«Հեյդար Ալիև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22.
 
== Կենսագրություն ==
Հեյդար Ալիև ծնվել է [[Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Նախիջևան]], [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ադրբեջանական ԽՍՀ]]-ում, [[1923]] թ. [[մայիսի 10]]-ին<ref name="aliyev"/>։ Ալիևի հայրը՝ Ալիրզա Ալիևը մինչև [[1915]] թվականը ապրել է [[Սիսիան]]ի շրջանում, ինչից հետո տեղափոխվել է [[Նախիջևան]]<ref>[http://www.panorama.am/ru/society/2011/07/14/heydar-aliev-brouther Двоюродный брат Гейдара Алиева: Мы жили в Сисианском районе Армении, потом отец Гейдара переехал в Нахиджеван]</ref>։
 
Նա 1939 թ. Նախիջևանի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, կրթությունը շարունակել է Ադրբեջանի Արդյունաբերական Ինստիտուտի (ներկայիս Ադրբեջանի Պետական Նավթային ակադեմիա) ճարտարապետական ֆակուլտետում: Պատերազմի սկսվելու հետևանքով նա չի կարողացել ուսումն ավարտել: 1941 թվականից Հեյդար Ալիևը աշխատել է Նախչըվանի ԻԽՍՀ-ի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդում՝ բաժնի վարիչի պաշտոնում և 1944 թ. գործուղվել է պետական անվտանգության մարմիններում աշխատելու: Այդ ժամանակաշրջանից անվտանգության մարմինների համակարգում աշխատող Հեյդար Ալիևը՝ 1964 թ. նշանակվել է Ադրբեջանական ԽՍՀ Նախարաների Խորհրդին առընթեր Պետական Անվտանգության կոմիտեի փոխնախագահի, իսկ 1967 թվականից՝ նախագահի պաշտոնում, ստացել է գեներալ-մայորի կոչում: Նույն տարում նա Լենինգրադում (ներկայիս Սանկտ-Պետերբուրգ) հատուկ բարձրագույն կրթություն է ստացել, իսկ 1957 թ. ավարտել է Ադրբեջանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը<ref>[https://web.archive.org/web/20070913152639/http://aliyevheritage.org/cgi-bin/e-cms/vis/vis.pl?s=001&p=0021&g= "Heydar Aliyev biography"]</ref>:
Մահացել [[2003]] թ. [[դեկտեմբերի 12]]-ին [[ԱՄՆ]] [[Քլիվլենդ (Օհայո)]] քաղաքում։
 
== Աշխատանքային գործունեություն ==
Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի 1969 թ. հուլիսի պլենումում Հեյդար Ալիևը ընտրվել է՝ Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար և դարձել է հանրապետության ղեկավար: 1982 թ. դեկտեմբերին՝ Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ ընտրվող Հեյդար Ալիևը նշանակվել է՝ Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ և դարձել է ԽՍՀՄ-ի ղեկավարներից մեկը: Հեյդար Ալիևը քսան տարվա ընթացքում եղել է ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի պատգամավոր, իսկ հինգ տարի՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի փոխնախագահ: Հեյդար Ալիևը 1987 թ. հոկտեմբերին՝ որպես բողոքի նշան Խորհրդային Միութայն Կոմունիստական Կուսակցության Կենտրոնակամ Կոմիտեի Քաղբյուրոյի և հատկապես Գլխավոր քարտուղար Միխաիլ Գորբոչովի վարած քաղաքական գծի, հրաժարվել է իր զբաղեցրած պաշտոնից<ref>[https://en.president.az/azerbaijan/constitution "Official web-site of President of Azerbaijan Republic - AZERBAIJAN »]</ref>:
 
1990 թ. Ադրբեջան վերադարձող Հեյդար Ալիևը նախ ապրել է Բաքվում, հետո Նախչըվանում: Նույն տարում նա ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի պատգամավոր: Նա 1991-1993 թթ. եղել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ, Ադրբեջաի Հանրապետության Գերագույն Խորհրդի փոխնախագահ: Հեյդար Ալիևը 1992 թ. «Ենի Ազերբայջան» կուսակցության՝ Նախիջևան քաղաքում անցկացված հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ<ref>Представление к присвоению воинского звания генерал-майора (SSRİ Nazirlər Soveti yanında Dövlət Təhlükəsizliyi Komitəsinin 30 oktyabr 1967-ci il, 136 №-li məxfi əmri).</ref>:
 
1993 թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ հուլիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ սկսեց իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները: 1993 թ. հոկտեմբերի 3-ին համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Նա 1998 թ. հոկտեմբերի 11-ին ժողովրդի բարձր ակտիվության պայմաններում անցկացված ընտրություններում հավաքելով ձայների 76,1 տոկոսը, կրկին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: 2003 թ. հոկտեմբերի 15-ին անցկացված նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրմանը համաձայնություն տված Հեյդար Ալիևը՝ առողջության մեջ առաջացած խնդիրների հետ կապված՝ հրաժարվել է մասնակցել ընտրություններին<ref>Ирада Гусейнова. Гейдар Алиев - от политического руководителя к общенациональному лидеру. Баку, "Тахсил", 2005. стр. 67.</ref>:
 
== Պարգևներ ==
Նա չորս անգամ պարգևատրվել է [[Լենինի պատվանշան|Լենինի շքանշանով]], Կարմիր Աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով, երկու անգամ արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել է մի շարք արտասահմանյան երկրների շաքանշաններով ու մեդալներով: Ադրբեջանի վերջին երեսուն տարուց ավել ժամանակահատվածն ընդգրկող պատմական ճակատագիրը՝ անխախտ կապերով կապված է Հեյդար Ալիևի անվան հետ: Այդ տարիների ընթացքում, ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացը կապված է հատկապես նրա անվան հետ: Հեյդար Ալիևը՝ իր ղեկավարության այդ ժամանակահատվածում զարգացման համար մշտապես տքնող, նրա հարուստ մշակույթով, պատմական մեծ անցյալով մշտապես հպարտացող և գալիք սերունդների ճակատագրի համար մտածող հարազատ երկրի՝ Ադրբեջանի՝ ժամանակի ծանր ու դաժան փորձություններից դուրս բերելն էր:
 
== Տես նաև ==
* [[Իլհամ Ալիև]]
* [[Մեհրիբան Ալիևա]]
 
== Ծանոթագրություններ ==