«Վարսահարդար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
 
Վարսահարդարումը որպես զբաղմունք ունի հազարամյակների պատմություն։ Հայտնաբերված հնագույն արվեստի նկարներում պատկերված են մարդիկ, ովքեր աշխատում են մարդկանց մազերի հետ։ Հույն գրողներ [[Արիստոֆանես]]ը և [[Հոմերոս]]ը վարսահարդարման մասին հիշատակում են իրենց գրվածքներում։ Աֆրիկայի որոշ մշակույթներում հավատում էին, որ մարդու հոգին տեղակայված է իր մազերի մեջ, այս համայնքներում վարսահարդարները բարձր պատվի էին արժանանում։ Քաջալերվում էր զարգացնել վարսահարդարման հմտությունները, մոտիկ բարեկամական կապեր էին ստեղծվում հաճախորդների և վարսահարդարների միջև։ ժամանակը ծախսվում էր նրանց մազերը լվանալու, [[Սանր|սանրելու]], յուղային քսուք քսելու, ոճ հաղորդելու, զարդարելու վրա։ Տղամարդիկ աշխատում էին բացառապես տղամարդկանց հետ, իսկ կանայք կանանց։ Վարպետ վարսահարդարի մահանալուց առաջ նա իր սանրները և գործիքները տալիս էր ընտրյալ հաջողակի հատուկ արարողության ընթացքում<ref name="Sherrow2006">{{cite book|author=Victoria Sherrow|title=Encyclopedia of hair: a cultural history|url=https://books.google.com/books?id=9Z6vCGbf66YC|accessdate=15 September 2011|year=2006|publisher=Greenwood Publishing Group|isbn=978-0-313-33145-9|pages=161–164}}</ref>։ [[Հին Եգիպտոս]]ում վարսահարդարները իրենց գործիքները դնելու համար ունեին հատուկ ձևավորված պատյաններ, որտեղ դնում էին նաև [[Լոսյոն|լոսյոններ]], մկրատներ, ձև տալու պարագաներ։ Սափրիչները աշխատում էին նաև ինչպես վարսահարդարներ, և հաճախ հարուստ մարդիկ ունեին անձնական վարսահարդարներ իրենց տներում։ Կեղծամ պատրաստողները վերապատրաստվում էին որպես վարսահարդարներ։ [[Հին Հռոմ]]ում և [[Հունաստան]]ում տնային ստրուկները և ծառաները կատարում էին վարսահարդարի դեր, որը ընդգրկում էր մազեր ներկելը և սափրելը։ Տղարդիկ, ովքեր չունեին անձնական վարսահարդարներ այցելում էին տեղի վարսավիրանոցներ։ 5-14-րդ դարի մազերի ոճի վերաբերյալ պատմական փաստաթղթերը բացակայում են։
 
=== 20-րդ դար ===