«Երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Պատմություն ==
ԵնթադրվումԵնթաadadaadadaadaddadaafysfդրվում է, որ ժամանակակից մարդը ի հայտ է եկել [[Աֆրիկա]]յում` մոտ 160 000 տարի առաջ: Մոտ 50 000 տարի առաջ մարդիկ բնակվեցին կյանքի համար հարմար բոլոր [[մայրցամաքներ]]ում: Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում նաև առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ, պատմաբանները եկել են այն եզրակացության, որ երաժշտությունը պետք է լիներ [[Աֆրիկա]]յի առաջին մարդկանց մոտ, մինչև իրենց տարածումը [[Երկիր|Երկրով]]: Ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար դարձել է ամբողջ [[մոլորակ]]ում մարդկանց կյանքի անբաժանելի մասը։<ref>[https://books.google.am/books?id=vYQEakqM4I0C&printsec=frontcover Նիլս Լենարտ Ուոլին, Սթիվեն Բրաուն «Երաժշտության ծագումը», 2001թ ]</ref>
 
Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ։ Դրա օրինակներ են ծառայում ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է [[Նիպուր]]ի պեղումների ժամանակ, 4000 տարեկան է։