«Պոնտոսի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 58.
{{Հիմնական|Պոնտոս}}
[[File:Monnaie de Pont Amisos, droit.jpg|thumb|left|150px|Պոնտական մետաղադրամ]]
Պոնտոսի թագավորությունը բաժանվում էր երկու տարբեր շրջանների, ափամերձ տարածաշրջան և ներքին Պոնտոս: Ափամերձ հատվածը սահմանակցում էր Սև ծովին և մյուս կողմից բաժանվում էր լեռներով, որոնք կոչվում էին Պոնտական լեռներ և զուգահետ անցնում էին ափի հետ: Պոնտոսի գետերի ավազանները նույնպես զուգահեռ էին ափի հետ և բավականին բերքառատ էին, ինչը թույլ էր տալիս աճեցնել հացահատիկ, պտղատու ծառեր և բուծել խոշոր եղջերավոր անասուններ: Ափամերձ հատվածում կային մեծ թվով հունական քաղաքներ, ինչպիսիք էին [[Ամաստրիս]]ը և Սինոպը, վերջինս դարձավ Պոնտոսի մայրաքաղաքը: Ափամերձ հատվածը հարուստ էր անտառափայտով, ձկնորսությանմ և ձիթապտուղով: Պոտնոսը նաև հարուստ էր երկաթով և արծաթով հիմնականում [[Կերասուն]]ի մոտակայքում: Կար նաև [[պղինձ]], [[կապար]], [[ցինկ]] և [[արսեն]]: Ներքին Պոնտոսը ուներ հարուստ գետերի ավազաններ, որտեղով անցնում էին [[Գայլ գետ|Գայլ]] և [[Իրիս (գետ)|Իրիս]] գետերը: Ներքին Պոնտոսի գլխավոր քաղաքն էր [[Ամասիա (քաղաք)|Ամասիա]], որը Պոնտոսի վաղ շրջանի մայրաքաղաքն էր, որեղ Պոնտոսի թագավորները կառուցել էին իրենց թագավորական պալատները: Բացի Ամասիայից և մի քանի այլ քաղաքներից ներքին Պոնտոսը հիմնականում բաղկացած էր փոքր գյուղերից: Պոնտոսի թագավորությունը բաժանվում էր շրջանների, որոնք կոչվում էին Էպարխներ<ref name="Cambridge Ancient v. 9">Crook, Lintott & Rawson "The Cambridge Ancient History. Volume IX. The Last Age of the Roman Republic, 146–43 B.C.", p. 133–136.</ref>:
 
[[Պատկեր:Pontic Mountains.jpg|thumb|left|Պոնտական լեռները, որոնք բաժանում են թագավորությունը:]]
Ներքին և ափամերձ Պոնտոսները նաև բաժանվում էին մշակութային առումով: Ափամերձ մասում հիմնականում ապրում էին հույներ և նրանք զբաղված էին գլխավորապես ծովային առևտրով: Ներքին Պոնտոսի բնակչությունը հիմնականում ուներ պարսկական արմատներ: Ներքին Պոնտոսը նույնպես ուներ հզոր ամրոցներ և մեծ պարիսպներ: Թագավորության աստվածները հիմնականում սինկրետիկ էին, որոնք նմանվում էին պարսկական և հունական աստվածներին:
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}