«Արցախի Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 142.
[[15-րդ դար]]ում [[կարա-Կոյունլու]] տիրակալների իշխանության տակ հայերը համեմատաբար լավ վիճակում հայտնվեցին։ Կարա-Կոյունլուները գիտակցելով իրենց տիրապետության տակ ընկած երկրների քայքայված տնտեսության վերականգնման և պետական գանձարանը լցնելու կարևորությունը, համեմատաբար մեղմ քաղաքականություն էին վարում հայ իշխանների նկատմամբ։ Նրանք պետական բարձր պաշտոնների նշանակում էին հայ նախարարական անվանի տների որոշ ներկայացուցիչների և շատերին դարձնում իրենց նախկին տիրույթների տնօրեններ ու լիիրավ իշխաններ։ Նույն իրավիճակն էր տիրում նաև [[Ակ-Կոյունլուների պետություն|Ակ-Կոյունլուների տիրապետության]] շրջանում։ Այս ժամանակաշրջանում վերականգնվում են Ներքին Խաչենի և Վերին Խաչենի իշխանական տների ներկայացուցիչների իրավունքները։
14-15-րդ դարերում հայ նախարարական տների զգալի մասը կորցրեց իր ինքնավարությունն՝ այն զիջելով Հայաստանին տեր դարձած քոչվոր ցեղերի ավագանուն։ Չնայած դրան՝ Արցախի լեռնային գավառներում [[Առանշահիկներ|Առանշահիկների իշխանական տների]] առանձին ճյուղեր կարողացան դիմակայել եկվորների ճնշումներին և պահպանել երկրամասի պետական ինստիտուտների կենսունակությունը։ Այդ մասին է վկայում կարա-Կոյունլու Ջևանշահի հրովարտակը, որով ճանաչվում է լեռնային Արցախի տեր մելիքների իշխանությունը։
16-17-րդ դարերում Հայաստանը դարձավ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ։ [[1555 թվական]]ին պատերազմող կողմերն [[Ամասիայի պայմանագիր|Ամասիայում կնքեցին հաշտության պայմանագիր]], որով [[ԱյսրկովկասՀարավային Կովկաս]]ն անցավ Պարսկաստանի գերիշխանության տակ։ 16-րդ դարում պարսկահպատակ տարածքներում ստեղծվեցին ռազմավարչական երեք միավորներ՝ Շիրվանի, Չուխուր Սադի (Երևան և Նախիջևան) և Ղարաբաղի բեկլարբեկությունները։ 1580 թվականին թուրք զորավար Մուստաֆա Լալա-փաշայի զորքերը ներխուժեցին Ղարաբաղ, այնուհետև ավերեցին Երևանն ու հասան Գեղարքունիք։ Հայոց հողի վրա թուրք-պարսկական բախումները շարունակվեցին մինչև [[1639|1639 թվականը]]՝ [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] կնքված հաշտության պայմանագրի կնքումով։ Պարսկաստանին անցան Հայաստանի արևելյան նահանգները՝ [[Գուգարք]]ը, [[Շիրակ]]ը, [[Արարատյան դաշտ]]ը, Սյունիքն ու Արցախը և [[Վասպուրական]]ի արևելյան հատվածը։ Այդ ժամանակահատվածում, գտնվելով պարսկական տիրապետության տակ, Արցախի մելիքություններն ունեին ներքին ինքնավարություն և դրանով իսկ ստեղծում էին մի ինքնատիպ մշակույթ։ Երկրամասում խաղաղություն պահպանելու համար, Արցախի մելիքները, լեռնային անմատչելի ծերպերում տասնյակ ամրոցներ կառուցեցին։ Եվ դրանով իսկ շարունակում էին պահպանել հայկական պետականությունը։
 
=== Ազգային-ազատագրական պայքարն Արցախում ===