«Գրիգոր Զոհրապ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 55.
Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ Նա դաժանորեն սպանվեց [[1915]] թվականի [[Հայոց Ցեղասպանություն|հուլիսին՝ աքսորի ճանապարհին]]։
 
== Զոհրապի նովելներընովելներ ==
[[Պատկեր:Grigor Zohrab stamp.jpg|150px|մինի|աջից|Զոհրապը՝ նամականիշներում]]
Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ Զոհրապի ուժը արձակի փոքր ձևի մեջ էր։ Մամուլում տպագրվող նորավեպերը հետաքրքրություն են առաջ բերում։ Տարեցտարի զորանում է վարպետությունը, և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։ Զոհրապը նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը ([[Ռեալիզմ (գրականություն)|ռեալիզմ]])։