«Միջատներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
'''Միջատները''' ({{lang-lat|''Insécta''}}), [[Անողնաշարավորներ|անողնաշարավոր]] [[հոդվածոտանիներ|հոդվածոտանի]] կենդանիների [[Դաս (կենսաբանություն)|դաս]] է, որի ներկայացուցիչների մեծ մասը կարող է թռչել։ Ավանդական դասակարգման համաձայն միջատները [[հազարոտնուկ]]ների հետ միասին պատկանում են [[տրախեաշունչների ենթատիպ|տրախեաշունչների ենթատիպ]]ին։ Դասի անվանումը ծագել է «տարանջատել»,«մասնատել» բայից, որը նույն իմաստն է արտահայտում, ինչ, որ ֆրանսերեն՝ «''insecte''», լատիներեն՝ ''insectum'', միջին հունարեն՝ ''ἔντομον'' բառերը և նշանակում է «կտրվածքներով կենդանի»։
Միջատների մարմինը պատված է [[խիտին]]ացված կուտիկուլայով, որն առաջացնում է նրա արտաքին կմախքը (էկզոսկելետ) և կազմված է երեք բաժիններից՝գլուխ, կուրծք, փորիկ։ Միջատների շատ խմբերի ներկայացուցիչների մարմնի երկրորդ և երրրդ սեգմենտները կրում են մեկական զույգ թևեր։ Ոտքերն երեք զույգ են և ամրացած են կրծքային բաժնին։ Միջատների մարմնի չափերը լինում են 0,2 մմ-ից մինչև 30 սմ և ավելին<!-- <ref name="Лер"/> -->։
Միջատների կենսական բոլորաշրջանն ընդգրկում է [[սաղմ]]նային զարգացման (ձվի փուլ) և հետսաղմնային զարգացման փուլը, որին ուղեկցվում է կերպարանափոխությամբ՝ [[մետամորֆոզ]]ով։ Տարբերում են կերպարանափոխության երկու հիմնական ձևեր՝ լրիվ և ոչ լրիվ։ Ոչ լրիվն ուղեկցվում է զարգացման երեք փուլերով (ձու, [[թրթուր]], [[իմագո]]՝ հասուն միջատ), իսկ լրիվը՝ չորս (ձու, թրթուր, [[հարսնյակ]] և իմագո)։ Թերի կերպարանափոխությամբ զարգացող միջատների թրթուրները նման են հասուն ձևերին, տարբերվում են նրանցից մարմնի փոքր չափերով, թևերի բացակայությամբ կամ դրանց ու սեռական օրգանների զարգացման սաղմնային վիճակով։ Լրիվ կերպարաափոխությամբ զարգացող միջատներին բնորոշ են որդանման թրթուրները, և միայն իմագոն է, որն օժտված է կարգին բնորոշ բոլոր առանձնահատկություններով։ Թրթուրային փուլում ընթանում է միջատների աճն ու զարգացումը, իսկ իմագոյի փուլում՝ բազմացումն ու տարածումը<!-- <ref name="ББ"/> --
Միջատների ձևերի բազմազանությունը հանդիսանում է նրանց ամենազարմանահրաշ առանձնահատկությունը<!-- <ref name="ББ"/> -->։ Կենդանիների այս դասը տեսակների թվով ամենաբազմաքանակն է, լցնում է բոլոր հնարավոր [[էկոլոգիական խորշ]]երը՝ [[նիշա]]ները<!-- <ref name="Грн"/> --> և հանդիպում է ամենուրեք ընդհուպ՝ [[Անտարկտիդա]]յում<!-- <ref name="antarctica"/> -->։ Ներկայումս նկարագրված է միջատների ավելի քան մեկ միլիոն [[կենսաբանական տեսակ|տեսակ]], և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ։
Միջատներն ուսումնասիրողգիտությունկոչվում է [[միջատաբանություն|էնտոմոլոգիա]] (միջատաբանություն)։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միջատներ» էջից