«Պարույր Հայրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
 
== Այլախոհական գործունեությունը ԽՍՀՄ-ում ==
Հայրիկյանի ուսանողական տարիներին «Շանթը» նոր վերելք է ապրում։ Տպագրվում է «Երկունք» թերթը և «Ցասում» թռուցիկը։ ՊԱԿ-ը բացահայտում է «Շանթի» անդամներին։ Կազմակերպության բացահայտված անդամներին խստորեն նախազգուշացնում են և սպառնում նման գործունեությունը շարունակելու դեպքում ենթարկել պատժի։ [[1967]] թ. Հայրիկյանն անդամագրվում է 1966 թ. նկարիչ [[Հայկազն Խաչատրյան]]ի ստեղծած [[Ազգային միացյալ կուսակցության]]ը ([[ԱՄԿ]])։<ref>[http://archive.khpg.org/index.php?id=1296592692 АЙРІКЯН ПАРУЙР АРШАВІРОВИЧ/ автор: Овсієнко В.В. (Украинская энциклопедия диссидентства)]</ref> [[1968]] թ. Հայրիկյանը ծանոթանում է [[Ազգային միացյալ կուսակցություն|Ազգային միացյալ կուսակցության]] ղեկավարների հետ և այդ ժամանակ էլ «Շանթը» տեղափոխում ԱՄկ։ Հայրիկյանը ԱՄԿ-ի շարքերում մասնակցում է [[''Փարոս-1'']]-ի տարածմանը, կատարում կազմակերպչական աշխատանք և դառնում ԱՄԿ-ի ամենագործուն անդամներից մեկը։ [[1968]] թ. [[ապրիլի 24]]-ին, [[Մեծ եղեռն]]ի զոհերի հուշարձանի մոտ Հայրիկյանը կազմակերպում է [[15]] րոպե տևողությամբ ռադիոհաղորդում, որի թեման անկախ Հայաստանն էր։ Կազմակերպողի՝ Հայրիկյանի մասին [[ՊԱԿ]]-ն իմացավ [[1969]] թ. դատաքննության ժամանակ՝ նրան կցված մատնիչի միոցով։միջոցով։ [[1968]] թ. ԱՄԿ-ի ղեկավարների կալանավորումից հետո Հայրիկյանը դառնում է կուսակցության ամենագործուն անդամը։ ԱՄԿ-ին անդամագրվում են նորանոր մարդիկ։ Մշակվում է գաղտնի գործունեության հուսալի համակարգ. անդամները ստորաբաժանվում են ըստ խմբերի և մասնաճյուղերի, որոնք միմյանց հետ առնչվում են իրենց ղեկավարների կամ կապավորների միջոցով։ Առաջին անգամ Հայրիկյանը ձերբակալվում է [[1969]] թ. գարնանը, երբ [[20]] տարին դեռ չէր բոլորել։ Երիտասարդ գործչին բնութագրում է նախաքննությունից հետևյալ դրվագը. Հայրիկյանը հրաժարվում է ցուցմունքներ տալուց և պահանջում է, որ իրեն տանեն ՊԱԿ-ի նախագահ [[գեներալ-լեյտենանտ]] Բադամյանցի մոտ։ Հաջորդ օրը նրան ուղեկցում են գեներալի առանձնասենյակ։ Հայրիկյանը նրանից խնդրում է, որ մնան երկուսով, սակայն գեներալը մերժում է՝ ասելով, որ իր աշխատակիցներին վստահում է։ Հայրիկյանն առաջարկում է''.«Մենք երկուսս էլ հայ ենք, երկուսս էլ մեր հայրենիքի լավն ենք ցանկանում։ Եկեք, ես ներքևից, Դուք՝ վերևից համագործակցենք և ազատենք մեր հայրենիքը»:'' Ցնցված գեներալը գոռում է. «Կորիր այստեղից»։<ref name="Պարույր Հայրիկյան"/>
 
[[1970]] թ. Հայրիկյանը դատապարտվում է 4 տարվա ազատազրկման<ref name="books.google.am">[https://books.google.am/books?id=RTDg8ZCg5mgC&pg=PA579&dq=hayrikyan&hl=hy&sa=X&ved=0CCcQ6AEwA2oVChMIkYKYzISLxwIVhhFyCh0_QgC3#v=onepage&q=hayrikyan&f=false Encyclopedia of Modern Christian Politics: L-Z - By Roy Palmer Domenico, Mark Y. Hanley]</ref>՝ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության քր. օրենսգրքի 65 և 67 հոդվածներով։ Դատարանում իրեն մեղավոր չճանաչեց, հրաժարվեց դատապաշտպանից և ինքը պաշտպանեց՝ ոչ իրեն, այլ գերված հայրենիքը։ Առաջին ազատազրկման ժամկետը Հայրիկյանն անցկացնում է [[Մորդովա]]յի [[Բարաշեվո]] գյուղի քաղաքական կալանավորների համար նախատեսված ճամբարում։<ref name="blackseanews.net">[http://www.blackseanews.net/read/56174/ «Наш друг Паруйр Айрикян». Украинский диссидент о подвергшемся покушению кандидате в президенты Армении/ Василь ОВСИЕНКО, 1999]</ref> Իբրև քաղաքական կալանավոր անբասիր էր, ուներ մեծ հեղինակություն։ Ճամբարից կապ է հաստատում չբացահայտված ընկերների հետ, հոդվածներ է գրում և ուղարկում ընդհատակում տպագրելու համար։ Պատժախցերում եղած ժամանակ գրում էր երգեր և բանաստեղծություններ։