«Պարիս Հերունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://news.am/arm/news/ +https://news.am/arm/news/)
Տող 105.
{{հիմնական հոդված|«Արև» նախագիծ}}
[[Պատկեր:Arev Paris Heruni.jpg|thumb|200px|Պարիս Հերունու նախագծած կիսակառույց փոքրիկ արևային ջերմաէլեկտրակայան [[Տեղեր]] գյուղի մերձակայքում]]
1990-ական թվականներին Հայաստանում էներգետիկ ճգնաժամը և երկրի շրջափակումը դրդեցին Պարիս Հերունուն մշակել ու ստեղծել էներգիայի արևային աղբյուրների արդյունավետ համակարգեր։ [[1991]] թ․–ին նա ներկայացրեց իր «Արև» ջերմաէլեկտրակայանի նախագիծը, որը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով, միջազգային այլ համանման նախագծերից ուներ առավել մեծ արդյունավետություն, և արդեն իսկ արժանացել էր միջազգային խոշոր կազմակերպությունների և զարգացած երկրների ուշադրությանը։ Նախագիծը գնելու ցանկություն էին հայտնել [[Չինաստան]]ը, [[Մեծ Բրիտանիա]]ն, [[Ռուսաստան]]ը, [[ԱՄՆ]]–ն, [[Հունաստան]]ը և այլ երկրներ,<ref>[httphttps://news.am/arm/news/52796.html Պարիս Հերունու բազմաթիվ արտոնագրերի արժանացած «Արև» էլեկտրակայանի ծրագիրը վտանգված է]</ref> սակայն Հերունին նպատակ ուներ արևային ջերմաէլեկտրակայանների նախագիծն իրականացնել [[Հայաստան]]ում։<ref>Голос Армении N118 (18623) 21 октября 2000 года ст. 1</ref><ref>[http://gayanepoghosyan.blog.com/?p=487 Արևի մարդկանց երկիրը։] Զրույց ակադեմիկոս Պարիս Հերունու հետ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, 2004 թ․, [http://gayanepoghosyan.blog.com Գայանե Պողոսյան]։</ref>
 
Ըստ նախագծային հաշվարկների, 1.5 ՄՎտ հզորության 100 արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը Հայաստանում հնարավորություն կտար ոչ միայն էլեկտրաէներգիայով ապահովել ողջ Հայաստանը, այլև հրաժարվել [[Մեծամորի ատոմակայան]]ից։ Նաև, արևային ջերմաէլեկտրակայանների արտադրության և արտահանման շնորհիվ Հայաստանի բյուջեն տարեկան կհարստանար 100 միլիոն [[ԱՄՆ դոլար]]ով։