«Գդալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Հնագույն գդալները պատրաստվում էին [[փայտ]]ից, [[ոսկոր]]ներից, եղջյուրից, [[հույն]]երն օգտվում էին իրենց չափսերով հարմարավետ ծովային խեցիներով, որոնք որպես գդալ էին ընդունում դեռևս նախնադարյան մարդիկ: [[Եգիպտոս]]ում գդալները պատրաստում էին փղի ոսկորներից, քարից, ծառից: Հաճախ դրանք ծածկում էին կրոնական պատկերներով: Հռոմեական և հունական [[քաղաքակրթություն]]ների ծագման ժամանակ առաջացավ բրոնզե և արծաթյա սպասքը: Պահպանվել են այդ ժամանակաշրջանի բրոնզե և արծաթյա գդալների բազմաթիվ նմուշօրինակներ, որոնք պահվում են ողջ աշխարհի պատմության [[թանգարան]]ներում:
 
[[Պատկեր:Dene spoon (UBC-2010)a.jpg|150px250px|մինի|Հնդկական [[դենե]] ցեղերի գդալ, [[Կանադա]]]]
 
[[Միջին դարեր]]ում գդալները հիմնականում փայտյա և եղջյուրյա էին: Բացի այդ, դրանց արտադրության համար երբեմն օգտագործվում էին [[արույր]], [[պղինձ]] և [[արճիճ]]. այդպիսի գդալները հայտնի դարձան [[XV դար]]ում: Արիստոկրատները և [[արքա]]ներն օգտվում էին արծաթյա և ոսկյա գդալներից: Այդպիսի գդալների մասին համեմատաբար վաղ հիշատակումը վերաբերում է 1259 թվականին: Անգլիացի արքա [[Էդուարդ I]]-ի անձնական իրերի թվում 1300 թվականին նշվում էին ոսկյա և արծաթյա գդալները՝ fleur-de-lis դրոշմադրմամբ (փարիզյան արհեստանոցի անվանում): Մեծ հետաքրքրություն ունեն թագադրության գդալները, որոնք կիրառվում էին անգլիացի արքաներին օծելու համար:
Տող 22.
[[Ռուսիա]]յում առաջին արծաթյա գդալները ձուլվել են 998 թվականին՝ Վլադիմիր իշխանի հրամանով՝ իր զորագնդի համար:
 
[[Պատկեր:Tibetan spoon 2005.jpg|150px250px|մինի|Տիբեթական գդալ]]
 
== Գդալի կիրառման այլ եղանակներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գդալ» էջից