«Իգուասու (ջրվեժ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 28.
 
== Զբոսաշրջություն ==
Իգուասու ջրվեժի մոտակայքում գտնվում են 2 խոշոր օդանավակայաններ՝ Արգենտինայի [[Կատարաս դել Իգուասու միջազգային օդանավակայան]]ը և [[Ֆոս դու Իգուասու միջազգային օդանավակայան]]ը: Արգենտինայի օդանավակայանը գտնվում է Իգուասու քաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա, բայց ջրվեժի մոտ գտնվող հյուրանոցներին ավելի մոտ է, քան Բրազիլական կողմը: <ref>{{cite web|url=https://www.latam.com/en_us/flights-destinations/get-inspired/argentina/puerto-iguazu/|title=Travel to Puerto Iguazu|website=LATAM|language=English|accessdate=19 January 2017}}</ref>: Օդանավակայանում տաքսու և ավտոբուսի ծառայություններ կան: Բրազիլիայի օդանավակայանը գտնվում է Բրազիլիայի, ջրվեժի և Ֆոս դու Իգուասու օդանավակայանի միջև: <ref>{{cite web|url=https://www.latam.com/en_us/flights-destinations/get-inspired/brazil/foz-do-iguacu/|title=Travel to Foz Do Iguaçu|website=LATAM|language=English|accessdate=19 January 2017}}</ref>:
 
== Հասանելիություն ==
Ջրվեժ կարելի է հասնել 2 քաղաքների միջոցով, որոնք գտնվում են ջրվեժի երկու կողմերում: Այդ քաղաքներն են [[Պուերտո Իգուասու]]ն Արգենտինայում և [[Ֆոս դու Իգուասուի գավառ|Ֆոս դու Իգուասու]]ն Բրազիլիայում: Ջրվեժը կիսվում է Բրազիլիայի և Արգենտինայի ազգային պարկերի միջև: Այդ երկու պարկերը [[ՅՈւՆԵՍԿՕ]]-ի համաշխարհային ժառանգության մաս են դարձել համապատասխանաբար 1984 և 1987 թթ.: <ref>{{cite web|url=http://whc.unesco.org/en/list|title=UNESCO World Heritage Centre - World Heritage List|author=UNESCO World Heritage Centre|work=unesco.org}}</ref>:
 
Բրազիլիայում ազգային պարկ ստեղծելու նպատակն էր հետագա սերունդներին չաղճատված մի վայր թողնել և պահպանել Իգուասու ջրվեժը: Բրազիլական կողմում կիրճի երկայնքով դեպի «Սատանայի կոկորդ» տանող ճանապարհ կա: Բրազիլիայում թույլատրվում են ուղղաթիռով պտույտները ջրվեժի վրայով, այն բարձրությունից տեսնելու համար, սակայն Արգենտինայում դա չի թույլատրվում, քանի որ համարվում է, որ ուղղաթիռը վնասում է բուսական և կենդանական աշխարհը: <ref>{{cite web|url=http://iguazufalls.com/activities/helicopter-ride/|title=IguazuFalls.com Helicopter Ride|date=|publisher=IguazuFalls.com|accessdate=2017-01-23}}</ref>: Ֆոս դու Իգուասու օդանավակայանից ջրվեժ կարելի է հասնել տաքսիով կամ ավտոբուսով, որոնք տանում են մինչև պարկի մուտքը: Թե Բրազիլիայում և թե Արգենտինայում մուտքը վճարովի է: Պարկի ներսում ևս կան ավտոբուսներ, որոնցով կարելի է ուղևորվել դեպի ջրվեժի ցանկացած կետ: Արգենտինական կողմի պարկում կա գնացք, որը բավականին նման է Դիսնեյի կենդանիների թագավորությունում գործող գնացքին: Գնացքը ուղևորներին տանում է մինչև «Սատանայի կոկորդ»-ի մուտքի մոտ, ինչպես նաև մինչև վերին և ստորին արահետներ: [[Պասեո Գարգանտա դել Դիաբլո]]ն 1 կմ երկարություն ունեցող արահետ է, որ տանում է դեպի «Սատանայի կոկորդ»-ի վրայով թափվող ջրվեժի մոտ: Վերջինս Իգուասուի ամենաբարձր ջրվեժն է: Արգենտինական կողմում կան նաև նավակներ, որոնք այցելուներին կարող են հասցնել ջրվեժին շատ մոտ:
 
Բրազիլական տրանսպորտային համակարգը թույլ է տալիս այցելուների քանակը մեծացնել՝ միևնույն ժամանակ պակասեցնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը, քանի որ այնտեղ գործող փոխադրամիջոցները մեծ չափեր ունեն և թույլ են տալիս միանգամից 72 ուղևոր տեղափոխել: Ավտոբուսները երկհարկանի են, դրանց վերևի հարկը բացօթյա է, որն էլ թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը, կենդանական և բուսական աշխարհը: