«Հայոց ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 125.
1914 թ. ամռանը բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքերը որոշեցին պատերազմում դաշնակցել Գերմանիային և Ավստրո-Հունգարիային [[Անտանտ]]ի պետությունների դեմ։ [[1914]] թվականի [[օգոստոսի 2]]-ին [[Թուրքիա]]ն [[Գերմանիան և Հայկական հարցը#Գերմանաթուրքական ռազմական դաշինք|գաղտնի պայմանագիր]] կնքեց [[Գերմանիա]]յի հետ, որի կետերից մեկը Օսմանյան կայսրության արևելյան սահմանների փոփոխումն էր դեպի [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] մուսուլմանական ազգերը տանող միջանցք ստեղծելու նպատակով, որը ենթադրում էր փոփոխված տարածքներում հայերի բնաջնջում։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց [[1914]] թվականի [[հոկտեմբերի 30]]-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Հայտարարության մեջ պնդում կար թուրքական ռասայի բոլոր ներկայացուցիչների «բնական» միավորման մասին<ref name="The Armenian People from Ancient to Modern Times 2-239-245">{{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian People from Ancient to Modern Times|վայր=Մեծ Բրիտանիա|հատոր=2|մեջբերվող էջեր=239-245}}</ref><ref name="Astourian 68-69">''Stephan H. Astourian''. Genocidal Process: Reflections on the Armeno-Turkish Polarization // {{Գիրք|հեղինակ=Richard G. Hovannisian|վերնագիր=The Armenian genocide: history, politics, ethics|մեջբերվող էջեր=68-69}}</ref>:
 
[[Պատկեր:NY Times Armenian genocide.jpg|thumb|180px|''Միլիոնավոր հայեր սպանված և տեղահանված են:'' [[NewՆյու YorkՅորք TimesԹայմս]], Դեկտեմբերի 15, 1915]]
Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց քրիստոնյաների հանդեպ ոչ համաչափ կիրառվող ունեցվածքի բռնագրավում։ 1914 թվականի նոյեմբերին հայտարարվեց [[ջիհադ]], որը բոցավառեց մուսուլման բնակչության հակաքրիստոնեական ազգայնամոլությունը։ Էնվերի ու Ջեմալի հրամանով Ստամբուլի անգլիական և ֆրանսիական բնակչությունը որպես կենդանի վահան օգտագործվում էր ճակատում հարձակումների ժամանակ։ Լայն տարածում գտավ թշնամական տարածքներում խռովարար էթնիկական համայնքների օգտագործման ռազմավարությունը. այսպես՝ [[Թուրքիա]]ն դիմեց [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] մուսուլմաններին՝ կոչ անելով նրանց միանալ ջիհադին, [[Մեծ Բրիտանիա]]ն ակտիվորեն աջակցում էր արաբական խռովություններին, իսկ [[Գերմանիա]]ն՝ ուկրաինական ազգայնականներին։ Օսմանական կառավարությունը փորձեց Դաշնակցությանը օգտագործել ռուսական [[Անդրկովկաս]]ում բնակվող հայերի ապստամբությունը կազմակերպելու համար՝ հաղթանակի դեպքում խոստանալով թուրքական իշխանության ներքո ստեղծել հայկական շրջան, բայց [[Դաշնակցություն|Դաշնակցության]] ներկայացուցիչները հայտարարեցին, որ յուրաքանչյուր կողմի հայ պետք է հավատարիմ մնա իր կառավարությանը<ref name="The Armenian Genocide: An Interpretation" />: Այս մերժումից կատաղած [[Թեշքիլաթ-ը մահսուսե|«Հատուկ կազմակերպության»]] ղեկավար [[Բեհաեդդին Շաքիր]]ը հրամայեց գնդակահարել դաշնակների մի քանի ղեկավարների։ Ճակատի մյուս կողմից Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարն առաջարկում էր հայերին և քրդերին օգտագործել Թուրքիայում խռովություն բարձրացնելու համար։ Կովկասի փոխարքա [[Իլլարիոն Վորոնցով-Դաշկով|Վորոնցով-Դաշկովը]] հայերին կոչ արեց սատարել Ռուսական կայսրությանը և խոստացավ, որ Ռուսական կայսրությունը հավատարիմ կմնա Թուրքիայի հայկական շրջանների ինքնավարության նախագծին, բայց այս խոստումները կանխամտածված խաբկանք էին։ Վորոնցով-Դաշկովի նախագիծը ենթադրում էր [[Կովկաս]]ում, [[Թուրքահայաստան]]ում և [[Պարսկաստան]]ում ստեղծել ռուսների կողմից ղեկավարվող զորաջոկատներ։ Ձևավորվեց հինգ գումարտակ՝ համալրված [[1878]] թվականին Թուրքիայից գրաված տարածքների և Թուրքիայից փախած հայերից։ Հայկական ստորաբաժանումները տեղակայվեցին Թուրքիայի սահմանին այն նկատառումով, որ սահմանի այն կողմում գտնվող հայերը ընդդիմություն կբարձրացնեն։ Անատոլիայի հայերը պատրաստվում էին ինքնապաշտպանության՝ օգնություն ստանալով Ռուսական կայսրության կամավորներից։ Նմանատիպ ինքնակազմակերպում տեղի ունեցավ Թուրքիայի կողմից հրահրվող Կովկասի մուսուլմանների մոտ։ Ընդհարումներ տեղի ունեցան հայերի և թուրքերի միջև, օրինակ՝ [[Վան]]ի հեռագրագծի դիվերսիան և [[1914]] թվականի վերջին և [[1915]] թվականի սկզբներին [[Բիթլիս]]ի բախումները, բայց դրանք տեղային բնույթ ունեին։ Հայկական հիմնական բնակչությունը կողմնակից չէր հակաօսմանյան քաղաքականությանը։ Ռուսական քարոզչությունը քրդերի շրջանում դեռ քիչ հաջողություններ ուներ<ref name="Bloxham 71-75">{{Գիրք|հեղինակ=Donald Bloxham|վերնագիր=The great game of genocide: imperialism, nationalism, and the destruction of the Ottoman Armenians|վայր=Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա|մեջբերվող էջեր=71-75}}</ref>: