«Օրբելի եղբայրներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Արեւմտահայերէն|Օրբելի Եղբայրներ (Արեւմտահայերէն)}}
[[Պատկեր:Orbeli Brothers' busts in Tsakhkadzor.jpg|300px|մինի|Օրբելի եղբայրների կիսանդրիները Ծաղկաձորում՝ նրանց անունը կրող թանգարանի հարևանությամբ։]]
''''Օրբելի եղբայրները''''' աշխարհահռչակ և ականավոր հայ գիտնականներ են, ովքեր մեծ ավանդ ունեն գիտության մի շարք ոլորտների զարգացման գործում։ ''Օրբելի եղբայրների'' ([[Սյունիք|Սյունյաց]] [[Օրբելյաններ]]ի) տոհմը հին հայկական իշխանական ծագում ունի։ Այն սերում է ''[[Մամիկոնյան]]ներից, [[Զաքարյան]]ներից''։ 13-15-րդ դարերում [[Սյունիք]]ը անցել է [[Օրբելյաններ]]ի տոհմի տիրակալության տակ։ Տոհմի գերեզմանատունը գտնվում է [[Նորավանք]]ում, որտեղ էլ թաղված է տոհմի պատմաբան [[Ստեփանոս Օրբելյան]]ը։ Համաձայն նրա՝ Օրբել անունը ծագում է [[Վրաստան]]ում Օրբետ գյուղի մոտ գտնվող համանուն ամրոցի անունից։ Օրբելի եղբայրների հայրական պապը՝ ''Հովսեփ Հովակիմի Օրբելին'' (1810-1891), ուսանել է [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան]]ում, որն ավարտելուց հետո անցել է հոգևոր ծառայության։ Նա մահացել է 1891 թ., թաղված է [[Թիֆլիս]]ի Խոջիվանքի հայկական եկեղեցու բակում։ Հովսեփ Հ. Օրբելին հինգ երեխա է ունեցել՝ երեք որդի և երկու դուստր։ Նա, բարձր գնահատելով կրթության և գիտության դերը անհատի կյանքում, երեք որդիներին հիմնավոր կրթության է տվել։ Նրա երկու որդիները՝ ''Դավիթ''ը և ''Համազասպը'', ավարտել են [[Խարկով]]ի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ ''Դավիթ Օրբելին'' հոգեբույժ-ջղախտաբան էր, ''Համազասպը''՝ [[Թիֆլիս]]ում հայտնի բժիշկ-ատամնաբույժ։