«Միջատներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
Միջատների կենսական բոլորաշրջանն ընդգրկում է [[սաղմ]]նային զարգացման (ձվի փուլ) և հետսաղմնային զարգացման փուլը, որին ուղեկցվում է կերպարանափոխությամբ՝ [[մետամորֆոզ]]ով։ Տարբերում են կերպարանափոխության երկու հիմնական ձևեր՝ լրիվ և ոչ լրիվ։ Ոչ լրիվն ուղեկցվում է զարգացման երեք փուլերով (ձու, [[թրթուր]], [[իմագո]]՝ հասուն միջատ), իսկ լրիվը՝ չորս (ձու, թրթուր, [[հարսնյակ]] և իմագո)։ Թերի կերպարանափոխությամբ զարգացող միջատների թրթուրները նման են հասուն ձևերին, տարբերվում են նրանցից մարմնի փոքր չափերով, թևերի բացակայությամբ կամ դրանց ու սեռական օրգանների զարգացման սաղմնային վիճակով։ Լրիվ կերպարաափոխությամբ զարգացող միջատներին բնորոշ են որդանման թրթուրները, և միայն իմագոն է, որն օժտված է կարգին բնորոշ բոլոր առանձնահատկություններով։ Թրթուրային փուլում ընթանում է միջատների աճն ու զարգացումը, իսկ իմագոյի փուլում՝ բազմացումն ու տարածումը<ref name="ББ"/>։
Միջատների ձևերի բազմազանությունը հանդիսանում է նրանց ամենազարմանահրաշ առանձնահատկությունը<ref name="ББ"/>։ Կենդանիների այս դասը տեսակների թվով ամենաբազմաքանակն է, լցնում է բոլոր հնարավոր [[էկոլոգիական խորշ]]երը՝ [[նիշա]]ները<ref name="Грн"/> և հանդիպում է ամենուրեք ընդհուպ՝ [[Անտարկտիդա]]յում<ref name="antarctica"/>։ Ներկայումս նկարագրված է միջատների ավելի քան մեկ միլիոն [[կենսաբանական տեսակ|տեսակ]], և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ։
Միջատներն ուսումնասիրող գիտությունկոչվումուսումնասիրողգիտությունկոչվում է [[միջատաբանություն|էնտոմոլոգիա]] (միջատաբանություն)։
== Անվան ստուգաբանություն ==
«Միջատ» բառը, որն ի սկզբանե գրականության մեջ առաջարկել է կիրառել [[Արիստոտել]]ը, նշանակում է տարանջատումներով, մասնատումներով, կտրվածքներով կենդանի ({{lang-la|insectum}} «կտրում եմ», «հատում եմ», «տարանջատում եմ», {{lang-grc|ἔντομον}} «կտրվածք, հատում, ատամնաձև կտրվածք»<ref name="Фасмер"/> բառերից)։
Տող 27.
[[Պատկեր:Все отряды насекомых Личинки v2.0.png|աջից|thumb|Միջատների բոլոր կարգերը։Թրթուրներ։]]
 
Լատինական անվանումը՝ {{btname|'''Insecta'''|([[Լիննեյ, Կարլ|Linnaeus]], 1758)}} ունի [[Կարլ Լիննեյ]]ի ֆորմալ հեղինակային իրավունքը։ Միջազգային կենդանաբանական անվանակարգի, համաձայն, լիննեյան «ԲՆության համակարգի» 10-րդ հրատարկության լույս ընծայման տարեթվին (1758) է տրվում կենդանաբանական [[տաքսոն]]ների բոլոր անվանումների առաջնահերթությունը։ Տեսակների, ցեղերի, ընտանիքների և դրանց մեջ ընկած միջանկյալ կիրառելի տիպական անվանումների համար գործում են կենդանաբանական անվանակարգությանանվանակարի (նոմենկլատուրայի) Միջազգային կոդեքսի կանոնները, սակայն, այնպիսի ոչ տիպիկ անվանումների համար ինչպիսին է ''Insecta''-ն, դրանք չեն տարածվում։
 
== Մարմնի կառուցվածք ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միջատներ» էջից