«Էգնատե Նինոշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Էգնատե Նինոշվիլի''' ([[1859]], [[դեկտեմբերի 17]] - [[1894]], [[մայիսի 12]]), վրացի արձակագիր։
 
Ծնվել է [[Գուրիայի մարզ|Գուրիայի]] [[Ղելա]] գյուղում։ 1876 թ.-ին ընդունվել է [[Օզուրգեթի հոգևոր ուսումնարան]]ը, բայց մեղադրվում է աշակերտական ցույցին մասնակցելու մեջ և վտարվում։ 1879 թ.-ին էքստեռն քննություն է հանձնում, ուսուցչի վկայական ստանում և աշխատանքի անցնում հայրենի գյուղում։
 
Շատ չանցած՝ հեռացվում է հիվանդ լինելու պատճառով։ Ստիպված բեռնակիր է աշխատում [[Փոթի]]ում, [[Բաթում]]ում, [[Օզուրգեթ]]ում։ 1884 թ.-ին մեկնում է [[Թիֆլիս]], աշխատում գրաշար, ապա բանվոր։ 1892 թ.-ին [[Միխա Ցխակայա]]յի հետ հիմնում է «Մեսամե դասի» («Երրորդ դաս») սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը։
 
Մահացել է 1894 թ.-ի մայիսի 12-ին։ [[Լանչխութի շրջան]]ի [[Արչեուլ]] գյուղում 1950 թվականին բացվել է նրա տուն-թանգարանը։
 
== Ստեղծագործություն ==
Էգնաե Նինոշվիլիի առաջին երկը տպագրվել է 1887 թ.-ին «Իվերիա» թերթում, այնուհետև լույս են տեսել «Ապստամբություն Գուրիայում» [[վեպ]]ը (1888-1889), «Գոգիա Ուիշվիլի» (1889), «Պալիաստոմի լիճը» (1891), «Սիմոնա» (1891), «Քրիստինե» (1892), «Պարապուտ» (1892), «Կարգադրություն» (1893), «Մեր երկրի ասպետը» (1893), «Գրագիր Մոսեն» (1893) և այլ նովելներ և պատմվածքներ։
 
== Աղբյուրներ ==
227 783

edits