կամենում ենք, որ խաղաղություն և հավիտենական բարեկամություն լինի քրիստոնյաների (և ոչ միայն հայերի)» ու մոնղոլների միջև, բայց ուզում ենք, որ դուք երաշխավորեք, որ քրիստոնյաները իսկական խաղաղություն և անկեղծ բարեկամություն կանեն մեզ հետ, ինչպես մենք կանենք նրանց հանդեպ»: (սաԱյսպիսով, վերաբերումՄանգու էրխանը եվրոպացիներինբավարարում ևէ ցույցՀեթում էրթագավորի տալիսբոլոր նախապայման-խնդրանքները, որինչի Մանգուդիմաց խաննհայկական այնքանբազմահազարանոց էլծանր չէրայրուձին վստահումմոնղոլական նրանց)»բանակի հետ միասին իրականացնում է Դեղին խաչակրաց արշավանքը:
Բացի այդ ամենից, Մանգու խանը բավարարում է Հեթումի բոլոր խնդրանքները:
 
Այսպիսով՝ Հեթում Առաջինի դիվանագիտական և ռազմական տաղանդի շնորհիվ Կիլիկյան Հայաստանը առժամանակ մեծացրեց իր կշիռն ու հեղինակությունը [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայում]] և [[Մերձավոր Արևելք|Մերձավոր Արևելքում]]։
Տող 93 ⟶ 92՝
*Տեր-Պետրոսյան Լևոն, Խաչակիրները և հայերը, հատոր 2, Երևան, 2007, 672 էջ։
* Բելլա Բարսեղյան, Հեթում արքան՝ միջնադարի հանճարեղ դիվանագետը, Էջմիածին, 2009 թ.:
*[http://wwwgumilevica.e-readingkulichki.clubnet/chapterSIK/sik03f.php/104447/62/Gumilev_htm#sik03chapter09-_V_poiskah_vymyshlennogo_carstva.html|Лев1 Гумилев, "Поиски вымышленного царства" ("Желтый крестовый поход"), Москва, 2006:]
{{Հայոց արքաներ}}
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեթում_Ա» էջից