«Վարսահարդար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
 
Վարսահարդարումը որպես զբաղմունք ունի հազարամյակների պատմություն։ Հայտնաբերված հնագույն արվեստի նկարներում պատկերված են մարդիկ, ովքեր աշխատում են մարդկանց մազերի հետ։ Հույն գրողներ [[Արիստոֆանես]]ը և [[Հոմերոս]]ը վարսահարդարման մասին հիշատակում են իրենց գրվածքներում։ Աֆրիկայի որոշ մշակույթներում հավատում էին, որ մարդու հոգին տեղակայված է իր մազերի մեջ, այս համայնքներում վարսահարդարները բարձր պատվի էին արժանանում։ Քաջալերվում էր զարգացնել վարսահարդարման հմտությունները, մոտիկ բարեկամական կապեր էին ստեղծվում հաճախորդների և վարսահարդարների միջև։ ժամանակը ծախսվում էր նրանց մազերը լվանալու, [[Սանր|սանրելու]], յուղային քսուք քսելու, ոճ հաղորդելու, զարդարելու վրա։ Տղամարդիկ աշխատում էին բացառապես տղամարդկանց հետ, իսկ կանայք կանանց։ Վարպետ վարսահարդարի մահանալուց առաջ նա իր սանրները և գործիքները տալիս էր ընտրյալ հաջողակի հատուկ արարողության ընթացքում<ref name="Sherrow2006">{{cite book|author=Victoria Sherrow|title=Encyclopedia of hair: a cultural history|url=https://books.google.com/books?id=9Z6vCGbf66YC|accessdate=15 September 2011|year=2006|publisher=Greenwood Publishing Group|isbn=978-0-313-33145-9|pages=161–164}}</ref>։ [[Հին Եգիպտոս]]ում վարսահարդարները իրենց գործիքները դնելու համար ունեին հատուկ ձևավոևվածձևավորևված պատյաններ, որտեղ դնում էին նաև լոսյոններ, մկրատներ, ձև տալու պարագաներ։ Սափրիչները աշխատում էին նաև ինչպես վարսահարդարներ, և հաճախ հարուստ մարդիկ ունեին անձնական վարսահարդարներ իրենց տներում։ Կեղծամ պատրաստողները վերապատրաստվում էին որպես վարսահարդարներ։ [[Հին Հռոմ]]ում և [[Հունաստան]]ում տնային ստրուկները և ծառաները կատարում էին վարսահարդարի դեր, որը ընդգրկում էր մազեր ներկելը և սափրելը։ Տղարդիկ, ովքեր չունեին անձնական վարսահարդարներ այցելում էին տեղի վարսավիրանոցներ։ 5-14-րդ դարի մազերի ոճի վերաբերյալ պատմական փաստաթղթերը բացակայում են։
 
=== 20-րդ դար ===