«Մարտունու շրջան (Արցախ)»–ի խմբագրումների տարբերություն

'''Մարտունու շրջան''', վարչատարածքային միավոր Արցախում։ [[Արցախ]]ի 8 [[Լեռնային Ղարաբաղի շրջաններ|շրջաններից]] մեկն է։ Կազմավորվել է 1991 թվականին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930 թվականին) հիմքի վրա։ Շրջանի մակերեսը կազմում է 951 կմ², բնակչությունը՝ 23.157 մարդ ([[2005|2005 թ.]]<ref>[http://census.stat-nkr.am/nkr/1-4.pdf Ազգային վիճակագրության Ծառայություն, 2005 թ. մարդահամարի արդյունքները]</ref>)։ Շրջկենտրոնը համանուն [[Մարտունի (ԼՂՀ)|Մարտունի]] քաղաքն է։ Վարանդան հյուսիսից սահմանակցում է [[Ասկերան (շրջան)|Խաչենին]], արևելքից [[Շուշի (շրջան)|Շուշիին]] և հարավարևմուտքից՝ [[Հադրութ (շրջան)|Դիզակին]]։
 
[[Արցախ]]ի հարավարևելյան մասում է 400 մ բարձրության վրա։ Ունի 36 համայնք, 40 բնակավայր։ Խոշոր բնակավայրերից են Մարտունի քաղաքը, [[Ճարտար]] քաղաքը, [[Բերդաշեն (Մարտունու շրջան)|Բերդաշեն]], [[Գիշի]], [[Թաղավարդ]], [[Մոս]] գյուղերը։ Շրջանի արեմտյան կեսն ունի նախալեռնային, թույլ թեքության մակերեույթ։ Համեմատաբար բարձր են [[Ննգի]], [[Կաղարծի]], [[Աշան]], [[Ճարտար]], [[Խերխան]], [[Թաղավարդ]] գյուղերի մոտակայքով ձգվող լեռնաճյուղերի գագաթները (բարձրությունը՝ 1200-1500 մ)։ [[Լանդշաֆտ]]ը նախալեռնային, տափաստանային և անտառային է։
 
Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ (գլխավորապես հացահատիկային բույսերի մշակությամբ), խաղողագործությամբ և անասնապահությամբ։ Գործում է [[Մարտունի]]ի գինու գործարանը, թռչնաբուծական ֆաբրիկան, վերականգնվել է Կարմիր Շուկայի գինու կետը։ <nowiki/>[[2003]] թվականին շրջանում գործել են 36 ակումբ, կենտրոնական և 35 գյուղական գրադարաններ, Մարտունիի պատմաերկրագիտական թանգարանը, 25 միջնակարգ, 8 ութամյա, 6 տարրական, 1 երաժշտական, 1 արհեստագործական դպրոցներ, շրջանային կենտրոնական և Ղուզե Ճարտարի գյուղական հիվանդանոցները, 5 ամբուլատորիա և 31 բուժակամանկաբարձական կետեր, 1 հակահամաճարակային կայան։
35 027

edits