«Կամքի ազատություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 93.
Որոշ ճանաչողական գիտությունների փիլիսոփայություններում և էվոլյուցիոն հոգեբանությունում ժխտում են կամքի ազատության գոյությունը։ Կանոնների և պարամետրերի ամբողջության փոխազդեցության բարդ դրսևորման ստեղծման անհրաժեշտության հետևանքով առաջանում է կամքի ազատության պատրանքի զգացողություն։ Այս կերպով, կամքի ազատության զգացողությունը ծագում է դետերմինիստական գործընթացների անկանխատեսելիության պատճառով, համարելով, որ կամքի ազատությունը որպես հասկացություն գոյություն չունի։ Այս տեսանկյունից նայելով՝ անգամ եթե գործողությունները նախօրոք կանխորոշված են, ամենադյուրին ճանապարհը միշտ համարվում է ուղեղի հաշվարկների արդյունքներին հետևելը։
 
Որպես օրինակ կարող ենք վերցնել որոշ խիստ կանոններով խաղեր, որոնց ամբողջ ինֆորմացիան հասանելի է բոլոր խաղացողներին և խաղի ընթացքում պատահական իրադարձություններ տեղի չեն ունենում։ Այնուամենայնիվ, որոշ խաղերի ռազմավարությունը, ինչպիսիք ենեն՝ [[շախմատըշախմատ]]ը և հատկապես [[գո]]ն, ունենալով պարզ կանոններ, օժտված են մեծ քանակի անկանխատեսելի քայլերով։ Նույն կերպ ենթադրվում է, որ կամքի ազատության զգացողությունը ծագում է կանոնների և պարամետրերի ամբողջության փոխազդեցության ժամանակ, որոնք դրսևորվում են անկանխատեսելի և անսահման։ Բայց եթե բոլոր իրադարձությունների հնարավոր լիներ հաշվարկել, ապա անկանխատեսելի թվացող վարքը կլիներ կանխատեսելի։
 
== Կամքի ազատությունը աստվածաբանությունում ==
Համարվում է, որ աստվածաբանական ամենագիտության տեսությունը հակասում է կամքի ազատությանը։ Քանի որ եթե Աստված գիտի այն ամենը, ինչ պատրաստվում է տեղի ունենալ, անգամ ցանկացած հավանական ընտրությունը, ապա այդ ընտրությունը դժվար թե կարելի է համարել ազատ։ Եթե Աստված հավիտենական գիտելիքներ ունի մարդու ընտրության մասին, դա կսահմանափակի ազատությունը։ Այս խնդիրը համեմատում են [[Արիստոտել]]ի կողմից նկարագրված ծովային պայքարի հետ՝ վաղը հնարավոր է լինել ճակատամարտ, հնարավոր է և ոչ։ Իսկ եթե այն տեղի ունենա, ապա գուցե և դա երեկ պետք է լիներ։ Այսինքն երեկ արդեն դա ճշմարիտ էր։ Իսկ եթե այն տեղի չունենա, նույն տրամաբանությամբ անհրաժեշտ է համարվում ճակատամարտի տեղի չունենալը։