«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Սևիլիա → Սևիլյա
(Սևիլիա → Սևիլյա)
[[image:Leopoldo de Almeida D Afonso Henriques Campo Grande Lisboa IMG 9374.JPG|thumb|322x322px|Պորտուգալիայի հիմնադիր [[Աֆոնսու I|Աֆոնսու I-ի]] արձանը [[Լիսաբոն|Լիսաբոնում]]|ձախից]][[12-րդ դար|12]]-[[13-րդ դար|13-րդ դարերում]] Պորտուգալիայում ձևավորվում են [[Ավատատիրություն|ավատատիրական հարաբերությունները]], որի արդյունքում [[Գյուղացիություն|գյուղացիության]] հիմնական մասն անձնական կախման մեջ է ընկնում [[Ֆեոդալներ|ֆեոդալներից]]։ Շնորհիվ Պորտուգալիայի հարմար [[Աշխարհագրական դիրք|աշխարհագրական դիրքի]]՝ արագորեն սկսում են զարգանալ այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են [[Լիսաբոն|Լիսաբոնը]], [[Պորտու|Պորտուն]], [[Բրագա|Բրագան]], [[Կոիմբրա|Կոիմբրան]] և [[Լագուշ|Լագուշը]]։ [[1128 թվական|1128 թվականի]] [[Հունիսի 24|հունիսի 24-ին]] [[Գիմարայնշ|Գիմարայնշի]] մոտակայքում տեղի է ունենում [[Սան Մամեդեի ճակատամարտ|Սան Մամեդեի ճակատամարտը]]։ Հաղթելով մոր՝ [[Թերեզա Լեոնցի|Թերեզա Լեոնցու]] ղեկավարած բանակին, պորտուգալական բանակի հրամանատար [[Աֆոնսու I|Աֆոնսու Էնրիկեշը]] դառնում է երկրի միակ տերն ու տիրականը։ Աֆոնսուի և Թերեզայի հարաբերությունները լավ չէին։ Երբ Աֆոնսուն ընդամենը տասնմեկ տարեկան էր, արքեպիսկոպոս Բրագին վերջինիս դարձնում է իր մոր դեմ գործող ընդդիմության առաջնորդ։ Կարճ ժամանակ անց սակայն խմբավորումն անհաջողություն է կրում և կոմսուհին Բրագիին և իր որդուն վռնդում է երկրից։ Երեք տարի անց Աֆոնսուն դառնում է ասպետ և վերադառնում հայրենիք, որտեղ էլ տեղի է ունենում ռազմական բախումը երկու բևեռների միջև։
 
Մոր՝ կոմսուհի Թերեզայի բանակին հաղթելուց հետո նա իր ուշադրությունը սևեռում է երկրի կայունության և անառիկության համար լուրջ վտանգ սպառնացող մավրերի վրա։ Աբդ ալ-Մումինի հիմնադրած [[Ալ-Մոհադների պետություն|Ալ-Մոհադների պետության]] տարածքների մեջ էին մտնում [[Թունիս|Թունիսն]] ու <nowiki/>[[Տրիպոլի|Տրիպոլին]], որոնք գտնվում էին Պորտուգալիայից հարավ։ [[Մարոկկո|Մարոկկոյի]] դեմ մի շարք վճռական հաղթանակներից հետո մավրերը նորից սկսում են մտորել <nowiki/>[[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] տիրապետության մասին և <nowiki/>[[1162|1162 թվականին]] սկսում են նախապատրաստվել խոշոր արշավանքի։ Սակայն, մավր առաջնորդի հանկարծակի մահը թույլ չի տալիս իրագործել իր ծրագրերը, իսկ նրա իրավահաջորդ <nowiki/>[[Աբու Յակուբ Յուսուֆ|Աբու Յակուբ Յուսուֆը]] չի շարունակում իր նախորդի քաղաքականությունը։ Միայն <nowiki/>[[1171|1171 թվականին]] կրկին <nowiki/>[[Խալիֆ|խալիֆը]] փորձում է իր ձեռքը վերցնել <nowiki/>[[Ալ-Անդալուս|ալ-Անդալուսը]], սակայն իբն Մարդանիշը դիմադրություն է ցույց տալիս [[Ալ-Մոհադների պետություն|ալ-Մոհադներին]]։ Նրա մահից հետո` <nowiki/>[[1172|1172 թվականին]], իր ժառանգներն այլ ելք չեն ունենում և հանձնում են <nowiki/>[[Սևիլիա|ՍևիլիանՍևիլյա]]։ն։ Սրանից հետո խալիֆը ուղղվում է դեպի հյուսիս և պաշարում է <nowiki/>[[Տոլեդո|Տոլեդոն]]ն, սակայն հասկանում է, որ հաջողության հասնելը դժվար է և նահանջում է։ Ալ-Մոհադներն արդեն իշխանություն էին հաստատել [[Ալ-Անդալուս|ալ-Անդալուսի]] մեծ մասում։ Ավելի ուշ` Աբու Յակուբ Յուսուֆը [[ջիհադ|սրբազան պատերազմ՝ <nowiki/>ջիհադ]] է սկսում թշնամու տարածքում, սակայն հաջողության չի հասնում, քանի որ Սանտարեմ ամրոցի ([[Լիսսաբոն|Լիսաբոնի]] մոտ) պաշարման ժամանակ վիրավորվում է և <nowiki/>[[1184|1184 թվականին]] մահանում։ Մինչ այդ տեղի է ունենում մեկ այլ կարևոր ճակատամարտ, որը շրջադարձային է լինում [[Պորտուգալիայի պատմություն|Պորտուգալիայի պատմության]] համար։ [[image:Castelo de Guimarães Castelo da Fundação2.JPG|thumb|272x272px|[[Գիմարայնշի պալատ|Գիմարայնշի պալատը]] միջնադարյան Պորտուգալիայի ամենահայտնի խորհրդանիշն է]]<nowiki/>[[1139 թվական|1139 թվականի]] [[Հուլիսի 25|հուլիսի 25-ին]] Պորտուգալիայի հարավում գտնվող Օուրիկ գյուղաքաղաքի մոտ Աֆոնսուի ղեկավարած բանակը հաղթանակ է տանում [[Ալի իբն Յուսուֆ|Ալի իբն Յուսուֆի]] հեծելազորի նկատմամբ։ Հաղթանակից հետո <nowiki/>[[Աֆոնսու I]]-ի զինվորները նրան հռչակում են անկախ Պորտուգալիայի արքա։ Դրանից հետո Աֆոնսուն Լամեգա քաղաքում հրավիրում է ժողով, որի ընթացքում գահ է ստանում արքեպիսկոպոս Բրագանասից։ Այս պահից սկսած Պորտուգալիան փաստացի ազատվում է <nowiki/>[[Կաստիլիայի թագավորություն|Կաստիլիայի թագավորությունից]] վասալական կախվածությունից, և հռչակվում է անկախ։ [[Հռոմի Պապ|Հռոմի պապի]] աջակցությունն ստանալու համար Աֆոնսուն երկրի տարբեր ծայրերում կառուցում է բազմաթիվ եկեղեցիներ, իրեն և իր թագավորությունը հայտարարում է եկեղեցու ծառաներ, ինչպես նաև ուխտ է անում [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզուց]] վտարել իսլամադավան զավթիչներին։ <nowiki/>[[1143 թվական|1143 թվականին]] Պորտուգալիայի թագավորի պաշտոնում [[Աֆոնսու I|Աֆոնսուին]] ճանաչում է [[Լեոնի թագավորություն|Լեոնի թագավոր]] [[Ալֆոնսու VII|Ալֆոնսու VII-ը]], իսկ [[1179 թվական|1179 թվականին]]՝ [[Հռոմի Պապ|Հռոմի պապ]] [[Ալեքսանդր III (Հռոմի մամ)|Ալեքսանդր III-ը]]։ [[Ռեկոնկիստա|Ռեկոնկիստայի]] ընթացքում [[Պորտուգալացիներ|պորտուգալացիները]]՝ մյուս քրիստոնյա ազգերի օժանդակությամբ, վերանվաճում են Պիրենեյան թերակղզու տարածքը։ [[1146|1146 թվականին]] մուսուլմաններից ազատագրվում է [[Սանտարեն (Պորտուգալիա)|Սանտարենը]], իսկ [[1147 թվական|1147 թվականին]]՝ [[Լիսաբոն|Լիսաբոնը]]։ Պորտուգալացիների համար Ռեկոնիստան ավարտվում է [[1249|1249 թվականին]], երբ նվաճվում են [[Ալգարվա|Ալգարվայի]] հարավային ափին գտնվող վերջին արաբական հենակետերը։ Այս ժամանակից ի վեր Պորտուգալիայի սահմանները չեն փոխվել՝ չհաշված աննշան բացառություններին։ [[1348]]-[[1349|1349 թվականներին]], ինչպես [[Եվրոպա|Եվրոպայի]] մնացած մասում, այնպես էլ Պորտուգալիայում տարածվում է [[Սև մահ|սև մահը]]՝ ժանտախտի համաճարակ, ամենամահաբեր <nowiki/>[[Պանդեմիա|պանդեմիաներից]] մեկն է մարդկության պատմության մեջ։ [[1373|1373 թվականին]] Պորտուգալիան դաշինք է կազմում [[Անգլիա|Անգլիայի]] հետ, որը պատմությանը հայտնի է որպես երկու պետությունների միջև գոյություն ունեցած ամենաերկարաժամկետ դաշինք։ Ժամանակի ընթացքում այս դաշինքը վերաճում է [[Աֆրիկա|Աֆրիկայում]], [[Ամերիկա|Ամերիկայում]] և [[Ասիա|Ասիայում]] [[Ֆրանսիացիներ|ֆրանսիացիների]], [[Իսպանացիներ|իսպանացիների]] և [[Հոլանդացիներ|հոլանդացիների]] դեմ մղվող գաղութային մրցավազքի։
 
=== Աշխարհագրական մեծ հայտնագործություններ ===
40 935

edits