«Մարտունու շրջան (Արցախ)»–ի խմբագրումների տարբերություն

[[Արցախ]]ի հարավարևելյան մասում է 400 մ բարձրության վրա։ Ունի 36 համայնք, 40 բնակավայր։ Խոշոր բնակավայրերից են Մարտունի քաղաքը, [[Ճարտար]] քաղաքը, [[Բերդաշեն (Մարտունու շրջան)|Բերդաշեն]], [[Գիշի]], [[Թաղավարդ]], [[Մոս]] գյուղերը։ Շրջանի արեմտյան կեսն ունի նախալեռնային, թույլ թեքության մակերեույթ։ Համեմատաբար բարձր են [[Ննգի]], [[Կաղարծի]], [[Աշան]], [[Ճարտար]], [[Խերխան]], [[Թաղավարդ]] գյուղերի մոտակայքով ձգվող լեռնաճյուղերի գագաթները (բարձրությունը՝ 1200-1500 մ)։ [[Լանդշաֆտ]]ը նախալեռնային, տափաստանային և անտառային է։
 
Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ (գլխավորապես հացահատիկային բույսերի մշակությամբ), խաղողագործությամբ և անասնապահությամբ։ Գործում է [[Մարտունի]]ի գինու գործարանը, թռչնաբուծական ֆաբրիկան, վերականգնվել է Կարմիր Շուկայի գինու կետը։ <nowiki/>[[2003]] թվականին շրջանում գործել են 36 ակումբ, կենտրոնական և 35 գյուղական գրադարաններ, Մարտունիի պատմաերկրագիտական թանգարանը, 25 միջնակարգ, 8 ութամյա, 6 տարրական, 1 երաժշտական, 1 արհեստագործական դպրոցներ, շրջանային կենտրոնական և Ղուզե Ճարտարի գյուղական հիվանդանոցները, 5 ամբուլատորիա և 31 բուժակամանկաբարձական կետեր, 1 հակահամաճարակային կայան։
 
== Տնտեսություն ==
35 027

edits