«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

վիքիֆիկացում, ոճական ուղղումներ
(վիքիֆիկացում, ոճական ուղղումներ)
(վիքիֆիկացում, ոճական ուղղումներ)
Պորտուգալիան [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ին մասնակցում է [[Անտանտ]]ի կողմում՝ [[1916]] թվականին պատերազմ հայտարարելով [[Գերմանիա]]յին։ Այդ ժամանակահատվածում Պորտուգալիայում ուժեղանում է [[Հեղափոխական դեմոկրատներ|հեղափոխական]] ու [[Դեմոկրատական սոցիալիզմ|դեմոկրատական շարժումը]]։ Տնտեսական և քաղաքական ճգնաժամի աճի պայմաններում [[1926]] թվականին երկրում հաստատվում է գեներալ [[Նոր պետություն (Պորտուգալիա)|Կարմոնայի բռնատիրական վարչակարգը]]։ [[1932]] թվականին կառավարության ղեկն անցնում է [[Օլիվեյրա Սալազար]]ին, ով հենվելով կալվածատերերի, ֆինանսիական օլիգարխիայի և եկեղեցական վերնախավի վրա ֆաշիստականացնում է երկիրը՝ արգելվելով բոլոր կուսակցությունների գործունեությունը։ [[Իսպանիայի հեղափոխական պատերազմ]]ի ժամանակ Պորտուգալիան աջակցում էր իսպանացի ֆաշիստներին և իտալա-գերմանական ինտերվենտներին։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի սկզբնափուլում Պորտուգալիան ձևականորեն [[Չեզոքություն|չեզոք]] դիրք էր գրավում։ [[1940|1940]]-ական թվականների]] վերջին Պորտուգալիան սատարում է [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներին]]։ Այդ ճանապարհին պորտուգալացիների առաջին քայլը լինում է այն, որ երկիրը սկսում է անդամակցել [[ՆԱՏՕ|ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքին]]՝ [[1950 թվական]]ին ստորագրելով ''«անվտանգության փոխապահովման»'' երկկողմ համաձայնագիր։ [[1950|1950]]-ական թվականներին]] պորտուգալական գաղութներում ([[1951 թվական]]ից՝ «անդրծովյան նահանգներ») ստեղծվեցին քաղաքական կուսակցություններ, որոնք գլխավորեցին ազգային-ազատագրական շարժումն [[Անգոլա]]յում և [[Գվինեա Բիսաու]]ում։ [[1973 թվական]]ին անկախ է հռչակվում առաջին պորտուգալական գաղութը՝ [[Գվինեա Բիսաու]]ն, որտեղ հաստատվում է հանրապետական կառավարման համակարգ։ Դեռևս [[1961]] թվականին պորտուգալական տիրապետությունից ազատագրվել էին [[Գոա]]ն, [[Դաման և Դիու]]ն և վերամիավորվել [[Հնդկաստան]]ին։ Գաղութային պատերազմը հյուծում էր [[Պորտուգալիայի տնտեսությունը]], դժգոհություն առաջ բերում բնակչության մեջ և բանակում։ [[1974]] թվականի [[ապրիլի 25]]-ին ապստամբ զորքերը մտնում են քաղաքամայր [[Լիսաբոն]]։ Կաետանուի կառավարությունը տապալվում է, իսկ գեներալ դի Սպինոլան հռչակվում է [[Նախագահ|հանրապետության նախագահ]]։ Ներքաղաքական սուր պայքարը, Զինված ուժերի շարժման ներսում եղած հակասություններն ու կոնֆլիկտները, ձախերի շարքերում միասնության բացակայությունը, տնտեսական դժվարությունները և արևմտյան երկրների քաղաքական և տնտեսական ճնշումը [[1975]] թվականի վերջին լրջորեն բարդացրին իրավիճակը Պորտուգալիայում։ Չնայած դրան, ազգայնացվեցին արդյունաբերության հիմնական ճյուղերն ու բանկերը։
 
[[1975]] թվականի [[ապրիլ]]ին տեղի է ունենում սահմանադիր ժողովի ընտրություններ, որոնք ավարտվում են կառավարական կոալիցիայի հաղթանակով։ [[1976]] թվականի [[ապրիլ]]ին ընդունվում է [[Պորտուգալիայի սահմանադրություն|հանրապետության սահմանադրությունը]], որը երաշխավորում էր պորտուգալացիների քաղաքացիական իրավունքներն ու դեմոկրատական ազատությունները։
 
==Աշխարհագրություն ==
 
===Աշխարհագրական դիրք, ռելիեֆ և ներքին ջրեր ===
Պորտուգալիա պետությունը գտնվում է [[Երկիր մոլորակ|Երկիր մոլորակի]]ի [[Արևմտյան կիսագունդ|արևմտյան կիսագնդում]]՝ [[Եվրոպա|Եվրոպա աշխարհամասի]] հարավում։ Զբաղեցնում է [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] արևմտյան մի փոքր հատվածն ու [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան օվկիանոսի]]ի երկու արշիպելագները՝ [[Ազորյան կղզիներ|Ազորյան կղզիներն]]ն ու [[Մադեյրա|Մադեյրան]]։ն։ Երկրի հյուսիսային մասը հիմնականում [[Սարահարթ|սարահարթայինսարահարթ]]ային է, որտեղ գերիշխում են 1000-1200 մետր բարձրությունները: Արևմուտքում լեռները զառիվայր իջնում են դեպի ափամերձ հարթավայրեր: Պորտուգալիայի ամենաբարձր կետը Ազորյան համանուն կղզում գտնվող [[Պիկու|Պիկու հանգած հրաբուխն]] է՝ 1991 մետր բարձրությամբ։ Պիկու լեռն ավելի քան երկու անգամ գերազանցում է Ազորյան կղզիների մյուս լեռնագագաթների բարձրությանը և ի շնորհիվ այդ հետաքրքրաշարժ հանգամանքի՝ գրանցված է [[Գինեսի ռեկորդների գիրք|Գինեսի ռեկորդների գրքում]]։ Երկրի հյուսիսային մասը հիմնականում զբաղեցված է Մեսետա սարահարթի խոր կտրտված ծայրամասով, որտեղ բարձրանում են բյուրեղային առանձին զանգվածներ։ Տեժու գետից հարավ Պորտուգալական դաշտավայրն է, որտեղ հարթավայրային տեղամասերը հերթագայվում են ոչ բարձր բլրաշարերով։ Ծայր հարավում Սեռա դա Ալգարվի (բարձրությունը մինչև 902 մ) լեռներն են, որոնց հարավային լանջերը զառիվայր իջնում են դեպի ափամերձ դաշտավայրը։
 
Պորտուգալիայում լեռնակազմական գործընթացները դեռևս չեն ավարտվել և այդ իսկ պատճառով այստեղ հաճախ նկատվում են ցածր ինտենսիվությամբ երկրաշարժեր։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Ալպ-հիմալայան կամ Միջերկրածովյան գեոսինկլինալային գոտում։ Այն [[Երկրակեղև|երկրակեղևիերկրակեղև]]<nowiki/>ի ամենամեծ գեոսինկլինալներից է, որը տարածվում է <nowiki/>[[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան օվկիանոսից]]ից մինչև <nowiki/>[[Խաղաղ օվկիանոս]]՝ ընդգրկելով Պիրենեյան թերակղզու գրեթե ամբողջ հարավը։ Նախկինում՝ [[1755]] թվականի <nowiki/>[[նոյեմբերի 1]]-ին, Պորտուգալիայի մայրաքաղաքում է տեղի ունեցել Եվրոպայի ամենաուժգին երկրաշարժային ցնցումը՝ Լիսաբոնի ավերիչ երկրաշարժը։
 
Ափերը ցածրադիր են, ավազային, թույլ կտրտված, միայն Տեժու (Տախո) և Սադու գետերի գետաբերանային մասում ծովի ջրերը ցամաքի մեջ խորանալու հետևանքով առաջացրել են խորշեր ու էստուարներ։ Պորտուգալիայի բացառիկ տնտեսական գոտին կազմում է 1 727 408 կմ քառ․։ Այս ցուցանիշով Պորտուգալիան 3-րդն է Եվրոպական Միությունում և 11-րդը՝ ամբողջ աշխարհում։
 
=== Օգտակար հանածոներ ===
Օգտակար հանածոներից կան [[վոլֆրամ]]ի, [[անագ]]ի, [[կրաքար]]ի, [[պղինձ|պղնձի]], [[երկաթ]]ի, [[Ուրան (տարր)|ուրանի]], բերիլի[[բերիլ]]ի, քարածխի հանքավայրեր։
 
=== Կլիմա ===
 
=== Ներքին ջրեր ===
Գետային ցանցը խիտ է։ Խոշոր գետերն են [[Դորու]]ն (ԴուերոնԴուերո), Տեժուն (Տախո) և Գվադիանան։ Սնումը հիմնականում անձրևային է։ Վարարում են ձմռանը և գարնանը, նվազում՝ ամռանը, ունեն հիդրոէներգետիկ մեծ պաշարներ, օգտագործվում են ոռոգման համար։
 
=== Հողեր և բուսականություն ===
=== Կենդանական աշխարհ ===
[[Պատկեր:Densidade populacional por concelho - INE 2001.png|մինի|աջից|220px|Պորտուգալիայի բնակչության խտությունը քարտեզի վրա]]
Միջերկրածովյան տիպի է, Միջին [[Եվրոպա]]յին հատուկ տեսակների լայն տարածմամբ ([[գայլ]], [[աղվես]], [[կզաքիս]] և այլն) և հյուսիս-աֆրիկյան ֆաունայի ներկայացուցիչներով (ալժիրականալժիրյան ոզնի, իսպանական նապաստակ)։ Շատ են կրծողները, չղջիկները, թռչուններն ու սողունները։ Ջրերը հարուստ են ձկներով։
 
== Պետական կարգ ==
=== Արտաքին առևտուր ===
Արտահանումը [[2014]]-ին կազմել է 66.3 միլիարդ [[ԱՄՆ դոլար]]<ref name="Պորտուգալիայի առևտրաշրջանառություն">[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/po.html Պորտուգալիայի առևտրաշրջանառություն]</ref>: Հիմնականում արտահանվում է գյուղատնտեսական արտադրանք, սննդամթերք, գինի, քիմիական արտադրանք, փայտ, տեքստիլ իրեր, հագուստ, կոշիկ և այլն<ref name="Պորտուգալիայի առևտրաշրջանառություն"/>: Արտահանման հիմնական գործընկերներն են՝ [[Իսպանիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Գերմանիա]]ն, [[ԱՄՆ]]-ն, [[Մեծ Բրիտանիա]]ն, [[Անգոլա]]ն, [[Նիդեռլանդներ]]ը<ref name="Պորտուգալիայի առևտրաշրջանառություն"/>:
Նմուծումը կազմել է 76,1 միլիարդ [[ԱՄՆ դոլար]]<ref name="Պորտուգալիայի առևտրաշրջանառություն"/>: Հիմնականում ներմուծվում է գյուղատնտեսական ապրանքներ, քիմիական նյութեր, տրանսպորտային միջոցներ, համակարգչային պարագաներ, նավթամթերք, տեքստիլ նյութեր<ref name="Պորտուգալիայի առևտրաշրջանառություն"/>: Ներմուծման հիմնական գործընկերներն են՝ [[Իսպանիա]]ն, [[Գերմանիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Իտալիա]]ն, [[ՆիդեռլանդներՆիդերլանդներ]]ը<ref name="Պորտուգալիայի առևտրաշրջանառություն"/>:
 
== Տուրիզմը Պորտուգալիայում ==
 
== Կրթություն ==
Եվրոպական երկրների համեմատությամբ անգրագիտության տոկոսը բարձր է Պորտուգալիայում։ Մինչև ֆաշիստական կարգերի տապալումը ([[1974]]) անգրագետ էր երկրի բնակչության 40%-ը, իսկ [[1980]]-ին՝ 25-30%-ը։ [[1979]]-ի օրենքով համընդհանուր տարրական կրթությունը հայտարարվել է պարտադիր, սակայն երկրում կան նաև մասնավոր դպրոցներ, կրթության վրա դեռես ուժեղ ազդեցություն ունի կաթոլիկ եկեղեցին։ Նախադպրոցական հիմնարկների (3-6 տարեկանների համար) մեծ մասը մասնավոր են։ 6-ամյա տարրական դպրոցը պարտադիր է 6-12 տարեկանների համար։ Պետական տարրական դպրոցում ուսուցումն անվճար է։ Լրիվ միջնակարգ դպրոցը (լիցեյ) 7-ամյա է, 3 փուլով՝ 2-3-2։ Ուսուցումը պետական և մասնավոր միջնակարգ դպրոցներում վճարովի է և ոչ պարտադիր։ Միջնակարգ դպրոցի վերջին 2-ամյա փուլում կա 2 բաժանմունք՝ հումանիտար և բնական։ 6-ամյա պարտադիր տարրական դպրոցի հիմքի վրա գործում են պրոֆտեխնիկական ուսումնական հաստատությունները (1-5-ամյա)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 2-ամյա մանկավարժական ուսումնարանները (լիցեյների 2-րդ փուլի հիմքի վրա)։ Բարձրագույն վճարովի կրթություն են տալիս համալսարանները, ինստիտուտները և քոլեջները։ Երկրում կան 11 համալսարան, 30 ինստիտուտ և քոլեջ։ Բուհ են ընդունվում լրիվ միջնակարգ դպրոցի շրջանավարտները։ Երկրի խոշորագույն բուհերից են [[Լիսաբոն]]ի (հիմննադրվելհիմնադրվել է [[1290]]-ին), [[Պորտու]]ի ([[1911]]), Կոիմբրայի (հիմանադրվել է [[1290]]-ին [[Լիսաբոն]]ում, [[1537]]-ից Կոիմբրա), Լիսաբոնի տեխնիկական ([[1930]]), ազգային կոնսերվատորիան ([[Լիսաբոն]], [[1835]]), արվեստների 2 բարձրագույն դպրոցները ([[Լիսաբոն]] և [[Պորտու]])։ [[1981]]-ից Պորտուգալիայի գաղութ [[Մակաո]]յում գործում է [[Արևելյան Ասիա]]յի մասնավոր համալսարանը։ Գործում են պատմության պորտուգալական ակադեմիան ([[1720]]), Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան (1932)։ Կան նաև 46 տարբեր գիտական ընկերություններ և 26 այլ գիտական հիմնարկներ։ Պորտուում է գտնվում երկրի խոշորագույն հանրային-մունիցիպալ գրադարանը (հիմնադրվել է [[1833]]-ին, ավելի քան 1325 հազար գիրք), խոշոր են նաև Լիսաբոնի ազգային ([[1796]], ավելի քան 1 մլն գիրք), Կոիմբրայի համալսարանի ([[1716]], ավելի քան 1 մլն գիրք) գրադարանները։ Թանգարաններից են՝ Ազգագրական ([[1875]]), Հնագիտության ([[1866]]), Հնագույն արվեստի ([[1884]]), ժողովրդական արվեստի ([[1948]]), Երկրաբանական-հանքաբանական ([[1837]]), Դրամագիտության ([[1933]]), [[Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն]] ([[1956]]) և այլն, բոլորը [[Լիսաբոն]]ում։
 
== Գիտություն ==
Պորտուգալիայի տարածքում բնական և տեխնիկական գիտելիքների կուտակման նախնական փուլը համընկնում է [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզում]] հռոմեական, ապա արաբա–իսպանական գիտության պատմության համապատասխան ժամանակաշրջանի հետ։ XIII դ․ Ռեկոնկիստայի ավարտը, քաղաքների հզորացումը, կրոնի հարաբերական հանդուրժողականությունը և արաբական մշակույթի նվաճումների օգտագործումը նպաստեցին բնագիտության և տեխնիկայի վերելքին։ [[1290]]-ին հիմնադրվեց [[Լիսաբոն]]ի համալսարանը։ Վերածնության դարաշրջանում զարգացան քարտեզագրությունը, աստղագիտությունը, մասամբ՝ մաթեմատիկան, կատարելագործվեց նավագնացության տեխնիկան, կառուցվեցին նոր տիպի արագընթաց, մանևրունակ նավեր՝ կարավելլաներ։ [[Պորտուգալացի]]Պորտուգալական արշավախմբերը իսպանականների հետ առաջիններն էին, որ սկսեցին [[Աշխարհագրական մեծ հայտնագործություններ]]ը։ XIV դ․ կազմվեցին քարտեզներ, [[Ատլանտյան օվկիանոս]]ի զգալի մասի համար նավարարության ձեռնարկներ։ [[1418]]-ին Հենրի Ծովագնացը Սագրիշում հիմնադրեց աստղադիտարան և ծովագնացության դպրոց։ XV դ – XVI դ․ սկզբի կարևորագույն նվաճումներից էին [[Բարեհուսո հրվանդան]]ի ([[Բարտոլոմեու Դիաշ]], [[1488]]), [[Բրագիլիա]]յի արևելյան ափերի (Պ․[[Պեդրո Ալվարես Կաբրալ]], [[1500]]) և առանձնապես դեպի [[Հնդկաստան]] ծովային ուղիների ([[Վասկո դա Դամա]], [[1497]]-[[1499]]) հայտնագործությունները։ Վերջինս սկիզբ դրեց [[Հնդկական օվկիանոս]]ի երկրների և [[հարավարևելյան Ասիա]]յի հետազոտությունների նոր փուլին։ Պորտուգալիայի նավագնացական և քարտեզագրական գիտությունները ընդհուպ մինչև XVI դ․ վերջը մնում էին որպես օրինակ [[Եվրոպա]]յի համար։ Մինչև XVIII դ․ համընդհանուր օգտագործման մեջ էին երկարության որոշման համար XV դ․ վերջին աստղագետ Ա․ Զակուտոյի կազմած հակումների աղյուսակները։ XVI դ․ կեսերին մաթեմատիկոս և աստղագետ Պ․ Նունիշը ստեղծեց նոնիուսը և հետազոտեց լոքսոդրոմիայի հատկությունները։ XVI-XVII դդ․ հրատարակվեցին մի շարք կենսաբանաբժշկագիտական աշխատանքներ։ XVII դ․ 1-ին կեսին արշավախմբեր կազմակերպվեցին դեպի [[Աֆրիկա]]յի և [[Ասիա]]յի մայրցամաքային շրջանները, ինչպես նաև [[Բրազիլիա]]։ Բնագիտական հետազոտությունների աշխուժացումն սկսվեց XVIII դ․ վերջում։ [[1772]]-ին Կոիմբրայի համալսարանում ստեղծվեցին մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետներ, ինչպես նաե քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, աստղադիտարան, բուսաբանական այգի, կենդանաբանական թանգարան։ [[1779]]-ին հիմնադրվեց [[Լիսաբոն]]ի ԳԱ-ն, որտեղ, ինչպես նաև Կոիմբրայի համալսարանում աշխատում էին օտարերկրացի գիտնականներ (հիմնականում իտալացիներ)։ Գիտության զարգացումն առավել ինտենսիվացավ [[1820]]-ի հեղափոխությունից հետո, երբ ստեղծվեցին գիտական ընկերություններ և հանձնաժողովներ, թանգարաններ։ [[1852]]-ին պոլիտեխնիկական ինստիտուտներ հիմնադրվեցին [[Լիսաբոն]]ում և [[Պորտու]]ում։ XIX ղ․ 70[[1870]]-ական թթ․թվականներին [[Աֆրիկա]]յում երկաթուղիների անցկացման նախագծերի և եվրոպական երկրների գաղութային էքսպանսիայի ընդհանուր ուժեղացման հետ կապված Պորտուգալիայում դարձյալ հետաքրքրություն առաջացավ արևադարձային երկրների հետազոտման նկատմամբ։ [[1875]]-ին [[Լիսաբոն]]ում կազմակերպվեցին աշխարհագրական ընկերություն և Անդրծովյան տարածքների Ազգագրական թանգարան։ Նշանակալից գիտական արդյունքներ տվեցին Ա․ Սիլվա Պորտուի աֆրիկյան ([[1852]]-[[1853]]), Ա․ Սերպա Պինտուի ([[1877]]-[[1979]]) և այլ արշավախմբերը։
 
== Մշակույթ ==
 
=== Թատրոն ===
Իմպրովիզացիոն բնույթի ներկայացումների, լիթուրգիական դրամայի երևան գալու մասին առաջին տեղեկությունները մեզ հասել են XII դարից։ XV դ․ վերջին Վերածննդի շրջանի մշակույթի կազմավորումը նպաստել է թատրոնի և դրամատուրգիայի զարգացմանը։ Ազգային թատրոնի հիմնադիրն է դրամատուրգ, դերասան և կոմպոզիտոր Ժ․ Վիսենտեն։ XVI դ․ վերջին Լիսաբոնում երևան են եկել հանրային թատրոններ։ XVI դ․ 2-րդ կեսին և XVII դ․ ինկվիզիցիայի հետապնդման և եկեղեցական գրաքննության պատճառով թատերարվեստը անկում է ապրել։ Ազգային թատրոնի վերելքը կապված է XIX դ․ 20[[1820]]-30[[1830]]-ական թթ․ ռոմանտիկական ուղղության հաստատման հետ։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո միայն որոշ գործիչներ են անդրադարձել համաշխարհային և ազգային դասականների և օտարերկրյա խոշոր հեղինակների պիեսներին։ Թատերական կյանքի կենտրոնը [[Լիսաբոն]]ն է, ուր բացի Մարիա II թագուհու ազգային թատրոնից գործում են Ազգային ժողովրդական, Գեղարվեստական թատրոնները և այլն։ Թատերախմբեր կան նաև [[Պորտու]]ում և Կոիմբրայում։
 
=== Կինո ===
== Հայերը Պորտուգալիայում ==
{{հիմնական|Հայերը Պորտուգալիայում}}
Պորտուգալիայի [[հայ]] համայնքը կազմավորվել է [[1920]]-ական թվականներից հետո։ Ներկայումս բնակվում է 500 հայ կենտրոնացած [[Լիսաբոն]]ում և [[Պորտո]]յում։ Պորտուգալիայի հայերից նշանավոր է հայ բարերար [[Գալուստ Գյուլբենկյան]]ը։
 
Պորտուգալիայում Հայաստանի դեսպանությունը գտնվում է [[Հռոմ]]ում, բայց ունի հյուպատոսություն [[Լիսաբոն]]ում և [[Պորտո]]յում։ [[Հայաստան]]ում Պորտուգալիայի դեսպանությունը գտնվում է [[Մոսկվա]]յում։
40 934

edits