«Ալմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 10 բայտ ,  2 տարի առաջ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
{{Միներալ}}
{{Տես նաև|Ալմաստ (այլ կիրառումներ)}}
'''Ալմաստ''', '''Ադամանդ''', '''հայ.հայերեն Շողակն''', ({{lang-grc|ἀδάμας}}- անկոտրում), ածխածնի բնական տարաձևություններից է։ Բնական ալմաստներն ամենակարծր [[միներալ]]ներն են և նման են անփայլ ապակու գնդիկների։ Լավագույն ալմաստները կամ անգույն են, կամ երկնագույն։
Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ։ Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ 57 նիստեր) հետո կոչվում է ''[[ադամանդ]]''։ Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև ''շողակն''։ Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից։ Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի։ Ալմաստը Հայաստան է բերվել հավանաբար [[Հնդկաստան]]ից։ Փոշին լայնորեն օգտագործվել է հղկման նպատակով և մշակվել է հղկափոշու ստացման հատուկ եղանակ։ Իսկ որպես թանկարժեք քար՝ օգտագործվել է զարդեր պատրաստելու նպատակով։ Հայ ոսկերիչները մշտապես վայելել են հմուտ վարպետների համբավ։ Ալմաստե զարդերին վերագրել են ցավեր (հատկապես՝ երկունքի) մեղմելու, հաղթանակ պարգևելու և երջանկացնելու հատկություններ։
 
32 317

edits