«Պոնտոսի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
===Միհրդատյան դինաստիա===
Պոնտոս տարածաշրջանը սկզբնական շրջանում պարսկական [[Կապադովկիա]] սատրապության մասն էր կազմում: Պարսկական դինաստիան, որը հիմնեց թագավորությունը, մ.թ.ա. 4-րդ դարում կառավարում էր [[Կիոս]] քաղաքը [[Միսիա]]յում, որի առաջին անդամն էր Միհրդատ Կիոսեցին: Նրա որդի [[Արիոբարզանես II Կիոսեցի|Արիոբարզանես{{nbsp}}II]]-ը դարձավ [[Փռյուգիա]]յի սատրապ: Նա դաշնություն կնքեց [[Աթենք]]ի հետ և ապստամբեց պարսկաստանի թագավոր [[Արտաքսերքսես II]]-ի դեմ, սակայն կահընկեց եղավ իր որդու` [[Միհրդատ II Կիոսեցի|Միհրդատ II Կիոսեցու]] կողմից<ref name="Xenophon">Xenophon "Cyropaedia", VIII 8.4</ref>: Միհրդատը մնաց կառավարիչ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո և դարձավ [[Անտիգոնես I Միաչքանի|Անտիգոնես I Միաչքանու]] վասալը, ում անցավ Փոքր Ասիան [[Տրիպարադիսուսի բաժանում]]ից հետո: Միհրդատը սպանվեց Անտիգոնուսի կողմից մ.թ.ա. 302 թվականին, քանի որ վերջինս կասկածում էր, որ Միհրդատը բանակցություններ է վարում նրա թշնամի [[Կասսանդեր]]ի հետ: Անտիգոնեսը մտադիր էր սպանել նաև Միհրդատի որդուն, ում անունը նույնպես [[Միհրդատ I Պոնտացի|Միհրդատ]] էր, սակայն [[Դեմիտրիոս I Մակեդոնացի|Դեմիտրիոս{{nbsp}}I]]-ը զգուշացրեց նրան և Միհրդատը կարողացավ փախչել վեց ձիավորի հետ<ref name="Appian">Appian "the Mithridatic wars", II</ref>: Միհրդատը սկզբում գնաց [[Պափլոգոնիա]] և հետո Ամասիա: Նա կառավարեց մ.թ.ա. 302-ից 266 թվականները և սկզբում մարտնչեց [[Սելևկոս I Նիկատոր]]ի դեմ և մ.թ.ա. 280 թվականին հռչակեց իրեն հյուսիսային Կապադովկիայի և Պափլոգոնիա թագավոր: Հետագայում նա ընդարձակեց թագավորությունը դեպի Սանգրիուս գետը արևմուտքում: Նրա որդի Արիոբարզանեսը նվաճեց [[Ամասրա]] քաղաքը մ.թ.ա. 279 թվականին, որը առաջին կարևոր նավահանգիստն էր Սև ծովի ափին: Միհրդատը նաև դաշնություն կնքեց նոր ժամանած [[գալաթիա]]ցիների հետ և պարտության մատնեց [[Պտղոմեոս Լագոս]]ի ուղարկած զորքին: Պտղոմեոսը ներխուժեց նրա տարածք Առաջին [[Սիրիական պատերազմներ|Սիրիական պատերազմ]]ի ժամանակ ընդդեմ Անտիոքի մ.թ.ա. 270-ական թվականների կեսերին և դաշնություն կնքեց Միհրդատի թշնամի [[Հերակլեա Պոնտացի|Հերակլեա Պոնտացու]] հետ<ref>McGing, 16–17.</ref>:
 
===Պոնտոսի թագավորություն===
 
Պատմությանը քիչ բան է հայտնի [[Արիոբարզանես Պոնտացի|Արիոբարզանեսի]] կարճատև կառավարումից, նրա մահից հետո թագավոր դարձավ նրա որդի Միհրդատ{{nbsp}}II-ը, ով հարձակման ենթարկվեց գալաթիացիների կողմից: Միհրդատ{{nbsp}}II-ին օգնության ձեռք մեկնեց [[Հերակլեա Պոնտացի]]ն, ով նույնպես պատերազմում էր գալաթիացիների դեմ այդ ժամանակ: Միհրդատը օգնեց Անտիոք Հիեաքսին ընդդեմ նրա եղբայր Սելևկիոս{{nbsp}}II-ի: Սելևկիոսը պարտություն կրեց Անատոլիայում Հիերաքսի, Միհրդատի և գալաթիացիների կողմից: Միհրդատը նաև հարձակվեց [[Սինոպ]]ի վրա մ.թ.ա. 220 թվականին, սակայն չկարողացավ նվաճել քաղաքը: Նա ամուսնացավ Սելևկիոս{{nbsp}}II-ի քրոջ հետ և իր դստերը կնության տվեց Անտիոք{{nbsp}}III-ի հետ, որի դիմաց ճանաչվեց նրա նոր թագավորությունը և սերտ կապեր հաստատվեցին Սելևկյանների կայսրության հետ: Աղբյուրները լռում են Միհրդատ{{nbsp}}II-ի մահից հետ Միհրդատ{{nbsp}}III-ի կառավարման տարիների վերաբերյալ<ref>McGing, 17–23.</ref>:
 
[[Պատկեր:Unknown - Shield of King Pharnakes - 80.AC.60.jpg|thumb|right|200px|Բրոնզե վահան ''Ֆարնակես'' թագավորի նավամբ, [[Գետտի վիլլա]]:]]
 
[[Ֆարնակաս I Պոնտացի]]ն (մ.թ.ա. 189–159) ավելի հաջողակ էր, քան իր նախորդները, քանի որ կարողացավ նվաճել ափամերձ հունական քաղաքները: Նա միացավ [[Պրուսիաս I]] ընդդեմ Էումենես Պերգամոնեցու դեմ պատերազմին և հաշտություն կնքեց մ.թ.ա. 183 թվականին: Նա նվաճեց Սինոպը մ.թ.ա. 182 թվականին և չնայած Հռոմից սպառնացին դրա վերաբերյալ, ոչինչ չարվեց: Ֆարնակեսը նաև նվաճեց ափամերձ քաղաքներ [[Օրդու]]ն, [[Կերասուն]]ը և [[Տրապիզոն]]ը, արդյունքում վերահսկողություն ձեռք բերեց Անատոլիայի հյուսիսային առափնյա հատվածի հանդեպ: Չնայած Հռոմի ջանքերին խաղաղություն հաստատել տարածքում, Ֆարնակասը պատերազմում էր ընդդեմ Էումենես Պերգամոնեցու և Արիարաթես Կապադովկացու դեմ: Չնայած սկզբում հաջող էր մարտնչում, սակայն մ.թ.ա. 179 թվականին ստիպված հաշտություն կնքեց: Նա վերադարձրեց բոլոր հողերը, որոնք նվաճել էր գալաթիացիներից և [[Պափլոգոնիա]]ն, և թողեց Սինոպ քաղաքը<ref name="Polybius">Polybius "Histories", XXIV. 1, 5, 8, 9 XXV. 2</ref>: Իր ազդեցությունը հյուսիսում վերադարձնելու համար նա հաշտություն կնքեց [[Խերսոնես Տավրիկյան]] և Սև Ծովի քաղաքների հետ, ինչպիսիք էր [[Վառնա]]ն բուլղարական ափին: Ֆարնակասի եղբայր [[Միհրդատ IV Պոնտացի|Միհրդատ IV]]-ի կառավարման տարիներին խաղաղ էր և նա վարում էր հռոմամետ քաղաքականություն: Նա օգնություն ողղարկեց Հռոմի դաշնակից [[Ատտալոս II]]-ին ընդդեմ [[Պրուսիաս II]]-ի մ.թ.ա. 155 թվականին<ref>Polybius, XXXIII.12</ref>:
 
Նրան հաջորդած [[Միհրդատ V Պոնտացի]]ն մնաց Հռոմի բարեկամը և մ.թ.ա. 149 թվականին ուղարկեց նավեր և փոքր զորաբանակ Հռոմին մարտնչելու Պունիական պատերազմում: Նա նաև զորքեր ուղարկեց [[Արիստոնիկոս]]ի դեմ պատերազմում, ով հավակնում էր Պարգեմոնի գահին [[Ատտալոս III]]-ի մահեից հետո: Քանի որ Ատտալոսը ժառանգներ չուներ Պարգեմոնը անցավ Հռոմին և կազմեց Ասիա պրովինցիայի մի մասը: Հռոմին հավատարիմ լինելու համար Միհրդատին շնորհվեց Մեծ Ֆրիգիա տարածաշրջանը: Կապադովկիայի թագավորությանը անցավ [[Լիկաոանիա]]ն: Դրա հետևանքով Պոնտոսը ուղղակի հակամարտության մեջ մտավ գալաթիացիների հետ, քանի որ Պրիգիան ուղղակի սահման չուներ Պոնտոսի հետ: Միհրդատը նաև ժառանգեց [[Պափլոգոնիա]]յի մի մասը նրա թագավոր Պիլաեմենեսի մահից: Միհրդատ{{nbsp}}V-ը ամուսնացրեց իր դստերը Կապադովկիայի թագավորի հետ, որից հետո փորձեց նվաճել Կապադովկիան, սակայն պատերազմի մանրամասները անհայտ են: Հելլենիզացիան շարունակվեց Միհրդատ{{nbsp}}V-ի օրորք:
 
Քանի որ Միգրդաի մահից հետո նրա որդիները դեռ երեխա էին, Պոնտոսը անցավ նրա կնոջը` Լեոդիսիային: Նա իր որդիներից նախընտրեց Խրեստուսին և Միհրդատ{{nbsp}}VI-ին զրկեց գահից: Ըստ առասպելների Միհրդատը դրանից հետո ճանապարհորդել է Փոքր Ասիայով և սովորել բազմաթիվ լեզուներ: Նա վերադարձել է մ.թ.ա. 113 թվականին, որպեսզի գահընկեց անի մորը, որից հետո նրա մայրը նետվել է բանտ և իր եղբոր հետ սպանվել<ref>Cambridge Ancient v. 9, p. 133.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==