«Սարգիս Բ Աջատար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
[[Պատկեր:The Right Hand of St Gregory the Illuminator.jpg|մինի|150px|Գրիգոր Լուսավորչի աջը]]
'''Սարգիս Բ Աջատար''' (ծ. թ. անհայտ – 1474, Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1469 թ.-ից։ Հաջորդել է [[Արիստակես Բ Աթոռակալ]]ին։
 
1460 թ.-ին եղել է Էջմիածնի կաթողիկոսական գահին առժամանակ տիրած Զաքարիայի օգնականը, 1462 թ.-ից՝ [[Գրիգոր Ժ Ջալալբեկյանց]]ի, 1465 թ.-ից՝ [[Արիստակես Բ Աթոռակալ]]ի առաջին աթոռակիցը։ «Աջատար» կոչվել է 1460 թ.-ին կաթողիկոս դառնալու նպատակով [[Լուսավորչի աջ|Գրիգոր Լուսավորչի Աջը]] (աջ ձեռքի մասունքները, որոնք V դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում) Էջմիածնից վերցնելու և Թավրիզ տանելու համար։ Կաթողիկոս ընտրվելուց հետո փորձել է վերադարձնել Աջը, որը Զաքարիա Գ տարել էր Աղթամար։ Այդ նպատակով Վրթանես եպիսկոպոսին հանձնարարել է Աղթամարի կաթողիկոսությունից հափշտակել Աջը։ Սակայն մինչ Սարգիս Բ Աջատարի նպատակը կիրագործվեր, մահացել է։ 1470 թ.-ին աթոռակից է օծել Հովհաննես եպիսկոպոսին։
Կաթողիկոսական գահին Սարգիս Բ Աջատարին հաջորդել է [[Հովհաննես Է Աջակիր]]ը, որի օրոք էլ Լուսավորչի Աջը վերադարձվել է Էջմիածին։