«Քննարկում:Խոջալուի արյունահեղություն»–ի խմբագրումների տարբերություն

(→‎Աղբյուրներ: Նոր բաժին)
 
Խնդրում եմ այսպիսի հոդվածներում խուսափել http://xocali.net և նման կարգի կայքէջերի գործածումից, քանի որ վերջինս ունի զուտ քարոզչական նպատակ։ Նախընտրելի է օգտագործել, աղբյուրներ, որոնք ունեն վերուծական հիմք և քիչ թե շատ հեղինակավոր են։ --[[Մասնակից:Vacio|<font face="Trebuchet MS, verdana, sans serif" color="#1E90FF">'''va'''</font>]][[Սպասարկող:Ներդրումները/Vacio|<font face="Trebuchet MS, verdana, sans serif" color="#FF8C00">'''c'''</font>]][[Մասնակցի_քննարկում:Vacio|<font face="Trebuchet MS, verdana, sans serif" color="#1E90FF">'''io'''</font>]] 15:24, 6 Նոյեմբերի 2011 (UTC)
 
: Հարգելի Վասիո, իմ` հոդվածի ստեղծման առաջին տարբերակը շրջանառության դնելուց ի վեր հոդվածը տարաբնույթ քննարկումների առիթ է հանդիսացել: Ես բազմիցս նշել եմ և նշում եմ, որ հոդվածը ստեղծվել է ոչ թե այդ այդ դեպքերի մասին, այլ այդ դեպքերի` ադրբեջանական քարոզչության: Նախատեսված է, որ հոդվածը այնքանով անդրադառնա այդ իրադարձություններին, որքանով որ այն անհրաժեշտ է` ադրբեջանական քարոզչության մասին հոդվածը գրելու համար (միջլեզվային հղումները սխալ են, անհրաժեշտ է փոխել, տեխնիկական խնդիր կա):<br />
Սակայն ցավոք սրտի ձեր և այլ մասնակիցների մեջ դժվարություններ կան հասկանալու այս պարզունակ միտքը. ի հակառակ սրան, դուք բերում եք փաստարկներ որոնք որևէ կապ չունեն իմ պնդման հետ, ուր մնաց` հերքեն կամ հաստատեն այն: Հոդվածը քարոզչական է այնքան, ինչքան որևէ երևույթի մասին ցանկացած այլ հոդված. ուստի հոդվածի պակասավոր լիենելու և վիքիպեդիայի օրենքներին չհամապատասխանելու ձեր պնդումները անտեղի են:
Նկատի ունենալով վերոնշյալը, ինչպես և` որ դուք թեկուզ վիճելի հոդվածում առանց քննարկելու կատարում եք սեփական պատկերացումներին համապատասխան անպատասխանատու փոփոխություններ (սա առաջին դեպքը չէ), նպատակահարմար եմ համարում դիմել ադմինիստրատորներից մեկին` հոդվածի պարունակությունը ջնջելու խնդրանքով:
 
Այսուհետև խնդրում եմ առանց քննարկելու և ապավինելով վիքիօրենքների միայն ձեր իմացություններին` զերծ մնալ իմ խմբագրած հոդվածների խմբագրումից` ի շահ վիքիպեդիայի:--[[Մասնակից:Alex alex|Alex_alex]] 20:48, 11 Նոյեմբերի 2011 (UTC)
2633

edits