«Հռոմեական հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Առաջին երկու դարերի ընդացքում Հռոմեական հանրապետությունը ընդրաձակվեց կենտրոնական Իտալիայից և տիրեց ամբողջ [[Ապենինյան թերակղզի|Ապենինյան թերակղզուն]]: Մյուս դարում նրանք ներպուժեցին [[Հյուսիսային Աֆրիկա]], նվաճեցին [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզ]]ու մեծ մասը և ժամանակաից հարավային Ֆրանսիան: Դրանից երկու դար հետո մ.թ.ա. 1-ին դարում նրանց տիրապետության տակ անցավ ժամանակաից Ֆրանսիան, [[Հունաստան]]ը և Միջերկրական ծովի արևելյան ավազանի մեծ մասը: Ներքին լարվածությունները բերեցին մի շարք քաղաքացիական պատերազմների, ինչի արդյունքում [[Հուլիոս Կեսար]]ը անցավ Ռուբիկոն գետը, հռչակվեց Հռոմի դիկտատոր և սպանվեց մ.թ.ա. 44 թվականին: [[Մարկոս Անտոնիոս]]ի և [[Կլեոպատրա]]յի պարտությունից հետո մ.թ.ա. 31 թվականի [[Ակտիումի ծովամարտ]]ում, Սենատը մ.թ.ա. 27 թվականին իշխանությունը զիջեց [[Օկտավիանոս Օգոստոս]]ին, ով դարձավ Հռոմի առաջին կայսրը` վերջ դնելով հանրապետությանը:
 
==Պատմություն==
[[Պատկեր:Capitoline Brutus Musei Capitolini MC1183.jpg|upright=1.15|thumb|«[[Կապիտոլյան Բրուտոս]]», կիսանդրի, որտեղ հավանաբար պատկերված է [[Լուցիոս Յունիոս Բրուտոս]], ով ապստամբեց Հռոմի վերջին թագավորի դեմ և համարվում է Հռոմեական հանրապետության հիմնադիրներից մեկը:]]
 
===Հանրապետության հիմնադրում===
[[Հռոմի ստեղծում]]ից ի վեր նրա իշխանավորները եղել են միապետներ, ովքեր ընտրվել են [[Հռոմեական սենատ]]ի կողմից ստեղծված [[Պատրիկներ|պատրիկյան ազնվականությունից]]: [[Հռոմեական թագավորություն|Հռոմի վերջին թագավորը]] եղել է [[Լուկիոս Տարքվինիոս Գոռոզ]]ը: Ըստ ավանդապատմության, Տարքվինիոսը հեռացավ գահից, քանի որ նրա որդին, [[Սեքստուս Տարքվինիոս]]ը բռնաբարել էր ազնվականուհի [[Լուկրեցիա]]յի, որից հետո խլել նրա կյանքը: Լուկրեցիայի հայրը, նրա եղբայր [[Լուցիուս Տարքվինիոս Կոլատինիուս]]ը, ով թագավորի զարմիկն էր և [[Լուցիոս Յունիոս Բրուտոս]]ը, ստանալով սենատի և բանակի աջակցությունը թագավորին վտարեցին [[Էտրուրիա]]<ref>Cornell, T., ''The beginnings of Rome: Italy and Rome from the Bronze Age to the Punic Wars (c.1000–264 BC)'', Routledge, 1995. pp. 215-218: Cornell offers a summary of "Livy's prose narrative" and derived literary works relating to the expulsion of the kings. {{ISBN|978-0-415-01596-7}}</ref><ref>[[Dionysius of Halicarnassus|Dionysius]], iv. 64–85.[http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Dionysius_of_Halicarnassus/4D*.html]</ref><ref>[[Titus Livius|Livy]], i. 57-60</ref>:
 
Սենատը համաձայնեց տապալել թագավորությունը: Նախկին թագավորների իշխանության մեծ մասը փոխանցվեց երկու կոնսուլներին, որոնք այդ պաշտոնում ընտրվում էին մեկ տարի ժամկետով: Յուրաքանչյուր կոնսուլ իրավունք ուներ ստուգել իր կոլեգայի գործունեությունը և կարող էր օգտագործել ''[[վետո]]յի'' իրավունքը, ինչը ունեին նաև թագավորները: Եթե կոնսուլը չարաշահում էր իր պաշտոնական դիրքը, ապա նրան քրեական պատասխանատվության էին ենթարկում ժամկետը լրանալուց հետո: Բրուտոսը և Կոլանտիուսը դարձան հանրապետության առաջին կոնսուլները: Չնայած Կոլենտիուսը մեծ ավանդ ուներ հանրապետության հիմնադրման հարցում, նա նախկին թագավորի ընտանիքից էր և ստիպված պաշտոնաթող եղավ և լքեց Հռոմը: Նրան փոխարինեց [[Պուբլիուս Վալերիուս Պուբլիկոլա]]ն<ref>Cornell, ''Beginnings of Rome'', pp. 226 - 228.</ref>:
 
Ժամանակակից գիտնականները այս իրադարձությունները բնորոշում են կիսաառասպելական և այն համարում են հեղաշրջում Տարքվինիոսների ընտանիքում և ոչ ժողովրդական հեղափոխություն: Ըստ Հռոմեական ավանդական պատմաբանների, Տարքվինիոսը մի քանի փորձ է ձեռնարկել հետ վերադարձնելու գահը, ներառյալ [[Տարքվինյան դավադրություն]]ը, որում ներքաշված էին Բրուտոսը և նրա որդիները, ասակայն ապարդյուն<ref>Cornell, ''Beginnings of Rome,'' pp. 215-217.</ref>:
 
[[Կատեգորիա:Հին Հռոմ]]