«Վալդես (թերակղզի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 44.
 
Թերակղզու տարածքը նշանավորվում է աղի լճերի առատությամբ։ Այս լճերից մեկը գտնվում է ծովի մակարդակից մինչև 40 մետր խորության վրա և համարվում է Արգենտինայի և ամբողջ Հարավային Ամերիկա մայրցամաքի ամենացածր իջվածքը։
 
== Կենդանական աշխարհ ==
Վալդես թերակղզու ափամերձ հատվածը նշանավորվում է ծովային կաթնասունների աննախադեպ առատությամբ։ Այդ թվին են պատկանում հարավային ծովառյուծները, ծովափղերը և փոկերը։ Հարավային հարթ կետերի կարելի է հանդիպել Գոլֆո Նուեբոյում և Գոլֆո Սան Խոսեում։ Վերջիններս համարվում են մայրցամաքային Պատագոնիայի և Վալդես թերակղզու ցամաքային հատվածի բաժանարար սահմանը։
 
Բեղավոր կետերը տեսանելի միջին խորություններին մոտենում են մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ հիմնականում կաթնասունների ծննդաբերության շրջանում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վալդես թերակղզու ափամերձ հատվածներում ջուրը համեմատականորեն ավելի խաղաղ ու հանգիստ է։
 
Թերակղզու ցամաքային հատվածում տարածված են նանդու ջայլամներ, հարավամերիկյան ուղտայծեր, հարավամերիկյան գորշ աղվեսներ, զրահակիրներ և պատագոնական ճագարներ։ Թերակղզում բնակվում են նաև թռչունների մեծ բազմազանություն։ Միջին հաշվարկներով Վալդես թերակղզում տարածված են 181 տեսակի թռչուններ, որոնցից 66-ը՝ բնաշխարհիկ չեն (սեզոնային բնակություն):
 
== Ծանոթագրություններ ==