«Պոլիմերներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Syndiotactic_polypropene.png|մինի|աջից|230px|Պոլիպրոպիլենի մոլեկուլային շղթա]]
'''Պոլիմերներ''', ({{lang-gr|πολύ}} — շատ; μέρος — մաս) , մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ, որոնց մոլեկուլները՝ մակրոմոլեկուլները, բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային (տարրական) օղակներից։ Պոլիմերները բարձրամոլեկուլային միացություններ են, որոնց մոլեկուլային զանգվածը մի քանի հազարից հասնում է մի քանի միլիոնի։ Մակրոմոլեկուլներում մոնոմերային օղակները իրար են միացված կովալենտային կամ դոնորակցեպտորային կապերով։
 
==Պատմություն==
Պոլիմեր տերմինը գիտության մեջ մտցրել է Ի․ Բերցելիուսը ([[1833]])։ Նա պոլիմերիա է անվանել իզոմերիայի հատուկ տեսակը (էթիլեն և բութիլեն, եռօքսիմեթիլեն և մրջնալդեհիդ, թթվածին և օզոն)։ Այդ ժամանակ պոլիմերները հայտնի չէին, հանդիպող «խեժացման» ռեակցիաները համարվում էին անցանկալի, ստացվող «խեժերը» ուսումնասիրված չէին։ Սինթետիկ պոլիմերներ առաջին անգամ հիշատակվում են [[1838]] թ.-ին (պոլիվինիլիդենքլորիդ) և [[1839|1839 թ.]]-ին (պոլիստիրոլ)։ Պոլիմերների քիմիան ստեղծվեց XIX դ․ 60-ականներին, [[Ալեքսանդր Բուտլերով|Ա․ Բուտլերովի]] [[նյութի քիմիական կառուցվածքի տեսություն|նյութի քիմիական կառուցվածքի տեսության]] ստեղծումից հետո։ Սինթետիկ կաուչուկի ստացման եղանակների հետազոտությունները (մինչե XX դ․ 20-ականներ) խթանեցին պոլիմերների քիմիայի զարգացումը։ Գերմանացի քիմիկոս Հ․ Շտաուդինգերի (1881-1965 թթ.) հետազոտությունները հիմք դրեցին պոլիմերների ժամանակակից պատկերացումներին՝ որպես մակրոմոլեկուլային նյութեր։ Նախնական իմաստով պոլիմեր տերմինն այլևս չի օգտագործվում։
 
==Պոլիմերների դասակարգումը==
Ըստ ծագման պոլիմերները լինում են՝ բնական ([[բնական խեժեր]] և [[կենսապոլիմերներ]]՝ [[սպիտակուցներ]], [[նուկլեինաթթուներ]], [[թաղանթանյութ]] և այլն) և սինթետիկ ([[պոլիէթիլեն]], [[ֆենոլմրջնալդեհիդային խեժեր]] և այլն)։ Հայտնի պոլիմերների բազմազանությունը դժվարացնում է նրանց դասակարգումը․ մինչև այժմ չի ստեղծված պոլիմերների դասակարգման կուռ համակարգ։ Առավել տարածված են պոլիմերների բաղադրության ու կառուցվածքի և նրանց առաջացման մեխանիզմի վրա հիմնված դասակարգումները։ Եթե մակրոմոլեկուլը բաղկացած է միատեսակ մոնոմերային օղակներից, ապա պոլիմերը կոչվում է հոմոպոլիմեր (այդպիսիք են [[պոլիվինիլքլորիդ]]ը, [[պոլիկարբամիդ]]ը, [[թաղանթանյութ]]ը և այլն)։ Պոլիմերները, որոնց մակրոմոլեկուլները բաղկացած են տարբեր մոնոմերային օղակներից, կոչվում են համապոլիմերներ։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=356}}
{{ՀՍՀ|հոդված=Պոլիմերներ|հատոր=9|էջ=356|url=https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/356}}
 
[[Կատեգորիա:Պոլիմերներ]]