«Երիտասարդական պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
կառույցն արդեն քանդված է։
չNo edit summary
Տող 81.
| references =
}}
'''Երիտասարդական պալատ''', նախկին հյուրանոց և համալիր [[Երևան]]ում։ Հիմնադրվել է [[1970-ականներ|1970-ական թվականներին]], գործել է «Ինտուրիստ» համակարգի շրջանակներում՝ որպես պետական ձեռնարկություն։
 
Հիմնադրվել է [[1970-ականներ|1970-ական թվականներին]], գործել է «Ինտուրիստ» համակարգի շրջանակներում՝ որպես պետական ձեռնարկություն։
 
== Պատմություն ==
[[ԽՍՀՄ]] հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել են բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ Նախատեսվում էր [[Երևան]]ում պալատը կառուցել բարձրադիր՝ բոլոր կողﬔրից տեսանելի տեղում: Ընտրվեց [[Քանաքեռ]]ի բարձունքը` [[Աբովյան փողոց (Երևան)|Աբովյան փողոց]]ի վերջում, որտեղ ավարտվում է [[Ալեքսանդր Թամանյան]]ի գլխավոր պլանի հյուսիսային հատվածը: Կառույցի գումարները հատկացվում էին [[Մոսկվա]]յից: Պալատի կառուցման նպատակն էր, որպեսզի տարբեր հանրապետություններից ժամանած երիտասարդները այնտեղ հանդիպեին այնտեղ, շփվեին, սիմպոզիուﬓեր, փառատոներ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքում բնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում: 1970-ական թվականների կեսերին Հայաստանի[[Հայաստան]]ի Կոմերիտմիության ղեկավար [[Ստեփան Պողոսյան]]ը առաջարկել էր ճարտարապետներ [[Հրաչյա Պողոսյան]]ին, [[Արթուր Թարխանյան]]ին և [[Սպարտակ Խաչիկյան]]ին զբաղվել այդ նախագծով։ Շենքի կառուցման վայրի համար կար մի քանի տարբերակ ևս՝ [[ՀՀ Ազգային Ժողով|Ազգային ժողով]]ի ետնամասում գտնվող տարածքը, [[Պասկևիչի բլուր]]ը և այլն։ Ի վերջո, ինչպես նշվեց, այն կառուցվեց [[Աբովյան պուրակ (Երևան)|Աբովյան պուրակին]] կից<ref>{{cite news |url=http://www.mediamax.am/am/news/yerevan-XX-century/5864/|publisher=mediamax.am|title=Երիտասարդական պալատ` (ան)կենդանի պատմություն|date=17 հունվարի 2016|}}</ref>։
Շինարարական աշխատանքները բարդ էին, այդ պատճառով պալատը կառուցվում էր մաս առ մաս:
 
Էստրադային դահլիճը, որն ուներ 1000 նստատեղ, ավելի ուշ է կառուցվել։ Շենքի ամենավերևի հարկում կար պտտվող հատակով սրճարան։ Հարկաբաժինը ﬔկ ժամվա ընթացքում պտտվում էր իր առանցքի շուրջը՝ այցելուներին հնարավորություն տալով դիտելու [[Երևան]]ի ամբողջ համայնապատկերը: Այն [[Մոսկվա]]յի [[Օստանկինո հեռուստաաշտարակ]]ից հետո երկրորդ պտտվող կառույցն էր Միությունում:
 
1979 թվականին տեղի ունեցավ ԵրիտասարդությանԵրիտասարդական պալատի բացման արարողությունը։
Այն հարուստ էր արվեստի գործերով: Բարում տեղադրված էր քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի “Ադամ«Ադամ և Եվա”Եվա» ոսկեզօծ քանդակը, սպասասրահում՝ Թոմ Գևորգյանի “Գարուն”«Գարուն» քանդակը: Պալատը զարդարում էին Արﬕնե Կալենցի՝ Հայաստանը[[Հայաստան]]ը պատկերող որﬓանկարները, Նելի Ասատրյանի գոբելեն աշխատանքը, Մարտին Զաքարյանի վիտրաժները, Զորիկ Ստեփանյանի պատրաստած Հայաստանի[[Հայաստան]]ի փայտե քարտեզը: Այս ստեղծագործությունների ճակատագիրը ներկայումս անհայտ է:
 
2005թ. հոկտեմբերի 20-ի [[Երևանի քաղաքապետարան]]ի քանդման N40 թույլտվությամբ երկու տարում Երևանի նախկին ԵրիտասարդությանԵրիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց «Հայսեյսմշին» և ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երևանի գլխավոր ճարտարապետ [[Սամվել Դանիելյան (ճարտարապետ)|Սամվել Դանիելյան]]ը:
 
Ներկայումս պալատի տարածքը վերածվել է գործող հսկայական քարհանքի: