«Լայպցիգի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

 
Հյուսիսային ճակատը պետք է պաշտպաներին մարշալներ [[Միշել Նեյ]]ը և [[Օգյուստ դը Մարմոն]]ը, իսկ արևելյան ճակատը` մարշալ [[Ժակ Մակդոնալդ]]ը: Հրետանու պահեստայինները պետք է մնային Լայպցիգի մոտ, որոնք պետք է մատակարարեին Նապալեոնին ճակատամարտի ժամանակ: Պլայսեի և [[Վայսե Էլստեր]] գետերի կամուրջները պետք է պաշտպանեին հետևակը և փոքրաթիվ թնդանոթները: Հիմնական գումարտակը պետք է սպասեր պահեստայինների շարքում և ճակատամարտի ժամանակ պետք է շարժվեր Գալոյսի բարձրունքների ուղղությամբ: Գումարտակի հրամանատարն էր հրետանու մասնագետ [[Անտուան Դրուո]]ն: Ֆրանսիացիների արևմտյան ճակատը պետք է պաշտպանեին [[Յուզեֆ Պոնյատովսկի]]ն և մարշալ [[Պիեռ Օժերո]]ն:
 
===Դաշնակիցների պլաններ===
 
Դաշնակիցների երեք միապետներ ներկա էին մարտի դաշտում, այդ թվում Ռուսաստանի կայսր [[Ալեքսանդր I]]-ը, Պրուսիայի թագավոր [[Ֆրեդերիկ Վիլյամ III]]-ը և Ավստրիայի կայսր [[Ֆրանց II (Ավստրիայի կայսր)|Ֆրանց II]]-ը: Ցար Ալեքսանդր I-ը նաև դաշնակցային զորքերի գլխավոր հրամանատարն էր պարտերազմի արևելյան ռազմաճակատում, մինդեռ Ավստրիայի արքայազն Շվարցենբերգը գերմանական թատերաբեմում դաշնակցային զորքերի գլխավոր հրամանատարն էր<ref name="ReferenceA">(Esposito & Elting, "Military History and Atlas of the Napoleonic wars."</ref>: Ալեքսանդրի համար սա երկրորդ ճակատամարտն էր իր գլխավորությամբ [[Աուստեռլիցի ճակատամարտ]]ից հետո, որը տեղի էր ունեցել մոտ տասը տարի առաջ [[Երրորդ դաշնության պատերազմ]]ի շրջանակում: Սկզբնական շրջանում հրամանատարի վերաբերյալ կային փոքր անհամաձայնություններ, սակայն հետագայում բոլոր անհամաձայնությունները շտկվեցին:
 
Ճակատամարտի պլանը նախագծեցին մարշալներ [[Պյոտր Միխայլովիչ Վոլկոնսկի|Արքայազն Վոլկոնսկի]]ն Ռուսաստանից, [[Յոհան Քրիստոֆեր Տոլլ]]ը Շվեդիայից, [[Կառլ Ֆրեդրիխ ֆոն դեմ Կնեսեբեխ]]ը և [[Գերհարդ ֆոն Շարնհորստ]]ը Պրուսիայից: Երբ նախագծվեց առաջին պլանը Շվարցենբերգը ներկայացրեց այն միապետներին: Այնուամենայնիվ Ռուսաստանի կայսր Ալեքսանդրը բողոքեց դրա անտեղինության մասին: Ըստ Շվարցենբերգի հիմնական պլանի, երկրորդական գրոհը պետ է տեղի ունենար Լայպցիգի և Լինֆենուի միջև գտնվող կամրջի վրա, իսկ գլխավոր գրոհը` Պլայսե գետի ուղղությամբ Մերվելդտի, Հեսսեն-Համբուգի և պրուսական զորքերի գլխավորությամբ: Ալեքսանդրը պնդեց, որ դա աղետալի մարտավարություն է, քանի որ թույլ չի տա կոալիցիոն բանակը լիովին շրջապատել Նապոլեոնին կամ առնվազն վճռական հաղթանակ տանել, ինչը հնարավորություն կտա Նապոլեոնին կենտրոնանալ թուլացած հատվածների վրա և հնարավորություն կնձեռի նրանց վերադարձնել Գերմանիայում ռազմավարական նախաձեռնությունը: Դեպքերի հետագա զարգացումները ապացուցեցին, որ Ցարը ճիշտ էր:
 
== Ծանոթագրություններ ==