«Սիրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 76.
Հայ-սիրիական հարաբերությունները ,որոնք հայ-արաբական քաղաքական և պատմամշակութային հարաբերությունների բաղկացուցիչ մասն են կազմում ,իրենց արմատներով դարերի խորքն են գնում և ունեցել են տարբեր փուլեր։ Մեր թվարկությունից առաջ l դարում հարաբերություները եղել են որպես միջպետական հարաբերություներ,որոնք ավարտվել են նրանով , որ Սիրիան մեր թվարկությունից առաջ 80-60-ական թվականներին կազմել է [[Տիգրան Մեծ]]ի հայոց կայսրության մի մասը։Արդեն 7-8-րդ դարերում Հայաստանը հայտնվեց արաբական պետության ` [[Օմայան խալիֆայություն]] կազմում , որի կենտրոնը Սիրիան էր ` Դամասկոս մայրաքաղաքով ։
885-1045 թվականներին երբ Հայաստանը վերականգնել էր իր անկախությունը Բագրատունյաց հարստության ներքո ,Հայաստանը հարաբերակցում էր խալիֆայության հետ որպես անկախ պետություն ։Հետագայում անկախության կորստից հետո Սիրիայում ձևավորվում են հայ համայնքներ ` իրենց եկեղեցական ,կրթական և հոգևոր-մշակութային կառույցներով ։Հայ-արաբական ,այդ թվում և հայ-սիրիական հարբերություներում բացառիկ տեղ է գրավում արաբների դիրքորոշումը 1915 թվականի հայոց ցեղասպանության հանդեպ։
Սիրիայով էին անցնում հայկական քարավաները` մասնավորապես [[Դեյր ալ-Զոր]]ի ,[[ՄեսքենեիՄեսքենե]]ի ,[[ՀալեպիՀալեպ]]ի, [[ԴամասկոսիԴամասկոս]]ի միջով։Կորուստները ավելի մեծ կլինեին եթե չլիներ սիրացի հասարակ մարդկանց և պաշտոնատար անձանց անձնազոհ օգնությունը անպաշպան հայերին ։1918-1920 թվականերին հռչակվեց Սիրիայի Թագավորությունը ,որը սակայն կարճատև եղավ ։Նույն շրջանում ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը ։Սակայն երկու պետություներն էլ ծանր դրության մեջ էին և այդ շրջանում նրանց միջև չհաստատվեցին միջպետական հարաբերություներ ։Սիրիայի անկախությունը կորցնելուց հետո սիրիահայ համայնքը ակտիվորեն մասնակցում էր անկախության համար մղվող պայքարին, ինչպես նաև երկրի քաղաքական ,տնտեսական և մշակութային կյանքին ։Սիրայի անկախացումից հետո Սիրիայի և [[Խորհրդային Հայաստան]]ի միջև հաստատվեցին որոշակի շփումներ որոնք իրականացվում էին Սիրիա - [[Խորհրդային Միություն]] միջպետական հարաբերությունների շրջանակում ։Դրա արդյունքն էր 1980 թվականին սիրիական կառավարական պատվիրակության երկօրյա այցը Հայաստան Սիրիայի նախագահ [[Հաֆիզ Ասադ]]ի գլխավորությամբ ։Տեղի ունեցավ բարեկամական զրույց Հաֆիզ Ասադի և Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտողար [[Կարեն Դեմիրճյան]]ի միջև ։Հարաբերությունների նոր փուլ բացվեց 20-րդ դարի 90-ական թվականներին երբ Հայաստանը անկախացավ ։Սիրիան 1991 թվականի դեկտեմբերի 28-ին պաշտոնապես ճանաչեց Հայատանի Հանրապետության անկախությունը ։Առաջին դեսպանաությունը Երևանում 1992 թվականի դեկտեմբերին բացեց Սիրիան իսկ Հայաստանի դեսպանությունը [[Դամասկոս]]ում բացվեց 1997 թվականի սեպտեմբերից ։Սիրիան և Հայաստանը ստորագրեցին համաձայնագիր [[Հալեպ]]ում Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն բացելու վերբերյալ,որը գործում է 1993 թվականի փետրվարից ։Այն սպասարկում է ոչ միայն Սիրիայի ալյև [[Իրաք]]ի,[[Լիբանան]]ի,[[Հորդանան]]ի քաղաքացիներին ։Առաջին քաղաքական փաստաթուղթը երկու երկրների միջև ստորագրվեց 1992 թվականի մարտի 30-ին Երևանում ` Սիրիայի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանների միջև։1992 թվականի ապրիլի 25-27-ը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ի պաշտոնական այցը Սիրա։Օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորեց Սիրիայի բարձրագույն ղեկավարությունը Հաֆիզ Ասադի գլխավորությամբ։Դրվատանքի է արժանի սիրիական իշխանությունների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու հարցում ։Նրանց թույլատվությամբ 1980-ական թվականներին Դեյր ալ-Զորում կառուցվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հաուշահամալիրը և եկեղեցին ։Իսկ 1996 թվականին [[Մարկադեյ]] քարայր անապատում որտեղ հայտնաբերվել էին գազանաբար սպանված հայերի մասունքներ, կանգնեցվեց մատուռ։
 
== Քաղաքականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիրիա» էջից