«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ չակետերներ
Տող 5.
1841թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի: 1848թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս: 1858թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը: 1866թ.-ի սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Օծումը տեղի է ունեցել 1867թ.-ի մայիսի 21-ին:
Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն: 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել Սուրբ Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն:
Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ: Նրա ջանքերով են ստոեղծվել <<«Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի>>» (1874), <<«Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց>>» (1875), <<«Ժամագիրք>>» (1877), <<«Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց>>» (1882) գրքերը:
Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է <<«Մեծագործ>>» պատվատիտղոսի: